WEBVTT FILE

1
00:00:00.000 --> 00:00:09.720
[հնչում է երաժշտություն]

2
00:00:09.720 --> 00:00:17.376
― Եկել է մեռնելու ժամանակը: Միացրե՛ք լազերը:
― Այն... Այն չի աշխատում:

3
00:00:17.376 --> 00:00:18.414
Մեջքիս ինչ-որ տաքություն եմ զգում,

4
00:00:18.414 --> 00:00:20.880
բայց անկեղծ ասած՝ մի տեսակ
հաճելի զգացողություն է:

5
00:00:20.880 --> 00:00:25.067
― Գրո՛ղը տանի: Լազերային վարչության
պետին ուղարկե՛ք այստեղ:

6
00:00:25.067 --> 00:00:28.177
― Ողջո՛ւյն: Ես ակնոցներ ունեմ:
― Լազերն ինչո՞ւ չի աշխատում:

7
00:00:28.177 --> 00:00:30.005
― Չգիտեմ: Այսօր իմ առաջին օրն է:

8
00:00:30.005 --> 00:00:35.421
― Գրո՛ղը տանի: Լազերային վարչության
պետի տեղակալին ուղարկե՛ք այստեղ:

9
00:00:35.421 --> 00:00:38.908
― Ես եմ Լազերային վարչության
պետի տեղակալը:

10
00:00:38.908 --> 00:00:41.581
Մենք երկու շաբաթ է, որ
աշխատավարձ չենք ստացել:

11
00:00:41.581 --> 00:00:43.408
― Բոլորդ էլ կստանա՛ք
ձեր աշխատավարձերը:

12
00:00:43.408 --> 00:00:47.314
― Էնդի, ընթրելու ժամանակն է:
Ի՞նչ ես անում այդտեղ:

13
00:00:47.314 --> 00:00:49.920
― Մամ, ես բյուրոկրատիա եմ խաղում:

14
00:00:49.920 --> 00:00:59.436
[հնչում է երաժշտություն]

15
00:00:59.436 --> 00:01:02.362
― Ողջո՛ւյն, ես Էնդրյու Հիթոնն եմ,
իսկ դուք դիտում եք EconPop ալիքը՝

16
00:01:02.362 --> 00:01:04.956
շոու, որը փորփրում է փոփ
մշակույթի խոտի դեզը՝

17
00:01:04.956 --> 00:01:08.296
տնտեսագիտության ասեղը գտնելու նպատակով:
Եվ հետո ասեղահարում է ձեզ դրանով:

18
00:01:08.296 --> 00:01:10.296
Երեխա ունենալու ցանկությանս
պատճառը գրեթե 80%-ով այն է,

19
00:01:10.296 --> 00:01:12.721
որ ուզում եմ գտնել հորս
ու մորս տանը թաքցրած

20
00:01:12.721 --> 00:01:15.517
բոլոր հին լեգոներս: Մնացած 20%-ով
պատճառը սերն է, հարկերից ազատումը

21
00:01:15.517 --> 00:01:17.638
և լրացուցիչ երիկամները: Վերջերս
ԼԵԳՈՆ ընդլայնեց իր գործունեությունը՝

22
00:01:17.638 --> 00:01:20.918
դղյակների ու տիեզերանավերի
արտադրության կողքին զբաղվելով

23
00:01:20.918 --> 00:01:23.595
նաև իրական լիամետրաժ
ֆիլմի նկարահանմամբ:

24
00:01:23.595 --> 00:01:25.783
Հիանալի ֆիլմ, որը
հաստատ ստիպելու եմ,

25
00:01:25.783 --> 00:01:27.097
որ ապագա երեխաներս դիտեն:

26
00:01:27.097 --> 00:01:28.591
[հնչում է երաժշտություն]
― Օհ, որքան եմ սիրում այս երգը:

27
00:01:28.591 --> 00:01:34.807
«Ամեն ինչ հոյակապ է, ամեն ինչ
զիլ է, երբ թիմի անդամ ես:

28
00:01:34.807 --> 00:01:39.981
Ամեն ինչ հիանալի է, երբ
իրականացնում ես քո երազանքը»:

29
00:01:39.981 --> 00:01:42.407
― Ֆիլմի չարագործը «Նախագահ
Բիզնեսն» է և նրա երկրորդ եսը՝

30
00:01:42.407 --> 00:01:45.767
«Լորդ Բիզնեսը», որին
մարմնավորել է Ուիլ Ֆերելը:

31
00:01:45.767 --> 00:01:48.129
Միթ Ռոմնիի սանրվածքից ու «Լորդ
Բիզնես» անունից հիմա կեզրակացնեք,

32
00:01:48.129 --> 00:01:51.376
որ սա հակակոմերցիոն ֆիլմ է,
որը հետաքրքիր տեսություն կլիներ,

33
00:01:51.376 --> 00:01:54.148
սակայն ակնհայտ է, որ «ԼԵԳՈ» ֆիլմն
իրականում մանկական խաղալիքների՝

34
00:01:54.148 --> 00:01:57.079
երկու ժամ տևողությամբ գովազդ է,
որում անընդհատ ցուցադրվում

35
00:01:57.079 --> 00:01:59.079
և անուղղակի գովազդվում են
ընկերության ապրանքները,

36
00:01:59.079 --> 00:02:01.025
և որն արդեն միլիոնավոր
դոլարներ է աշխատել:

37
00:02:01.025 --> 00:02:04.967
Ավելին, Նախագահ Բիզնեսը ղեկավարում է
ոչ միայն կորպորացիան, այլև

38
00:02:04.967 --> 00:02:09.173
ոստիկանության և կառավարության աշխատանքը,
ինչպես նաև ընտրական մեքենաները:

39
00:02:09.173 --> 00:02:11.453
Նա գործարար չէ, նա դիկտատոր է,

40
00:02:11.453 --> 00:02:13.905
որն ուզում է կառավարել Լեգոլենդում
բնակվող յուրաքանչյուրի կյանքը:

41
00:02:13.905 --> 00:02:15.704
Սա է ֆիլմի հիմնական թեման:

42
00:02:15.704 --> 00:02:18.878
Կենտրոնացված պլանավորումն ընդդեմ
ինքնակազմակերպվող կարգի:

43
00:02:18.878 --> 00:02:22.946
― Մարդիկ ամենուր միշտ
խառնվում են իմ գործերին:

44
00:02:22.946 --> 00:02:25.783
Բայց ես գիտեմ՝ ինչպես ուղղել դա,

45
00:02:25.783 --> 00:02:30.011
ինչ անել, որ ամեն ինչ լինի ճիշտ
այնպես, ինչպես որ պետք է լինի:

46
00:02:30.011 --> 00:02:31.396
Մշտապես:

47
00:02:31.396 --> 00:02:34.390
― Կենտրոնացված պլանավորումն այն է, երբ
որևէ բարդ համակարգի կամ ընդհանուր

48
00:02:34.390 --> 00:02:37.802
հասարակության ղեկավարումն ստանձնում է
մեկ անձ կամ փորձագետների խումբ,

49
00:02:37.802 --> 00:02:39.802
ինչպիսին ֆիլմում Ուիլ
Ֆերելի կերպարն է:

50
00:02:39.802 --> 00:02:41.881
Իրական կյանքում դժվար թե
վարձենք Ուիլ Ֆերելին,

51
00:02:41.881 --> 00:02:43.245
որ անձամբ զբաղվի, օրինակ,
ավտոբուսների երթուղիներ

52
00:02:43.245 --> 00:02:45.245
կազմակերպելով կամ կրթական
չափորոշիչներ սահմանելով:

53
00:02:45.245 --> 00:02:48.570
Այդպիսի կենտրոնացված պլանավորումը քաղաքական
գործիչների ու բյուրոկրատների գործն է:

54
00:02:48.570 --> 00:02:51.344
Վերջերս համընդհանուր
գործածության մեջ է մտել

55
00:02:51.344 --> 00:02:53.344
«տեխնոկրատ» եզրույթը:

56
00:02:53.344 --> 00:02:57.057
Տեխնոկրատները նույն բյուրոկրատներն են՝
պարզապես նորաոճ ակնոցներով:

57
00:02:57.057 --> 00:02:58.930
Ինչպես էլ որ նրանց անվանեն,
հիմնական գաղափարն այն է,

58
00:02:58.930 --> 00:03:00.890
որ կազմակերպման և
վարչարարության գործերով

59
00:03:00.890 --> 00:03:03.106
պետք է զբաղվեն փորձագետները,
այլ ոչ թե հասարակ մարդիկ:

60
00:03:03.106 --> 00:03:05.728
Թվում է, թե խելացի գաղափար է՝
թույլ տալ խելացի մարդկանց

61
00:03:05.728 --> 00:03:07.627
վերահսկել այն ոլորտները,
որոնցում նրանք գիտակ են,

62
00:03:07.627 --> 00:03:10.291
հատկապես եթե նրանք
նորաոճ ակնոց են կրում:

63
00:03:10.291 --> 00:03:12.291
Բայց, ակնհայտորեն, ամեն ինչ
կարող է վատ ընթացք ստանալ:

64
00:03:12.291 --> 00:03:15.787
― Բարի լույս, բնակարան:
Բարի լույս, շքամուտք:

65
00:03:15.787 --> 00:03:18.362
Բարի լույս, պատ: Բարի լույս,
առաստաղ: Բարի լույս, հատակ:

66
00:03:18.362 --> 00:03:21.553
Ես պատրաստ եմ սկսել
օրը: Դիդիդիդիդի...

67
00:03:21.553 --> 00:03:24.073
Ահ, ահա այն՝ «Ինչպես
հարմարվել, այնպես անել,

68
00:03:24.073 --> 00:03:26.894
որ բոլորը սիրեն քեզ և միշտ
երջանիկ լինել»:

69
00:03:26.894 --> 00:03:29.407
― Կենտրոնացված պլանավորման
սպեկտրի մյուս ծայրում

70
00:03:29.407 --> 00:03:33.188
Օկտանն է Լեգոլենդում, իսկ
իրական կյանքում՝ ֆաշիստական և

71
00:03:33.188 --> 00:03:35.389
կոմունիստական ռեժիմների պես
վարչահրամայական տնտեսությունները:

72
00:03:35.389 --> 00:03:38.504
Խորհրդային Միությունը կամ ԽՍՀՄ-ը
կառավարման ու վերահսկողության

73
00:03:38.504 --> 00:03:41.776
պատասխանատվությունը
փորձագետներին հանձնելու առումով

74
00:03:41.776 --> 00:03:44.735
մարդկության պատմության
մեջ ամենամեծ փորձն էր:

75
00:03:44.735 --> 00:03:46.735
Այն ահավոր ձևով ձախողվեց:
Պարզվեց, որ աշխարհը

76
00:03:46.735 --> 00:03:49.954
վերևից ներքև՝ սպիտակ խալաթներով
կամ փողկապներով մարդկանց կողմից

77
00:03:49.954 --> 00:03:53.743
կառավարվելու համար չափազանց
բարդ է ու չափազանց քաոսային:

78
00:03:53.743 --> 00:03:56.802
Այդ փորձի ընթացքում նրանք
քայքայել են տնտեսությունը,

79
00:03:56.802 --> 00:03:59.609
միլիոնավոր մարդկանց
սպանել, իսկ փոխկապակցվող

80
00:03:59.609 --> 00:04:02.489
պլաստմասսայե բարդ խաղային
բլոկներ չեն կարողացել ստեղծել:

81
00:04:02.489 --> 00:04:05.200
«ԼԵԳՈ» ֆիլմում մրցակցային

82
00:04:05.200 --> 00:04:08.492
և ի վերջո՝ հաղթանակած
համակարգը ինքնակազմակերպումն է:

83
00:04:08.492 --> 00:04:10.978
Գաղափարն այն է, որ մարդկանց
մեծ խմբեր կարող են

84
00:04:10.978 --> 00:04:13.299
առանց վերևում նստած բյուրկրատների
ուղղորդման տներ կառուցել,

85
00:04:13.299 --> 00:04:14.836
հարմարանքներ ստեղծել և

86
00:04:14.836 --> 00:04:16.958
մայրուղիներին մեքենաներ վարել:

87
00:04:16.958 --> 00:04:20.042
― Բոլորդ էլ նորարություններ
անելու ունակ եք:

88
00:04:20.042 --> 00:04:23.237
Եվ ես ասում եմ՝
նորարարություն արեք:

89
00:04:23.237 --> 00:04:25.950
Քարուքանդ արեք հինը,
կառուցեք միայն բաներ,

90
00:04:25.950 --> 00:04:29.335
որ միայն դուք կարող եք կառուցել:
Պաշտպանեք ինքներդ ձեզ:

91
00:04:29.335 --> 00:04:34.308
Մենք պետք է տապալենք Նախագահ
Բիզնեսի՝ մեզ սառեցնելու պլանները:

92
00:04:34.308 --> 00:04:37.026
― Իրականում այն, ինչ պատկերացնում ենք
որպես ինքնազբաղված անհատների

93
00:04:37.026 --> 00:04:39.206
անկազմակերպ ամբոխ,
ավելի շատ նման է

94
00:04:39.206 --> 00:04:42.293
պատահական ձևավորված մի նվագախմբի,
որն առանց դիրիժյորի է նվագում:

95
00:04:42.293 --> 00:04:44.417
Դրա պարզ օրինակը
ապրանքների գինն է:

96
00:04:44.417 --> 00:04:46.907
― 37 դոլար արժե:
― Ուռա, հիանալի է:

97
00:04:46.907 --> 00:04:49.590
― Խորհրդային Միությունում
հաշվիչներով ու նոթատետրերով մարդիկ

98
00:04:49.590 --> 00:04:52.547
փորձում էին որոշել մեկ
զույգ կոշիկի իդեալական գինը:

99
00:04:52.547 --> 00:04:54.456
Երբեմն նրանք այնքան
բարձր գին էին սահմանում,

100
00:04:54.456 --> 00:04:56.027
որ ոչ ոք չէր կարողանում
իրեն թույլ տալ գնել այն:

101
00:04:56.027 --> 00:04:57.714
Հաճախ այնքան ցածր
գին էին սահմանում,

102
00:04:57.714 --> 00:04:59.341
որ խանութ մտած առաջին հաճախորդները

103
00:04:59.341 --> 00:05:01.959
գնում էին բոլոր կոշիկները՝
ոտաբոբիկ թողնելով մյուսներին:

104
00:05:01.959 --> 00:05:03.914
Հաճախ այնպես էր
լինում, որ սխալմամբ

105
00:05:03.914 --> 00:05:06.500
ձախ զույգն աջից 2 անգամ շատ էին
արտադրում, կամ կոշիկները

106
00:05:06.500 --> 00:05:08.771
չափազանց շատ էին, մինչդեռ
աղյուսները չէին բավականացնում:

107
00:05:08.771 --> 00:05:11.179
Կամ պատահաբար «աղյուսե
կոշիկներ» էին արտադրում:

108
00:05:11.179 --> 00:05:13.955
Ճիշտ գին սահմանելն այնքան
բարդացավ ԽՍՀՄ-ում,

109
00:05:13.955 --> 00:05:16.660
որ հուսահատ խորհրդային
բյուրոկրատները փորձեցին նույնիսկ

110
00:05:16.660 --> 00:05:19.340
պատճենել գները Միացյալ Նահանգների
«Սիրզ» կատալոգներից:

111
00:05:19.340 --> 00:05:23.075
Բայց ապարդյուն: Եվ ողջ համակարգը
1980-ականների վերջին փլուզվեց:

112
00:05:23.075 --> 00:05:24.806
Շուկայում, հակառակը,
ոչ ոք ստիպված չէ

113
00:05:24.806 --> 00:05:27.318
բոլոր կոշիկների
համար գին սահմանել:

114
00:05:27.318 --> 00:05:29.341
Շուկայում մարդիկ կոշիկների
գինը որոշում են

115
00:05:29.341 --> 00:05:31.488
առաջարկի ու պահանջարկի միջոցով:

116
00:05:31.488 --> 00:05:33.772
Մրցակցող խանութներ,
տարատեսակություն,

117
00:05:33.772 --> 00:05:35.019
տարբեր ապրանքանիշներ և այլն.
այս ամենն, ի վերջո,

118
00:05:35.019 --> 00:05:38.353
սպառողների նախասիրություններով
և կարիքներով է պայմանավորված:

119
00:05:38.353 --> 00:05:40.795
Շուկայական այս գործընթացը,
որն ինքնակազմակերպման օրինակ է,

120
00:05:40.806 --> 00:05:43.358
ամեն օր դա ինքնաբուխ է
իրականացնում՝

121
00:05:43.358 --> 00:05:45.801
առանց ուղղորդման՝ բազմաթիվ
գործարքների ժամանակ:

122
00:05:45.801 --> 00:05:47.776
Միացյալ Նահանգներում
երբեք չենք ունեցել

123
00:05:47.776 --> 00:05:49.267
լիակատար վարչահրամայական
տնտեսություն,

124
00:05:49.267 --> 00:05:52.661
ինչպիսին Նախագահ Բիզնեսն է
«ԼԵԳՈ» ֆիլմում կամ ԽՍՀՄ-ն էր:

125
00:05:52.661 --> 00:05:54.866
Բայց մեր տնտեսության մեջ դեռևս
ունենք կենտրոնացված պլանավորման

126
00:05:54.866 --> 00:05:57.959
բազմաթիվ վիճելի տարրեր, որոնք առկա են
սննդի և ֆինանսների, էներգետիկայի

127
00:05:57.959 --> 00:06:00.676
և կրթության, բնակարանաշինության
և առողջապահության ոլորտներում:

128
00:06:00.676 --> 00:06:02.813
Հիշեք, թե ինչպես են
գործում հարկերը:

129
00:06:02.813 --> 00:06:05.365
Դուք ձեր գումարն ուղարկում եք
Վաշինգտոն (Կոլումբիայի շրջան),

130
00:06:05.376 --> 00:06:08.186
այնտեղի փորձագետները, խորհրդակցելով
ամենատարբեր լոբբիստների հետ,

131
00:06:08.186 --> 00:06:11.175
որոշում են, թե որն է այդ գումարը
ծախսելու լավագույն ձևը,

132
00:06:11.175 --> 00:06:13.387
իսկ հետո այդ գումարները
փոքր մասնաբաժիններով

133
00:06:13.387 --> 00:06:14.651
հրահանգների հետ միասին



134
00:06:14.651 --> 00:06:17.002
ուղարկում են այլ մարդկանց:
Երբևէ եղե՞լ է, որ ծննդյան առիթով

135
00:06:17.002 --> 00:06:21.363
մի խանութի նվեր-քարտ ստանաք,
որը ձեզ դուր չի գալիս:

136
00:06:21.363 --> 00:06:23.295
Նույնը հենց հարկերի դեպքում է,
պարզապես դրանք նվեր չեն:

137
00:06:23.295 --> 00:06:25.477
«ԼԵԳՈ» ֆիլմում ներկայացված էին
բազմաբնույթ մարդիկ

138
00:06:25.477 --> 00:06:27.235
ամենատարբեր հանգամանքներում:

139
00:06:27.235 --> 00:06:28.951
Ենթադրաբար Միջին Զելանդիայում

140
00:06:28.951 --> 00:06:31.487
ավելի լավ գիտեն դղյակի անվտանգության
կանոնները, քան միլիոն մղոն հեռու

141
00:06:31.487 --> 00:06:33.737
բարձրահարկ աշտարակում ապրող
մեկը: Իսկ Հին Արևմուտքում

142
00:06:33.737 --> 00:06:36.128
ավելի լավ պատկերացում ունեն,
թե սրահների գոտինների բաժանման

143
00:06:36.128 --> 00:06:38.585
որ օրենքներն են ավելի
նպատակահարմար նաև իրենց համար:

144
00:06:38.585 --> 00:06:39.734
Կենտրոնական պլանավորողները



145
00:06:39.734 --> 00:06:42.363
այսպիսի տեղական գիտելիքների
երբեք չեն տիրապետել:

146
00:06:42.363 --> 00:06:44.591
Ինքնակազմակերպումն ի վերջո
կայանում է նրանում, որ բարդ

147
00:06:44.591 --> 00:06:47.955
համակարգումը և ներդաշնակությունը
կարող են զարգանալ ներքևից վերև՝

148
00:06:47.955 --> 00:06:49.399
անհատների
գործողությունների շնորհիվ,

149
00:06:49.399 --> 00:06:52.459
և կարիք չկա, որ ինչ-որ վերադաս
բոլորին ասի ինչ անել։

150
00:06:52.459 --> 00:06:54.870
Ինքնակազմակերպման կարգն այնպիսի
հզոր ենթագիտակցական ուժ է,

151
00:06:54.870 --> 00:06:56.791
ինչպիսին ձգողականության
կամ Չակ Նորիսի ուժն է,

152
00:06:56.791 --> 00:06:58.870
որն ընդհանուր առմամբ ավելի
լավ է տեղեկություն հավաքում,

153
00:06:58.870 --> 00:07:00.471
քան Հարվարդի ցանկացած շրջանավարտ:

154
00:07:00.471 --> 00:07:03.452
Նույնիսկ մարդկային լեզուն
ինքնին ինքնակազմակերպվող կարգ է:

155
00:07:03.452 --> 00:07:06.787
Ես ձեզ հետ հատուկ
էսպերանտոյով չեմ խոսում:

156
00:07:06.787 --> 00:07:10.883
[հնչում է երաժշտություն]

