WEBVTT FILE

1
00:00:00.000 --> 00:00:03.730
[հնչում է երաժշտություն]
Franklin Templeton Investments

2
00:00:03.751 --> 00:00:06.709
Ի՞նչ է ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՓՈԽԱԴԱՐՁ ՖՈՆԴԸ:

3
00:00:06.709 --> 00:00:09.383
Ներդրումային փոխադարձ ֆոնդը ներդրողներին
թույլ է տալիս իրենց գումարը

4
00:00:09.383 --> 00:00:12.010
միավորել այլ ներդրողների գումարի
հետ և ընդհանուր ներդրում կատարել,

5
00:00:12.010 --> 00:00:14.300
որը կառավարում են պրոֆեսիոնալ
ներդրումային կառավարիչները:

6
00:00:14.300 --> 00:00:17.700
Ներդրումային փոխադարձ ֆոնդը
ներդրումներ է կատարում
7
00:00:17.700 --> 00:00:19.992
բաժնետոմսերում, պարտատոմսերում
կամ այլ արժեթղթերում՝

8
00:00:19.992 --> 00:00:21.902
կախված ներդրումային նպատակից:
Չորս առավելություն կա, որոնք

9
00:00:21.902 --> 00:00:24.426
ներդրողներին դրդում են առանձին
արժեթղթեր գնելու փոխարեն

10
00:00:24.426 --> 00:00:27.345
ներդրում կատարել ներդրումային
փոխադարձ ֆոնդում:

11
00:00:27.345 --> 00:00:29.926
Դրանք են. արհեստավարժ
կառավարումը,

12
00:00:29.926 --> 00:00:33.839
դիվերսիֆիկացիան, մատչելիությունը
և իրացվելիությունը:

13
00:00:33.839 --> 00:00:35.839
Առաջին առավելությունը
արհեստավարժ կառավարումն է:

14
00:00:35.839 --> 00:00:38.266
Ներդրումային փոխադարձ ֆոնդում
ներդրողների համար գրեթե շուրջօրյա

15
00:00:38.266 --> 00:00:41.670
արհեստավարժ ներդրումային
կառավարիչներ են աշխատում,

16
00:00:41.670 --> 00:00:43.513
որոնք ներդրումներն ակտիվորեն
գնելու, վաճառելու

17
00:00:43.524 --> 00:00:46.986
և դրանց հետևելու համար անհրաժեշտ
գիտելիքներ, փորձ և ռեսուրսներ ունեն:

18
00:00:46.986 --> 00:00:49.364
Երկրորդ առավելությունը
դիվերսիֆիկացիան է:

19
00:00:49.364 --> 00:00:51.698
Ներդրումային փոխադարձ ֆոնդում
բաժնեմասեր ձեռք բերելը

20
00:00:51.698 --> 00:00:54.653
ներդրումները տարբեր արժեթղթերով
դիվերսիֆիկացնելու հեշտ միջոց է.

21
00:00:54.653 --> 00:00:56.344
այլ կերպ ասած՝

22
00:00:56.344 --> 00:00:58.487
այն ողջ գումարը մեկ
տեղում չկենտրոնացնելու ձև է:

23
00:00:58.487 --> 00:01:00.795
Եթե ներդրումներից մեկի արժեքը նվազի,

24
00:01:00.795 --> 00:01:05.126
պորտֆելում եղած մեկ այլ
ներդրման արժեքը կարող է բարձրանալ:

25
00:01:05.126 --> 00:01:06.780
Երրորդը մատչելիությունն է:

26
00:01:06.780 --> 00:01:09.955
Շատ մարդկանց համար ավելի թանկ
կլինի ներդրումային փոխադարձ ֆոնդի

27
00:01:09.955 --> 00:01:13.375
բոլոր անհատական արժեթղթերը
ուղղակիորեն գնելը:

28
00:01:13.375 --> 00:01:17.057
Մինչդեռ ներդրումային
փոխադարձ ֆոնդերից շատերում

29
00:01:17.057 --> 00:01:18.795
առաջնային նվազագույն
ներդրումն ավելի մատչելի է:

30
00:01:18.795 --> 00:01:20.651
Եվ վերջապես իրացվելիություն:

31
00:01:20.651 --> 00:01:23.288
Ներդրումային փոխադարձ ֆոնդերից
շատերը թույլ են տալիս բաժնեմասերը

32
00:01:23.288 --> 00:01:25.610
վաճառել ցանկացած ժամանակ,
երբ ֆոնդային շուկաները բաց են:

33
00:01:25.610 --> 00:01:27.824
Այսինքն, դուք հեշտությամբ
կարող եք տնօրինել ձեր գումարը:

34
00:01:27.824 --> 00:01:30.495
Իհարկե, բաժնեմասերի արժեքը
հետգնման պահին կարող է

35
00:01:30.495 --> 00:01:34.274
սկզբնական արժեքից այս
կամ այն չափով տարբերվել:

36
00:01:34.274 --> 00:01:36.286
Ներդրողների տարբեր նպատակներին
համապատասխանելու համար

37
00:01:36.286 --> 00:01:38.786
ներդրումային փոխադարձ ֆոնդերը
տարբեր տեսակների են լինում՝

38
00:01:38.786 --> 00:01:42.346
բաժնետոմսերի ֆոնդեր, պարտատոմսերի ֆոնդեր
և նույնիսկ խառը ներդրումների ֆոնդեր,

39
00:01:42.346 --> 00:01:45.630
որոնք ներդրումներ են կատարում տարբեր
տեսակի արժեթղթերի պորտֆելներում:

40
00:01:45.630 --> 00:01:47.329
Խորհրդակցեք ձեր
ֆինանսական խորհրդատուի հետ,

41
00:01:47.341 --> 00:01:49.749
և պարզեք, թե որ ներդրումային
փոխադարձ ֆոնդն է ձեզ համար հարմար:

42
00:01:49.761 --> 00:01:52.273
[հնչում է երաժշտություն]

