WEBVTT FILE

1
00:00:00.000 --> 00:00:06.259
[հնչում է երաժշտություն]

2
00:00:06.271 --> 00:00:08.379
Տնտեսագիտության հիմունքները

3
00:00:08.379 --> 00:00:13.423
Ո՞վ է ուզում տրիլիոնատեր լինել

4
00:00:13.423 --> 00:00:15.423
Հեշտ չէ դիկտատոր լինելը:

5
00:00:15.423 --> 00:00:17.981
Սկսենք նրանից, որ մի
շարք մարդիկ ցանկանում են

6
00:00:17.981 --> 00:00:19.485
ձեր տեղում լինել․ հետևաբար,

7
00:00:19.485 --> 00:00:22.789
դուք անընդհատ վախենում եք
իշխանությունը կորցնելուց:

8
00:00:22.789 --> 00:00:25.762
Քաղաքական ընդդիմադիրների և
քաղաքական համախոհների միջև

9
00:00:25.762 --> 00:00:28.874
խուսավարելը մեծ գլխացավանք է:

10
00:00:28.874 --> 00:00:30.874
Գումարած բոլոր այն «մարդուկները»,

11
00:00:30.891 --> 00:00:32.425
որ ձեր ենթակայության տակ են:

12
00:00:32.425 --> 00:00:34.408
Նրանց հնարավորինս քիչ բան տալու
և միաժամանակ անկարգություն

13
00:00:34.408 --> 00:00:38.672
չհրահրելու միջև հավասարակշռություն
պահպանելու անվերջանալի աշխատանք է:

14
00:00:38.672 --> 00:00:40.843
Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն

15
00:00:40.859 --> 00:00:43.409
2000 թ․ նման խնդիրների բախվեց:

16
00:00:43.409 --> 00:00:46.717
Նրան փող էր պետք՝ թշնամիներին կաշառելու
և համախոհներին վարձատրելու համար:

17
00:00:46.717 --> 00:00:50.132
Դժբախտաբար, նա գրեթե ամեն
ինչ հարկման էր ենթարկել,

18
00:00:50.132 --> 00:00:52.591
և նրա այդ քաղաքականությունը
ներդրողներին վանել էր:

19
00:00:52.591 --> 00:00:54.033
Տնտեսությունն անկում էր ապրում,

20
00:00:54.033 --> 00:00:56.222
իսկ երկրի բնակչությունը
գործազուրկ էր ու քաղցած:

21
00:00:56.222 --> 00:00:58.102
Եվ այսպես, որտեղի՞ց նա փող գտավ:

22
00:00:58.102 --> 00:01:00.033
Ճիշտ է, երկիր ղեկավարելու
առավելություններից մեկն այն է,

23
00:01:00.033 --> 00:01:02.548
որ փող տպագրելու սեփական մեքենան

24
00:01:02.548 --> 00:01:03.881
ունես՝ տպագրահաստոցները:

25
00:01:03.881 --> 00:01:06.741
Հետևաբար խիստ անհրաժեշտության դեպքում
կարող ես ուղղակի ավելի շատ փող տպել:

26
00:01:06.741 --> 00:01:09.622
Մուգաբեն հենց այդպես էլ վարվեց:

27
00:01:09.622 --> 00:01:12.030
Նոր տպված փողը Զիմբաբվեի
տնտեսությունում

28
00:01:12.030 --> 00:01:14.957
արտադրողականության աճի չհանգեցրեց,
ոչ էլ նոր ներդրումներ բերեց:

29
00:01:14.957 --> 00:01:17.318
Տնտեսության մակարդակը թույլ
չէր տալիս ավելի շատ ապրանք արտադրել:

30
00:01:17.318 --> 00:01:20.923
Արդյունքում փողն ավելացավ, իսկ
ապրանքների քանակը մնաց նույնը:

31
00:01:20.923 --> 00:01:23.083
Եվ փողի քանակի ավելացումը
ապրանքների նույն քանակի պայմաններում

32
00:01:23.083 --> 00:01:26.303
զիմբաբվեական դոլարի գնողունակության
անկման հանգեցրեց:

33
00:01:26.303 --> 00:01:29.893
Այժմ նույն բանը գնելու համար
ավելի շատ դոլար էր պետք:

34
00:01:29.893 --> 00:01:32.207
Այլ կերպ ասած, երբ շուկան
նոր տպված փողով հեղեղվեց,

35
00:01:32.207 --> 00:01:35.803
գները սկսեցին բարձրանալ:

36
00:01:35.809 --> 00:01:39.691
Գները տարեկան մոտ 50%-ով աճում էին:
Եվ դա միայն սկիզբն էր:

37
00:01:39.691 --> 00:01:40.938
Գների բարձրացմանը զուգահեռ

38
00:01:40.938 --> 00:01:43.939
կառավարությունը պետք է
ավելի շատ փող տպեր՝

39
00:01:43.939 --> 00:01:46.077
նույն քանակության
ապրանքներ գնելու համար:

40
00:01:46.077 --> 00:01:51.117
Եվ այդպես էլ արեց: Ու այդպես
իրավիճակը անվերահսկելի դարձավ:

41
00:01:51.117 --> 00:01:54.301
Որքան ավելի արագ էին բարձրանում գները, այնքան
ավելի շատ փող էր տպում կառավարությունը,

42
00:01:54.301 --> 00:01:58.811
որից գներն էլ ավելի արագ էին
բարձրանում՝ ստեղծելով արատավոր շրջան:

43
00:01:58.811 --> 00:02:02.743
2001 թ․ գները տարեկան
100%-ով բարձրանում էին:

44
00:02:02.743 --> 00:02:08.219
2002 թ․՝ տարեկան 200%-ով:
2003 թ․՝ տարեկան 600%-ով:

45
00:02:08.219 --> 00:02:12.422
2006 թ․ գները տարեկան ավելի
քան 1000%-ով էին բարձրանում:

46
00:02:12.422 --> 00:02:17.111
Զուգարանի թուղթն արժեր
417 զիմբաբվեական դոլար:

47
00:02:17.111 --> 00:02:22.340
Ոչ, խոսքը մեկ գլանակի մասին չէ,
417 զ. դոլար մեկ թերթն արժեր:

48
00:02:22.340 --> 00:02:24.338
Փողն այնքան արագ էր արժեզրկվում,

49
00:02:24.338 --> 00:02:26.006
որ առավոտվա ձեր փողը

50
00:02:26.006 --> 00:02:28.399
երեկոյան ավելի քիչ
արժեք կարող էր ունենալ:

51
00:02:28.399 --> 00:02:31.563
Հետևաբար, փողը ստանալուց անմիջապես հետո
մարդիկ փորձում էին ազատվել դրանից:

52
00:02:31.563 --> 00:02:34.383
Զիմբաբվեացիները միլիոնատերեր
դարձան, սակայն, ցավոք,

53
00:02:34.383 --> 00:02:37.065
մեկ միլիոն զիմբաբվեական
դոլարով կարելի էր

54
00:02:37.065 --> 00:02:38.774
լավագույն դեպքում մեկ հավ գնել:

55
00:02:38.774 --> 00:02:41.047
Եվ այնուամենայնիվ, կառավարությունը
շարունակեց փող տպել՝

56
00:02:41.047 --> 00:02:43.133
ավելի ու ավելի մեծացնելով
թղթադրամների անվանական արժեքը.

57
00:02:43.133 --> 00:02:49.293
1 մլն զիմբաբվեական դոլար, 100 մլն,
10 մլրդ, 100 մլրդ արժեքով թղթադրամներ:

58
00:02:49.293 --> 00:02:53.549
2008 թ․ գներն սկսեցին ամսական
հազարավոր տոկոսով բարձրանալ, և

59
00:02:53.549 --> 00:02:57.907
կառավարությունը սկսեց 100 տրիլիոն դոլար
անվանական արժեքով թղթադրամներ տպել:

60
00:02:57.907 --> 00:03:00.787
Այս արատավոր շրջանի բարձրակետում
գները աստղաբաշխական

61
00:03:00.787 --> 00:03:04.876
արագությամբ էին բարձրանում՝
ամսական 7.6 միլիարդ տոկոսով,

62
00:03:04.876 --> 00:03:08.377
և մեկ ԱՄՆ դոլարի դիմաց կստանայիք,
չենք փորձի թիվն արտասանել,

63
00:03:08.377 --> 00:03:13.107
բայց այսքան զիմբաբվեական դոլար:

64
00:03:13.107 --> 00:03:14.571
2008 թ․ վերջին

65
00:03:14.571 --> 00:03:17.543
զիմբաբվեական դոլարը
այլևս գոյություն չուներ,

66
00:03:17.543 --> 00:03:19.119
և Մուգաբեն ստիպված էր
օրինականացնել

67
00:03:19.119 --> 00:03:22.091
արտարժույթով գործարքները:

68
00:03:22.091 --> 00:03:25.277
Զիմբաբվեում գերգնաճը կանգ առավ:

69
00:03:25.277 --> 00:03:27.317
Գերգնաճներ նաև այլ երկրներում են
տեղի ունեցել,

70
00:03:27.317 --> 00:03:33.488
օրինակ՝ 1994թ․ Հարավսլավիայում, 1949թ․
Չինաստանում և 1923թ․ Գերմանիայում:

71
00:03:33.488 --> 00:03:36.504
Ինչպես Զիմբաբվեում, այս գերգնաճների
պատճառ են հանդիսացել կառավարությունները,

72
00:03:36.504 --> 00:03:39.102
որոնք կանխիկ գումարի խիստ կարիք ունեին,
իսկ միջոցներ

73
00:03:39.102 --> 00:03:43.582
ներգրավելու համար տպագրական մեքենաներից
բացի այլ հնարավորություններ գրեթե չունեին:

74
00:03:43.582 --> 00:03:46.326
Զիմբաբվեի գերգնաճը նաև ավելի
ընդհանուր սկզբունք է ցույց տալիս,

75
00:03:46.326 --> 00:03:49.464
որն առավել մանրամասնորեն
կուսումնասիրենք

76
00:03:49.464 --> 00:03:51.873
և կդիտարկենք հաջորդ տեսանյութերում:

77
00:03:51.873 --> 00:03:58.285
Այն է՝ գնաճը պայմանավորված է
փողի առաջարկի աճով:

