WEBVTT FILE

1
00:00:00.000 --> 00:00:07.187
― Բարի երեկո, պարոն Բոուի:
Լսեք, մենք արդեն բավականին

2
00:00:07.187 --> 00:00:11.206
խնդիրներ ունենք Բնապահպանական
վարչության հետ,

3
00:00:11.206 --> 00:00:13.132
և եթե շարունակեք այստեղ
մնալ, ստիպված կլինենք

4
00:00:13.132 --> 00:00:16.883
բազմաթիվ միջտարածական
առևտրային ձևաթղթեր լրացնել:

5
00:00:16.883 --> 00:00:21.833
Եթե կարողանայիք տեղափոխվել
Նյու Ջերսի կամ գուցե՝ Կանադա,

6
00:00:21.833 --> 00:00:24.266
մեզ իսկապես մեծ լավություն
արած կլինեիք:

7
00:00:24.266 --> 00:00:26.749
― Կարծում եմ՝ բավարար է,
շատ շնորհակալ եմ, Ռեյ:

8
00:00:26.749 --> 00:00:34.037
― Դուք Աստվա՞ծ եք:

9
00:00:34.037 --> 00:00:40.222
― Միայն մորս կողմից, բայց մենք այնքան էլ
ուշադրություն չենք դարձնում դրան:

10
00:00:40.222 --> 00:00:44.160
Մենք իրականում տարին 1-2 անգամ ենք
մեկնում՝ հիմնական արձակուրդի ժամանակ:

11
00:00:44.160 --> 00:00:50.324
― Ուրեմն... մեռի՛ր:

12
00:00:50.324 --> 00:00:59.398
[հնչում է երաժշտություն]

13
00:00:59.398 --> 00:01:02.231
― Ողջո՛ւյն, ես Էնդրյու Հիթոնն եմ, իսկ
դուք դիտում եք EconPop ալիքը՝

14
00:01:02.231 --> 00:01:04.680
շոու, որը մաղում է փոփ
մշակույթի խոտի դեզը՝

15
00:01:04.680 --> 00:01:08.330
տնտեսագիտության ասեղը գտնելու նպատակով:
Եվ հետո ասեղահարում է ձեզ դրանով:

16
00:01:08.330 --> 00:01:10.476
Ուրվականներ: Նրանք ահավոր են:

17
00:01:10.476 --> 00:01:13.845
Գիշերով մտնում են մեր տները,
ըմպում սենյակակցիս ողջ գարեջուրը,

18
00:01:13.845 --> 00:01:15.249
կեղտոտ ափսեները լվացարանում
թողնում, վերջում էլ

19
00:01:15.249 --> 00:01:17.316
մոռանում են իջեցնել
զուգարանակոնքի կափարիչը:

20
00:01:17.316 --> 00:01:20.052
Ուրվականները պատասխանատու են
գրեթե այն ամենի համար,

21
00:01:20.052 --> 00:01:21.649
որ նյարդայնացնում է սենյակակցիս,

22
00:01:21.649 --> 00:01:25.427
որն անարդար կերպով ինձ է մեղադրում
այդ ոչ նորմալ երևույթների մեջ:

23
00:01:25.427 --> 00:01:28.029
Բայց մեղավորը ուրվականներն են:
Եվ այսպես, ո՞ւմ պետք է զանգեմ:

24
00:01:28.029 --> 00:01:40.113
[հնչում է երաժշտություն]

25
00:01:40.138 --> 00:01:42.826
Ճիշտ է, իմ ընկեր Ջիմին:
Ջիմը երբեք չի փնթփնթում վրաս

26
00:01:42.826 --> 00:01:45.697
ափսեները լվացարանում թողնելու
համար: Նա նաև հավանում է

27
00:01:45.710 --> 00:01:49.250
«Ուրվականների որսորդները»
ֆիլմը, որն իմ սիրած ֆիլմերից է:

28
00:01:49.250 --> 00:01:51.347
1980-ականների դասական ֆիլմ,
որն ուսումնասիրում է

29
00:01:51.347 --> 00:01:54.581
էկտոպլազման, շումերական
աստվածներին, ձեռներեցությունը

30
00:01:54.581 --> 00:01:57.329
և չափազանց ջանասեր պետական
պաշտոնյաների ծուղակները:

31
00:01:57.329 --> 00:02:00.314
Ձեռներեցություն նշանակում է զգոն
լինել և օգտագործել ընձեռնված

32
00:02:00.314 --> 00:02:03.437
հնարավորությունները, ռիսկերի դիմել,
խնդիրների նորարարական լուծումներ գտնել

33
00:02:03.437 --> 00:02:05.755
և հույս ունենալ, որ այդ ամենի
վերջում շահույթ կստացվի:

34
00:02:05.755 --> 00:02:06.857
Ֆիլմի սկզբում մեր հերոսները

35
00:02:06.857 --> 00:02:10.138
միանգամայն տեղյակ են
ուրվականների խնդրին:

36
00:02:10.138 --> 00:02:11.419
Սակայն դա նրանց այնքան էլ
չի անհանգստացնում,

37
00:02:11.419 --> 00:02:14.258
քանի որ հարմարավետ գիտական
աշխատանք են կատարում:

38
00:02:14.258 --> 00:02:15.718
― Անձամբ ինձ դուր էր գալիս
համալսարանը:

39
00:02:15.718 --> 00:02:17.023
Մեզ գումար և տարածք էին հատկացրել․

40
00:02:17.023 --> 00:02:18.286
պարտադիր չէր ինչ-որ բան արտադրել:

41
00:02:18.286 --> 00:02:19.676
Դուք երբեք դուրս
չեք մնացել քոլեջից:

42
00:02:19.676 --> 00:02:21.003
Դուք չգիտեք, թե ինչ է
նշանակում դուրս մնալը:

43
00:02:21.003 --> 00:02:24.468
Ես աշխատել եմ մասնավոր հատվածում:
Այնտեղ արդյունքներ են ակնկալում:

44
00:02:24.468 --> 00:02:27.222
― Երբ նրանց ստիպողաբար
մասնավոր հատված են տեղափոխում,

45
00:02:27.222 --> 00:02:30.137
նրանք որոշում են ռիսկի դիմել և
սեփական ընկերությունը բացել:

46
00:02:30.137 --> 00:02:33.420
Ռիսկը ձեռներեցության
անբաժանելի մասն է:

47
00:02:33.420 --> 00:02:35.118
Նորաստեղծ ընկերություններից
շատերը ձախողվում են:

48
00:02:35.118 --> 00:02:37.708
Օրինակ՝ մեկանգամյա օգտագործման
աստիճան արտադրելու

49
00:02:37.708 --> 00:02:39.708
գաղափարս սարսափելի
անհաջողության մատնվեց:

50
00:02:39.708 --> 00:02:42.434
Իրոք․ մեծ թվով մարդիկ մահացան:

51
00:02:42.434 --> 00:02:44.434
Բիզնես սկսելն ընդհանրապես
ռիսկային է,

52
00:02:44.434 --> 00:02:46.134
քանի որ շատ դեպքերում
պետք է թողնես այն ամենը,

53
00:02:46.134 --> 00:02:47.699
որին սովոր ես, ինչը
հարմարավետ է քեզ համար,

54
00:02:47.699 --> 00:02:49.423
հանուն մի բանի, որը
հավանաբար ձախողվելու է:

55
00:02:49.423 --> 00:02:51.364
Դա նաև ֆինանսական մեծ
ռիսկ է պարունակում:

56
00:02:51.364 --> 00:02:54.145
Դեն Էքրոյդի կերպարը՝ Ռեյը,
գրավադրում է տունը,

57
00:02:54.145 --> 00:02:56.322
որպեսզի վարկ վերցնի «Ուրվականների
որսորդներ» գործի համար:

58
00:02:56.322 --> 00:02:57.729
Եթե բիզնեսը ձախողվեր,

59
00:02:57.729 --> 00:02:59.917
նա հավանաբար կսնանկանար
և ամեն ինչ կկորցներ:

60
00:03:00.035 --> 00:03:02.889
― Դու երբեք չես զղջա
սրա համար, Ռեյ:

61
00:03:02.889 --> 00:03:05.758
― Ծնողներիցս ժառանգած տունն էր:
Ես այնտեղ եմ ծնվել:

62
00:03:05.758 --> 00:03:06.972
― Չես կորցնի տունը:

63
00:03:06.972 --> 00:03:09.394
Այսօր բոլորը առնվազն
3 վարկ ունեն:

64
00:03:09.394 --> 00:03:12.072
― Տղաներից ոչ մեկն ի սկզբանե
երաշխավորված եկամուտ չուներ․

65
00:03:12.072 --> 00:03:15.634
դա տարբերվում էր կայացած
ընկերությունում աշխատանքի անցնելուց:

66
00:03:15.634 --> 00:03:18.645
Սակայն մեծ ռիսկերը մեծ
հաջողության գրավական են:

67
00:03:18.645 --> 00:03:21.799
Եթե բիզնեսը հաջողություն ունենար, նրանց
համար անընդհատ շահույթ կապահովեր:

68
00:03:21.799 --> 00:03:23.938
«Ուրվականների որսորդները»
նաև նորարարներ են:

69
00:03:23.938 --> 00:03:26.631
Ռեյն ու Էգոնը ուրվականների
թակարդներ են հնարում:

70
00:03:26.631 --> 00:03:29.376
Բիլ Մյուրեյն անվերջ ուզում է գիշեր
անցկացնել Սիգուրնի Ուիվերի հետ

71
00:03:29.376 --> 00:03:32.030
և համառորեն ու ստեղծարար ձևով
աշխատում է այդ ուղղությամբ:

72
00:03:32.030 --> 00:03:36.059
Պատահականորեն մի բոլորովին նոր ոլորտ է
ձևավորվում՝ ուրվականներ որսալու ոլորտը:

73
00:03:36.059 --> 00:03:39.775
Եվ այն աշխատում է: Նրանք գումար են
վաստակում: Եվ բավականին շատ:

74
00:03:39.775 --> 00:03:42.445
Հյուրանոցում ուրվականներ
որսալու նրանց առաջին գործը

75
00:03:42.445 --> 00:03:46.103
շուկայական տնտեսության մի կարևոր և
հաճախ՝ անհասկանալի ասպեկտ է լուսաբանում:

76
00:03:46.103 --> 00:03:49.209
Այն մարդկանց պարգևատրում է ոչ թե
նրանց կատարած քրտնաջան աշխատանքի,

77
00:03:49.209 --> 00:03:51.494
այլ ուրիշների համար
ստեղծած արժեքի համար:

78
00:03:51.494 --> 00:03:55.200
― 5 000 դոլա՞ր: Ես չգիտեի, որ
այդքան թանկ կարժենա: Ես չեմ վճարի:

79
00:03:55.200 --> 00:03:57.982
― Լավ, խնդիր չկա: Կարող ենք ուղղակի
հետ վերադարձնել այն, չէ՞:

80
00:03:57.982 --> 00:03:59.508
― Դե, իհարկե, կարող ենք,
դոկտոր Վենքմեն:

81
00:03:59.508 --> 00:04:03.449
― Ոչ, ոչ, ոչ: Շատ
լավ: Ինչ որ ուզեք:

82
00:04:03.449 --> 00:04:05.922
― Տնտեսագետները սա անվանում են
«սուբյեկտիվ արժեք»:

83
00:04:05.922 --> 00:04:09.307
Այս պատճառով է, որ փայլող ադամանդներն
ավելի թանկ արժեն, քան հացն ու ջուրը:

84
00:04:09.307 --> 00:04:11.260
Դժբախտաբար, կենսունակ
ընկերություն դառնալու համար

85
00:04:11.260 --> 00:04:13.620
ուրվականների որսորդների
ամենամեծ խոչընդոտը

86
00:04:13.620 --> 00:04:16.901
ոչ փոքրաքանակ հաճախորդներն էին,
այլ բնապահպանական վարչությունը:

87
00:04:16.901 --> 00:04:21.269
Եվ որոշ չափով էլ՝ միջտարածական
շումերական աստվածը: Կարելի է

88
00:04:21.269 --> 00:04:24.313
մտածել, որ չարանենգ մտադրություններով
գերհզոր ընկերությունը,

89
00:04:24.313 --> 00:04:26.066
որը որոշել է կործանել
աշխարհը, ավելի վատ է,

90
00:04:26.066 --> 00:04:27.952
բայց պետք է հիշել նաև այն,
որ ուրվականների որսորդներին

91
00:04:27.952 --> 00:04:29.952
փաստացիորեն հաջողվեց
հաղթել Գոզերին,

92
00:04:29.952 --> 00:04:31.952
իսկ Ուոլտեր Պեկին կարողացան
միայն կանգնեցնել:

93
00:04:31.952 --> 00:04:34.352
Նա հավանաբար հենց այս
պահին թոշակ է ստանում:

94
00:04:34.352 --> 00:04:37.250
― Ուզում եմ մանրամասն պատմեք,
թե ինչով եք այստեղ զբաղվում:

95
00:04:37.250 --> 00:04:39.972
Անկեղծ ասած՝ մամուլում բազմաթիվ
սարսափելի պատմություններ են տարածված,

96
00:04:39.972 --> 00:04:43.126
և մենք ուզում ենք գնահատել
շրջակա միջավայրի վրա

97
00:04:43.126 --> 00:04:44.290
ձեր գործունեության հնարավոր
ազդեցությունները:

98
00:04:44.290 --> 00:04:47.757
― Ուոլտեր Պեկը մարմնավորում է բծախնդիր
բյուրոկրատներին, բնապահպանական

99
00:04:47.757 --> 00:04:50.970
վարչության հաճոյացող աշխատակցին,
որին ուզում ես ապտակ հասցնել:

100
00:04:50.970 --> 00:04:53.793
Բնապահպանական վարչությունը,
որտեղ նա աշխատում է,

101
00:04:53.793 --> 00:04:56.726
կազմավորվել է 1970 թ. սիրված ԱՄՆ
նախագահ Ռիչարդ Նիքսոնի հրամանով՝

102
00:04:56.726 --> 00:05:00.215
շրջակա միջավայրի աղտոտման դեմ
պայքարելու համար:

103
00:05:00.215 --> 00:05:03.445
Այն, որ տնտեսագետները «բացասական
արտաքին ազդեցություններ» են անվանում:

104
00:05:03.445 --> 00:05:06.046
Բացասական արտաքին ազդեցություններ
առաջանում են, երբ ձեր կատարած որոշ

105
00:05:06.046 --> 00:05:09.218
գործողությունների հետևանքով այդ
գործողություններում չներգրավված

106
00:05:09.218 --> 00:05:11.948
երրորդ անձինք ծախսեր են կրում:
Ենթադրենք՝ ուրվականներին բռնող

107
00:05:11.948 --> 00:05:15.009
պրոտոնային բալոնները ծխամշուշ են ստեղծում:
Դա բացասական արտաքին ազդեցություն է:

108
00:05:15.009 --> 00:05:18.406
Բացասական արտաքին ազդեցությունները
վերացվում են փոխզիջումների միջոցով:

109
00:05:18.406 --> 00:05:20.148
Երբեմն շրջակա միջավայրի աղտոտվածության
մասին խոսում են այնպես,

110
00:05:20.148 --> 00:05:22.940
որ կարծես այն կարող է լինել
կամ չլինել: Եվ դա այդպես է:

111
00:05:22.940 --> 00:05:26.726
Մենք կարող էինք կանխել աղտոտումը,
եթե արգելեինք ավտոմեքենաները,

112
00:05:26.726 --> 00:05:28.626
տրակտորները, որոնք մեր
բերքն են հավաքում

113
00:05:28.626 --> 00:05:30.928
և բոլոր էլեկտրակայանները, որոնք մեզ
համար էլեկտրաէներգիա են արտադրում:

114
00:05:30.928 --> 00:05:32.748
Ես դրա կողմնակիցը չեմ:
Այսպիսով, եթե չենք ուզում

115
00:05:32.748 --> 00:05:34.664
հետ գնալ միջնադար, որտեղ
ինքնուրույն էինք դդմիկ աճեցնում,

116
00:05:34.664 --> 00:05:36.255
փոստատար աղավնիներ էինք օգտագործում՝
մեր թվիթները բառացիորեն

117
00:05:36.255 --> 00:05:38.899
փոխանցելու համար և որպես կանոն

118
00:05:38.899 --> 00:05:42.134
մահանում էինք մոտ 35 տարեկանում, ուրեմն
պետք է որոշ չափով հաշտվենք ծխի հետ:

119
00:05:42.134 --> 00:05:45.802
Մենք պետք է որոշենք. ինչպես
լավագույնս գնալ այդ փոխզիջումներին:

120
00:05:45.802 --> 00:05:48.511
Բնապահպանական վարչության հետ կապված
խնդիրներից մեկն այն է, որ այն

121
00:05:48.511 --> 00:05:52.301
հավասարումը տնտեսական փոխզիջումներից փոխում է
հանցավորների և ոչ հանցավորների միջև:

122
00:05:52.301 --> 00:05:54.571
Պեկն ուրվականների
որսորդներին սպառնում է

123
00:05:54.571 --> 00:05:56.949
ոչ միայն հարկել արտանետումների
համար, այլև բանտ նետել:

124
00:05:56.949 --> 00:05:58.949
― Ներեցեք, սա մասնավոր
սեփականություն է:

125
00:05:58.949 --> 00:06:00.949
― Անջատիր սա: Անջատիր այս բոլորը:

126
00:06:00.949 --> 00:06:02.718
― Զգուշացնում եմ ձեզ: Այս բոլոր

127
00:06:02.718 --> 00:06:04.043
մեքենաներն անջատելը խիստ վտանգավոր է:

128
00:06:04.043 --> 00:06:06.564
― Քեզ կասեմ՝ ինչն է վտանգավոր:
Քեզ դաշնային մեղադրանք է սպասվում՝

129
00:06:06.564 --> 00:06:08.906
ամենաքիչը կես դյուժին բնապահպանական
խախտումների համար:

130
00:06:08.906 --> 00:06:11.376
Հիմա կա՛մ ինքդ ես անջատում ճառագայթները,
կա՛մ մենք ենք քո փոխարեն անջատում:

131
00:06:11.376 --> 00:06:13.618
― Բացի այդ, ըստ Բնապահպանական
վարչության կանոնակարգերի՝

132
00:06:13.618 --> 00:06:15.817
հանրային առողջության հարցերը
որոշվում են միկրոկառավարման միջոցով:

133
00:06:15.817 --> 00:06:17.334
Մի բան է, երբ
կառավարությունն ասում է,

134
00:06:17.334 --> 00:06:20.543
որ գործարանները կարող են միայն այս
կամ այն չափով աղտոտել օդը կամ գետը:

135
00:06:20.543 --> 00:06:22.543
Այլ բան է՝ ասել նրանց,

136
00:06:22.543 --> 00:06:24.822
թե կոնկրետ ինչպես
պետք է իրականացնեն դա:

137
00:06:24.822 --> 00:06:27.145
Եթե ստեղծում ենք բարդ կանոններ
և կանոնակարգեր՝ մատնանշելով,

138
00:06:27.145 --> 00:06:29.145
թե ինչպես պետք է աշխատեն մասնավոր
ընկերությունները, որքան հաճախ պետք է

139
00:06:29.145 --> 00:06:31.586
մաքրեն ինչ-որ կոնկրետ բաղադրիչ
մասեր, ինչ տեսակի մեքենաներ

140
00:06:31.586 --> 00:06:34.510
կարող են օգտագործել, ինչպիսի
լուծիչներ և այլն, ապա ռիսկ կա,

141
00:06:34.510 --> 00:06:37.809
որ թույլ չենք տա մասնավոր
ընկերություններին, որպեսզի

142
00:06:37.809 --> 00:06:39.295
հանրային առողջության մեր
ուզած որակն ապահովելու համար

143
00:06:39.295 --> 00:06:41.794
իրենց սեփական, գուցե ավելի
լավ լուծումները կիրառեն:

144
00:06:41.794 --> 00:06:45.393
Օրինակ՝ 1975 թ. Բնապահպանական
վարչությունը պարտադրեց պլատինե հիմքով

145
00:06:45.393 --> 00:06:48.134
կատալիտիկ փոխարկիչներ օգտագործել
բոլոր ավտոմեքենաների համար,

146
00:06:48.134 --> 00:06:51.050
որպեսզի դրանք արտանետումների
որոշակի նորմերի համապատասխանեն:

147
00:06:51.050 --> 00:06:53.762
Ամերիկյան ավտոարտադրողները
կողմ էին այս մոտեցմանը,

148
00:06:53.762 --> 00:06:55.265
քանի որ արդեն իսկ մեծ
գումարներ էին ներդրել

149
00:06:55.265 --> 00:06:57.763
այդ կատալիտիկ փոխարկիչները
մշակելու համար:

150
00:06:57.763 --> 00:07:00.464
Ճապոնական ավտոարտադրողները այլ ուղի
ընտրեցին և այլընտրանքային՝ ավելի մատչելի

151
00:07:00.464 --> 00:07:03.027
տեխնոլոգիա օգտագործեցին: Նրանց
ավտոմեքենաներն արդեն ապահովում էին

152
00:07:03.027 --> 00:07:06.363
Բնապահպանական վարչության արտանետումների
նորմերով պահանջվող մաքրությունը,

153
00:07:06.363 --> 00:07:09.054
սակայն ամեն դեպքում ստիպված էին
ներդնել կատալիտիկ փոխակերպիչները,

154
00:07:09.054 --> 00:07:12.745
որը թանկացրեց ավտոմեքենայի գները
ամերիկացի գնորդների համար, նվազեցրեց

155
00:07:12.745 --> 00:07:15.910
մրցակցությունը և, որքան էլ տարօրինակ է,
վատնեց թանկարժեք ռեսուրսները:

156
00:07:15.910 --> 00:07:19.765
Ֆիլմում Բնապահպանական վարչությունը
դադարեցնում է «Ուրվականների որսորդների»

157
00:07:19.765 --> 00:07:22.937
գործունեությունը, որը սարսափելի ուրվականների
մի մեծ ալիք է բարձրացնում քաղաքում:

158
00:07:22.937 --> 00:07:25.965
Դա հենց այն է, որը տնտեսագետներն
անվանում են «չնախատեսված հետևանքներ»:

159
00:07:25.965 --> 00:07:27.384
Ի վերջո, բոլորն էլ ձգտում են

160
00:07:27.384 --> 00:07:30.063
ինչպես մաքուր էկոլոգիա, այնպես էլ
նորարարություն ունենալ:

161
00:07:30.063 --> 00:07:33.242
Հարցն այն է, թե ինչպես պետք է
լավագույնս ապահովել

162
00:07:33.242 --> 00:07:35.242
այդ երկուսն էլ՝ մի աշխարհում,
որտեղ ամեն ինչ իր գինն ունի:

163
00:07:35.242 --> 00:07:39.099
Ինչ վերաբերում է ինձ, ո՞ւմ եմ
զանգելու հաջորդ անգամ, երբ բնակարանս

164
00:07:39.099 --> 00:07:43.913
լիքը ուրվականներ լցվեն: Ոչ Բնապահպանական
վարչությանը: Ուրվականների որսորդներին:

165
00:07:43.913 --> 00:07:48.290
Կամ ավելի ճիշտ՝ Դեն Էքրոյդին:
Նա իսկապես գործից գլուխ է հանում:

166
00:07:48.290 --> 00:07:52.265
[հնչում է երաժշտություն]

