WEBVTT FILE

1
00:00:00.000 --> 00:00:02.512
Learn Liberty
HS նախագիծ․

2
00:00:02.512 --> 00:00:05.340
Վարքագծային տնտեսագիտություն.
հանրային ընտրություն

3
00:00:05.340 --> 00:00:08.082
- Տնտեսագիտությունը մեզ օգնում է հասկանալ,
թե ինչ վարքագիծ են մարդիկ դրսևորում,

4
00:00:08.082 --> 00:00:11.247
երբ նրանց անսահմանափակ ցանկությունները
բախվում են նրանց սահմանափակ կարողություններին:

5
00:00:11.547 --> 00:00:14.269
Դա հասկանալը մեզ թույլ է տալիս
կանխատեսել, թե ավտոմեքենա գնողները

6
00:00:14.269 --> 00:00:16.590
ինչպես կփոխեն իրենց վարքագիծը,
երբ բենզինի գները բարձրանան,

7
00:00:16.590 --> 00:00:18.498
ուսանողներն ինչպես
կփոխեն իրենց վարքագիծը,

8
00:00:18.498 --> 00:00:20.635
երբ պետությունը սուբսիդավորի
ուսանողական վարկերը

9
00:00:20.750 --> 00:00:23.331
և ծխախոտ արտադրողներն ինչպես
կփոխեն իրենց վարքագիծը,

10
00:00:23.331 --> 00:00:25.028
երբ պետությունը կարգավորի
ծխախոտի օգտագործումը:

11
00:00:25.374 --> 00:00:27.235
- Հանրային ընտրությունը
տնտեսագիտության ոլորտ է,

12
00:00:27.235 --> 00:00:29.929
որը հիմք ընդունելով մարդկային վարքագծի
մասին մեր ունեցած պատկերացումը՝

13
00:00:29.929 --> 00:00:31.835
այդ գիտելիքը կիրառում է

14
00:00:31.835 --> 00:00:33.493
հանրային ոլորտի մասնակիցների՝

15
00:00:33.493 --> 00:00:36.282
քաղաքական գործիչների, բյուրոկրատների,
լոբբիստների և ընտրողների նկատմամբ:

16
00:00:36.766 --> 00:00:39.468
Սակայն քանի որ հանրային
ոլորտի մասնակիցները

17
00:00:39.468 --> 00:00:42.301
չեն տարբերվում մասնավոր
ոլորտի մասնակիցներից,

18
00:00:42.416 --> 00:00:44.740
կարող ենք օգտագործել
տնտեսագիտության սկզբունքները՝

19
00:00:44.740 --> 00:00:46.442
կանխատեսելու բոլոր
այդ մարդկանց վարքագիծը:

20
00:00:46.718 --> 00:00:49.182
- Օրինակ՝ ընտրողները
ավելի քիչ խթան ունեն

21
00:00:49.182 --> 00:00:50.815
ներգրավվելու ընտրական գործընթացում,

22
00:00:50.815 --> 00:00:52.510
եթե ընտրախցիկի մոտ հասնելու

23
00:00:52.510 --> 00:00:53.912
նրանց օգուտները

24
00:00:53.912 --> 00:00:55.912
ավելի փոքր են, քան ընտրության ծախսը:

25
00:00:56.304 --> 00:00:58.236
Դա կարող է հանգեցնել նրան, որ
մարդիկ քվեարկեն այն քաղաքականությունների օգտին,

26
00:00:58.236 --> 00:00:59.486
որոնք վնաս կհասցնեն հասարակությանը:

27
00:00:59.739 --> 00:01:03.179
- Ենթադրենք՝ 100 մարդու խնդրում են
քվեարկել մի օրինագծի համար:

28
00:01:03.455 --> 00:01:05.709
Ըստ այդ օրենքի պետությունն
մարդկանց շրջանում

29
00:01:05.709 --> 00:01:07.989
90 հոգուց որպես հարկ գանձելու է
յուրաքանչյուրից 10 դոլար,

30
00:01:07.989 --> 00:01:09.801
այրելու է հավաքված գումարի կեսը

31
00:01:09.801 --> 00:01:12.496
և մնացածը տալու է
մնացած տասը մարդուն:

32
00:01:12.496 --> 00:01:15.260
Եթե այս մարդկանց թույլ
տանք քվեարկել օրենքի օգտին,

33
00:01:15.260 --> 00:01:16.956
ինչպիսի՞ն կլինի արդյունքը:

34
00:01:16.956 --> 00:01:19.378
Իննսունը, որոնցից գանձվելու էր
հարկը, չեն հավանում օրենքը

35
00:01:19.378 --> 00:01:20.829
և դեմ կքվեարկեն:

36
00:01:20.829 --> 00:01:23.685
Սակայն տասից յուրաքանչյուրը
ստանալու է 45 դոլար,

37
00:01:23.685 --> 00:01:25.801
նրանք հավանում են օրենքը
և կողմ կքվեարկեն:

38
00:01:26.101 --> 00:01:29.027
Օրինագիծը կմերժվի 90 դեմ
և 10 կողմ ձայնով:

39
00:01:29.027 --> 00:01:31.472
- Իսկ այժմ ենթադրենք, որ դա
ծախսատար ընտրություն է:

40
00:01:31.472 --> 00:01:33.821
Ծախսատար է պարզապես կառավարության

41
00:01:33.821 --> 00:01:35.384
առաջարկած օրինագծերին ծանոթանալը:

42
00:01:35.384 --> 00:01:37.008
Ծախսատար է օրենքները կարդալը:

43
00:01:37.008 --> 00:01:39.881
Ծախսատար է հասկանալը, թե օրենքներն
ինչպես են ազդելու ձեզ վրա,

44
00:01:39.881 --> 00:01:43.795
և ծախսատար է ֆիզիկապես վեր
կենալը, ընտրատեղամաս գնալը,

45
00:01:43.795 --> 00:01:45.419
քվեարկելը և տուն վերադառնալը:

46
00:01:46.018 --> 00:01:49.242
Մեր փորձի դեպքում ենթադրենք,
որ յուրաքանչյուր մարդ

47
00:01:49.242 --> 00:01:52.017
քվեարկելու համար 15 դոլար է վճարելու:

48
00:01:52.017 --> 00:01:54.177
Անկախ կողմ կամ դեմ քվեարկելուց

49
00:01:54.177 --> 00:01:57.447
յուրաքանչյուրը պետք է 15 դոլար
վճարի առհասարակ քվեարկելու համար:

50
00:01:57.447 --> 00:01:58.770
Ո՞վ կցանկանա քվեարկել:

51
00:01:58.770 --> 00:02:00.981
Տասը անշուշտ կցանկանան քվեարկել.

52
00:02:00.981 --> 00:02:03.950
եթե օրենքն ընդունվի, նրանցից
յուրաքանչյուրը 45 դոլար կստանա,

53
00:02:03.950 --> 00:02:07.194
ինչը ավելի քան կծածկի քվեարկելու
համար ծախսած 15 դոլարը:

54
00:02:07.194 --> 00:02:08.521
Ի՞նչ կանեն իննսունը:

55
00:02:08.521 --> 00:02:11.492
Նրանք չեն քվեարկի, օրենքն
ակնհայտորեն վնասում է նրանց,

56
00:02:11.492 --> 00:02:13.492
սակայն վատ օրենքի պայմաններում

57
00:02:13.492 --> 00:02:16.132
ապրելու ծախսն ավելի քիչ է,
քան օրենքին դեմ քվեարկելու ծախսը:

58
00:02:16.132 --> 00:02:18.132
Հետևաբար, իննսունը կմնան տանը:

59
00:02:18.132 --> 00:02:21.029
Օրենքը կընդունվի 10 կողմ
և 0 դեմ ձայնով,

60
00:02:21.029 --> 00:02:23.029
և հասարակությունը կտուժի:

61
00:02:23.029 --> 00:02:25.617
- Սա կոչվում է
կենտրոնացված օգուտների

62
00:02:25.617 --> 00:02:26.792
և բաշխված ծախսերի սկզբունք:

63
00:02:26.792 --> 00:02:29.365
Օրենքը ծախսատար է
հասարակության համար,

64
00:02:29.365 --> 00:02:32.449
մարդկանց մի խումբ
վճարելու է 900 դոլար հարկ:

65
00:02:32.449 --> 00:02:35.298
Օրենքը նաև օգուտ է տալիս հասարակությանը.

66
00:02:35.298 --> 00:02:38.677
մարդկանց մեկ այլ խումբ
450 դոլար է ստանալու:

67
00:02:38.677 --> 00:02:42.276
Հասարակության ծախսն ավելի
մեծ է, քան օգուտը, հետևաբար,

68
00:02:42.276 --> 00:02:45.418
հասարակությունն ավելի կշահեր,
եթե օրենքը մերժվեր:

69
00:02:45.418 --> 00:02:48.205
Բայց այն չի մերժվել: Ինչո՞ւ:

70
00:02:48.205 --> 00:02:52.252
Քանի որ 450 դոլար օգուտը
բաշխվել է մարդկանց փոքր խմբում,

71
00:02:52.252 --> 00:02:54.252
հետևաբար, փոքր խմբի
յուրաքանչյուր անդամ

72
00:02:54.252 --> 00:02:56.744
օրենքին կողմ քվերակելու
ուժեղ խթան ունի:

73
00:02:56.928 --> 00:03:00.672
Իսկ 900 դոլար ծախսը բաշխվել է
ավելի մեծ թվով մարդկանց միջև,

74
00:03:00.672 --> 00:03:02.602
հետևաբար, մեծ խմբի յուրաքանչյուր մարդ

75
00:03:02.602 --> 00:03:04.997
օրենքին դեմ քվեարկելու
ավելի թույլ խթան ունի:

76
00:03:05.435 --> 00:03:07.969
Իսկ եթե օրենքին դեմ քվեարկելու
խթանը ավելի փոքր է,

77
00:03:07.969 --> 00:03:10.922
քան օրենքին դեմ քվեարկելու
ծախսը, ապա մարդիկ

78
00:03:11.175 --> 00:03:13.384
օրենքին դեմ քվեարկելու ջանքը կխնայեն:

79
00:03:13.384 --> 00:03:16.378
- Կենտրոնացված օգուտների
և բաշխված ծախսերի սկզբունքը

80
00:03:16.378 --> 00:03:19.547
կարող է ուժեղ խթան ստեղծել մարդկանց
համար՝ քվեարկելու այն օրենքների օգտին,

81
00:03:19.547 --> 00:03:21.547
որոնք իրականում վնասում են հասարակությանը:

82
00:03:21.731 --> 00:03:24.428
Սա ընդամենը մեկ օրինակ է, որը ցույց է տալիս,
թե հանրային ընտրության տնտեսագիտությունը

83
00:03:24.428 --> 00:03:26.520
ինչպես կարող է օգնել
մեզ ավելի լավ հասկանալ

84
00:03:26.520 --> 00:03:28.520
հանրային ոլորտի մարդկանց վարքագիծը:

85
00:03:28.520 --> 00:03:30.171
Նույն կերպ տնտեսագիտությունն
օգնում է մեզ

86
00:03:30.171 --> 00:03:31.711
նաև հասկանալ և կանխատեսել

87
00:03:31.711 --> 00:03:34.085
մասնավոր հատվածում սպառողների
և արտադրողների վարքագիծը,

88
00:03:34.200 --> 00:03:37.491
միաժամանակ օգնում է հասկանալ և
կանխատեսել հանրային ոլորտում ընտրողների,

89
00:03:37.491 --> 00:03:40.241
քաղաքական գործիչների
և բյուրոկրատների վարքագիծը:

90
00:03:40.241 --> 00:03:42.928
- Եվ որքան լավ հասկանանք
մարդկանց վարքագիծը,

91
00:03:42.928 --> 00:03:44.928
այնքան լավ կկարողանանք գնահատել

92
00:03:44.928 --> 00:03:46.675
պետության համապատասխան դերը

93
00:03:46.675 --> 00:03:49.612
տնտեսություն կոչվող
հարաբերություններով փոխկապակցված

94
00:03:49.612 --> 00:03:52.582
անձանցից կազմված հասարակությունում:

95
00:03:52.582 --> 00:04:11.282
[հնչում է երաժշտություն]

