WEBVTT FILE

1
00:00:00.000 --> 00:00:07.525
― Հե՛յ, լսեք: Ինձ այնքան էլ
հաճելի չէ ընդհատել կրակ ստանալու

2
00:00:07.525 --> 00:00:11.985
ձեր եռանդուն փորձերը, բայց այս
կեղտն ինչո՞ւ քսեցիք երեսիս:

3
00:00:11.985 --> 00:00:15.067
Եվ երկրորդ. ո՞ւր կորավ ձեր շապիկը:

4
00:00:15.067 --> 00:00:17.067
Այնտեղ հավանաբար Tommy Bahama-ի
նման խանութ լինի...,

5
00:00:17.067 --> 00:00:19.425
ութ րոպեի ճանապարհ է երևի:
Կարող ենք ոտքով գնալ:

6
00:00:19.425 --> 00:00:21.253
― Օդ է հարկավոր սրա համար:

7
00:00:21.253 --> 00:00:23.657
― Ներեցեք, ի՞նչ,
ձեզ օ՞դ է հարկավոր:

8
00:00:23.657 --> 00:00:30.616
― Տե՛ս՝ ինչ ստեղծեցի:
Կրակ ստացա: Ահահահա:

9
00:00:30.616 --> 00:00:32.415
― Իսկ ես այս մանգոյի
դայկիրին պատրաստեցի:

10
00:00:32.415 --> 00:00:35.447
Երբ կղզու վրա ենք, դիետա պահելու
կարիք չկա, այնպես չէ՞, Թոմ Հենքս:

11
00:00:35.447 --> 00:00:45.118
[հնչում է երաժշտություն]

13
00:00:45.130 --> 00:00:47.938
― Ողջո՛ւյն, ես Էնդրյու Հիթոնն եմ,
իսկ դուք դիտում եք EconPop ալիքը՝

14
00:00:47.938 --> 00:00:51.040
շոու, որը դանդաղ լողում է փոփ
մշակույթի փոթորկալից ջրերում

15
00:00:51.040 --> 00:00:54.567
և սպասում, որ իրեն կհայտնաբերի
տնտեսագիտության բեռնատար նավը:

16
00:00:54.567 --> 00:00:57.114
Այսօր խոսելու ենք...

17
00:00:57.114 --> 00:00:59.884
Մարշալ, ի՞նչի մասին էինք այսօր խոսելու:
― «Լքվածը» ֆիլմի մասին:

18
00:00:59.884 --> 00:01:01.437
― «Լքվածը»: Ասացիր, որ եթե
այդ հոդվածները պատրաստեմ,

19
00:01:01.437 --> 00:01:04.066
թույլ կտաս շվեդ երկրպագուհիների
մասին այն ֆիլմը պատրաստել:

20
00:01:04.066 --> 00:01:05.986
― Սա «Լքվածը» ֆիլմն է:

21
00:01:05.986 --> 00:01:08.719
― Լա՛վ: Այսօր խոսելու ենք
«Լքվածը» ֆիլմի մասին:

22
00:01:08.719 --> 00:01:11.760
Ֆիլմը պատմում է վոլեյբոլի ստոիկյան
գնդակի մասին, որի կյանքը

23
00:01:11.760 --> 00:01:14.208
գլխիվայր շուռ է գալիս, երբ
հանդիպում է մի խիզախ ինժեների,

24
00:01:14.208 --> 00:01:16.340
որը վճռականորեն աշխարհի
ամենաէքստրեմալ՝

25
00:01:16.340 --> 00:01:17.626
պալեոլիթյան սննդակարգին է անցնում:

26
00:01:17.626 --> 00:01:20.273
Սկզբում ֆիլմը գրվել էր
որպես «Գիլիգանի կղզին» սերիալի

27
00:01:20.273 --> 00:01:23.008
նորացված տարբերակ, բայց ռեժիսյոր
Ռոբերտ Զեմեկիսն ի վերջո որոշեց

28
00:01:23.008 --> 00:01:25.904
նկարահանել ֆիլմ
մարդկային ոգու հաղթանակի,

29
00:01:25.904 --> 00:01:28.014
ծովամթերքի ու մասնագիտացման մասին:

30
00:01:28.014 --> 00:01:29.862
Թոմ Հենքսը խաղում է Չակ Նոլանդի՝

31
00:01:29.862 --> 00:01:31.862
ժամանակի գերին դարձած
«Ֆեդէքս»-ի ինժեների դերը,

32
00:01:31.862 --> 00:01:33.944
իսկ Մորգան Ֆրիմանը մարմնավորում է
Ուիլսոնին՝ վոլեյբոլի գնդակին, որի համար

33
00:01:33.944 --> 00:01:37.365
2000թ. 2-րդ պլանի լավագույն դերասան
անվանակարգում «Օսկար» ստացավ:

34
00:01:37.365 --> 00:01:40.986
Երբ Չակ Նոլանդը հայտնվում է
անմարդաբնակ արևադարձային կղզու ափին,

35
00:01:41.011 --> 00:01:43.697
նա ստիպված է լինում իքնուրույն
վերստեղծել քաղաքակրթությունը,

36
00:01:43.711 --> 00:01:45.421
որն, իհարկե, սարսափելի է:

37
00:01:45.421 --> 00:01:48.786
Միայն պատկերացրեք՝ ինչ բան է արևոտ
արևադարձային կղզու ափին լինելը

38
00:01:48.786 --> 00:01:51.701
և գույնզգույն կոկտեյլներ վայելելու
հնարավորությունից լիովին զրկված լինելը:

39
00:01:51.701 --> 00:01:54.439
Մի տեսակ «Մթնշաղի գոտի» ֆիլմից
ապոկալիպտիկ տեսարան է հիշեցնում:

40
00:01:54.439 --> 00:01:57.064
Իհարկե, մերկությունն արգելող
օրենքը խախտելու համար

41
00:01:57.064 --> 00:02:00.011
Club Med-ի վարձու անվտանգության
աշխատակիցներից փախչելու կարիք չկա,

42
00:02:00.011 --> 00:02:01.306
բայց դա ում է պետք,

43
00:02:01.306 --> 00:02:04.550
երբ մարդ չկա, որի հետ կարող ես...
մերկ վիճակում ջրային պոլո խաղալ:

44
00:02:04.550 --> 00:02:06.178
Ժամանակակից հասարակությունից
կտրված Չակ Նոլանդը

45
00:02:06.178 --> 00:02:08.197
չի կարող գնալ խանութ և
ինչ-որ բան կտրելու համար

46
00:02:08.197 --> 00:02:09.647
գրպանի դանակ գնել:

47
00:02:09.647 --> 00:02:11.799
Նա ստիպված է քարից
նմանատիպ գործիք սարքել:

48
00:02:11.799 --> 00:02:13.774
Նա նույնիսկ չի կարող իր
ատամնաբույժին այցելել,

49
00:02:13.774 --> 00:02:16.010
երբ ցավազրկող ծիծաղեցնող
գազի կարիքն ունի:

50
00:02:16.010 --> 00:02:18.272
Փոխարենը խելագարի նման ստիպված է

51
00:02:18.272 --> 00:02:20.453
ինքնուրույն իր ատամը
հանել չմուշկի օգնությամբ:

52
00:02:20.453 --> 00:02:22.246
Այդպես նա պահպանում է
իր խղճուկ գոյությունը՝

53
00:02:22.246 --> 00:02:24.246
մասնագիտացման
բացակայության պայմաններում:

54
00:02:24.246 --> 00:02:27.271
Ստիպված ես ամեն ինչ
ինքնուրույն անել՝ վատ որակով:

55
00:02:27.271 --> 00:02:29.950
Երբ մարդիկ հասարակությունում որոշակի
առաջադրանքների վրա են կենտրոնանում,

56
00:02:29.950 --> 00:02:32.694
նրանք կարողանում են այդ առաջադրանքներում
ավելի մեծ արդյունք ապահովել

57
00:02:32.694 --> 00:02:34.831
և հաճախ ավելի բարձր որակի
ապրանքներ են թողարկում:

58
00:02:34.831 --> 00:02:36.626
Մեկը կարող է սրածայր փայտով

59
00:02:36.626 --> 00:02:39.056
վարպետորեն փշապոչ
կատվաձկներ որսալ,

60
00:02:39.056 --> 00:02:40.918
դրա համար ժամանակի մեծ մասը
ձկնորսությամբ է զբաղվում:

61
00:02:40.918 --> 00:02:43.998
Մեկ ուրիշը գուցե
հմուտ ձևով փայտեր սրի,

62
00:02:43.998 --> 00:02:45.998
հետևաբար այդ փայտերը
կվաճառի ձկնորսներին

63
00:02:45.998 --> 00:02:49.233
կամ միգուցե կսպանի ձկնորսներին
ու կվերցնի նրանց որսած ձուկը:

64
00:02:49.233 --> 00:02:52.359
Մեկ ուրիշը կարող է ժամանակ ծախսել
ինքնաթիռի կառավարում սովորելու վրա,

65
00:02:52.359 --> 00:02:54.419
իսկ 4-րդը կկենտրոնանա
գերեզմաններ փորելու վրա,

66
00:02:54.419 --> 00:02:55.978
քանի որ, ցավոք, ոչ ոք
ժամանակ չի տրամադրել

67
00:02:55.978 --> 00:02:58.336
ինքնաթիռի շասսին
վերանորոգել սովորելուն:

68
00:02:58.336 --> 00:03:00.501
Երբ յուրաքանչյուրն ընդհանուրի
փոխարեն մասնագիտանում է առևտրում,

69
00:03:00.501 --> 00:03:02.307
ի տարբերություն մյուսների՝

70
00:03:02.307 --> 00:03:04.857
մեծացնում է որևէ կոնկրետ
առաջադրանք կատարելու

71
00:03:04.871 --> 00:03:07.062
իր արտադրողականությունը
և վարպետությունը:

72
00:03:07.062 --> 00:03:09.200
Այդպես հասարակությունն ունենում է
ավելի շատ ձուկ սնվելու համար,

73
00:03:09.200 --> 00:03:11.516
ինքնաթիռներ՝ թռչելու համար,
տեգեր՝ նետելու համար

74
00:03:11.516 --> 00:03:13.942
և բազմաթիվ գերեզմաններ
հավերժ ննջելու համար:

75
00:03:13.942 --> 00:03:15.776
Քանի որ հասարակության
արտադրողականությունը մեծանում է,

76
00:03:15.776 --> 00:03:17.540
ավելի մեծ թվով մարդիկ կարող են

77
00:03:17.540 --> 00:03:19.747
անմիջականորեն չներգրավվել
սննդի արտադրության մեջ:

78
00:03:19.747 --> 00:03:22.646
Իրենց գործին նվիրված գյուղատնտեսներն
ավելի շատ սնունդ են արտադրում,

79
00:03:22.646 --> 00:03:25.364
քան իրենց է հարկավոր, հետևաբար
մյուսները կարող են դառնալ դերասաններ,

80
00:03:25.364 --> 00:03:27.860
տնտեսագետներ կամ ԳՁՕ-ի
դեմ պայքարի ակտիվիստներ:

81
00:03:27.860 --> 00:03:29.832
Եվ քանի որ հասարակության
մասնագիտացման աստիճանն աճում է,

82
00:03:29.832 --> 00:03:31.721
այն դառնում է նաև ավելի բարդ,

83
00:03:31.721 --> 00:03:33.767
ի հայտ են գալիս ավելի
բարդ մասնագիտություններ,

84
00:03:33.767 --> 00:03:35.502
օրինակ՝ ավիացիոն ինժեներները

85
00:03:35.502 --> 00:03:38.683
և սոցիալական մեդիայի մասնագետները:

86
00:03:38.683 --> 00:03:41.666
Պատկերացրեք, թե որքան պետք է
տանջվի Չակը՝ կրակ ստանալու համար:

87
00:03:41.666 --> 00:03:44.272
Մի քանի դար առաջ մարդիկ ինքնուրույն էին
իրենց մոմերը պատրաստում,

88
00:03:44.272 --> 00:03:47.628
և արհեստական լուսավորությունը
շատ ավելի թանկ էր ու ժամանակատար:

89
00:03:47.628 --> 00:03:49.628
Այսօր քիչ մարդիկ են իրենց
լուսավորությունն ինքնուրույն ստեղծում:

90
00:03:49.628 --> 00:03:52.704
Պատկերացնո՞ւմ եք՝ որքան դժվար կլինի
ամպրոպի ժամանակ օդապարուկ թռցնելը

91
00:03:52.704 --> 00:03:55.475
կամ էլեկտրական լիցքեր ստանալու
համար մտրակները միմյանց շփելը:

92
00:03:55.475 --> 00:03:58.819
Ես չգիտեմ՝ ինչպես էլեկտրականություն
ստեղծել, բայց պետք էլ չէ, որ իմանամ:

93
00:03:58.819 --> 00:04:01.994
Մեկ ուրիշը գիտի և այնքան
լավ ու բավարար չափով է

94
00:04:01.994 --> 00:04:04.914
դա անում, որ ինձ մնում է
բառացիորեն դիպչել անջատիչին,

95
00:04:04.914 --> 00:04:06.652
և լույսն անմիջապես կմիանա,

96
00:04:06.652 --> 00:04:08.166
քանի որ ես իմ գործը լավ եմ անում:

97
00:04:08.166 --> 00:04:10.268
[վառվող կրակի ձայն]

98
00:04:10.294 --> 00:04:12.330
Մասնագիտացման
առավելությունների շնորհիվ

99
00:04:12.330 --> 00:04:14.247
մարդիկ ստիպված չեն ամեն
ինչ ինքնուրույն ստեղծել:

100
00:04:14.247 --> 00:04:16.980
Մենք աշխատանքը անթիվ բաղադրիչներով
առաջադրանքների ենք մասնատում

101
00:04:16.980 --> 00:04:19.507
ու բազմաթիվ աշխատողների
միջև բաժանում,

102
00:04:19.507 --> 00:04:22.781
որոնցից յուրաքանչյուրը կատարում է
աշխատանքի միայն իր փոքր ծավալը՝

103
00:04:22.797 --> 00:04:24.450
ի տարբերություն Թոմ Հենքսի,
որն ինքնուրույն է անում ամեն ինչ:

104
00:04:24.450 --> 00:04:26.742
Մասնագիտացումը կարևոր է
ոչ միայն այն պատճառով,

105
00:04:26.765 --> 00:04:29.232
որ տարբեր տարածաշրջաններ առավել
արդյունավետ են տարբեր ոլորտներում:

106
00:04:29.232 --> 00:04:31.963
Այն կարևոր է նաև այն պատճառով,
որ ժամանակակից հասարակության

107
00:04:31.963 --> 00:04:34.046
թերևս ցանկացած գործունեություն
խելահեղ բարդություն ունի:

108
00:04:34.046 --> 00:04:36.933
Այս գաղափարի կարևորությունը
հիանալի ներկայացված է նաև

109
00:04:36.933 --> 00:04:38.342
«Ես՝ մատիտը» ֆիլմում, որի համար
Մորգան Ֆրիմանն «Էմմի» է ստացել

110
00:04:38.342 --> 00:04:39.657
«լավագույն գրենական
պիտույքը» անվանակարգում:

111
00:04:39.657 --> 00:04:41.657
«Ես՝ մատիտը» ֆիլմում կատարվում է
պարզ մատիտի կազմության բաղադրիչների

112
00:04:41.657 --> 00:04:44.959
վերլուծություն. ներկայացվում է
գրաֆիտե ձողի պատրաստման,

113
00:04:44.959 --> 00:04:46.959
փայտյա իրան պատրաստելու
համար ծառեր կտրելու,

114
00:04:46.959 --> 00:04:48.959
ռետին պատրաստելու համար մեդուզա
շամփուրի վրա անցկացնելու գործընթացները:

115
00:04:48.959 --> 00:04:50.531
Իրականում ես ֆիլմը չեմ
դիտել, բայց կարդացել եմ

116
00:04:50.531 --> 00:04:54.404
հեղինակի՝ Լեոնարդ Ռիդի Վիքիպեդիայի
էջը: Իմաստն այն է,

117
00:04:54.404 --> 00:04:57.349
որ ոչ ոք չի կարող ինքնուրույն
ստեղծել նույնիսկ այնպիսի պարզ իր,

118
00:04:57.349 --> 00:04:59.681
ինչպիսին մատիտն է, քանի որ այն
բազմաթիվ բարդ բաղադրիչներ ունի,

119
00:04:59.681 --> 00:05:01.462
որոնց ստեղծման համար պահանջվում է,
որ որոշակի հմտություններում

120
00:05:01.462 --> 00:05:04.098
վարպետացած բազմաթիվ մարդիկ
համագործակցեն: Եվ այդ ամենն ընդամենը

121
00:05:04.098 --> 00:05:06.868
մի մատիտի համար: Պատկերացրեք,
թե որքան բաղադրամաս է պետք

122
00:05:06.868 --> 00:05:09.317
iPod-ի համար կամ
այն փոքրիկ ռոբոտների,

123
00:05:09.317 --> 00:05:10.611
որոնք ինքնուրույն փոշեծծում են:

124
00:05:10.611 --> 00:05:13.528
Ի վերջո «Լքվածը» ֆիլմն անձնական
հաղթանակի պատմություն է:

125
00:05:13.528 --> 00:05:16.026
― Դու իմ կյանքի սերն ես:

126
00:05:16.063 --> 00:05:22.544
― Ես էլ քեզ եմ սիրում, Քելլի:
Չես էլ կարող պատկերացնել, թե որքան:

127
00:05:22.544 --> 00:05:24.544
― Թոմ Հենքսը, չնայած ամեն ինչին,

128
00:05:24.544 --> 00:05:27.610
համառորեն շարունակում է իր
պարտականությունները կատարել`

129
00:05:27.610 --> 00:05:29.485
որպես «Ֆեդէքս»-ի աշխատակից
և ֆիլմի վերջում

130
00:05:29.485 --> 00:05:30.489
ծանրոցը հասցնում է օրինական տիրոջը:

131
00:05:30.489 --> 00:05:32.418
Սա անձնվիրության հիանալի դաս է:

132
00:05:32.418 --> 00:05:35.027
Աշխատանքի ընդունելուց հետո
աշխատակիցներիս ստիպում եմ դիտել այն՝

133
00:05:35.027 --> 00:05:36.558
հիշեցնելու նրանց, որ աշխատանքն
ամեն գնով պետք է կատարվի:

134
00:05:36.558 --> 00:05:38.698
Եթե նույնիսկ նրանց ինքնաթիռը
պայթի, և նրանք ծովում անհետ կորեն,

135
00:05:38.698 --> 00:05:41.398
ակնկալելու եմ, որ աշխատանքը
կատարվի: Խիստ եմ, բայց արդար:

136
00:05:41.398 --> 00:05:43.752
Եվ իհարկե, սա հիշեցնում է,
որ քաղաքակրթությունն իր բոլոր

137
00:05:43.752 --> 00:05:46.626
հարմարավետություններով
ու գործիքներով

138
00:05:46.626 --> 00:05:48.626
տարբեր աշխատանքներում մասնագիտացած
միլիոնավոր մարդկանցից է կախված:

139
00:05:48.626 --> 00:05:52.813
[հնչում է երաժշտություն]

