WEBVTT FILE

1
00:00:00.000 --> 00:00:01.569
Իմ առջև դրված առաջադրանքը
կատարելու համար

2
00:00:01.569 --> 00:00:03.240
առաջիկա մի քանի րոպեների ընթացքում

3
00:00:03.240 --> 00:00:05.428
պետք է ձեզ փոխանցեմ
երջանկության գաղտնիքը,

4
00:00:05.428 --> 00:00:07.130
որպեսզի, երբ այսօր
երեկոյան տուն գնաք,

5
00:00:07.130 --> 00:00:08.944
կարողանաք սկսել ավելի
երջանիկ կյանքով ապրել

6
00:00:08.944 --> 00:00:11.242
և այդ գաղտնիքով ավելի
շատ մարդկանց հետ կիսվել,

7
00:00:11.242 --> 00:00:14.040
որպեսզի նրանք էլ կարողանան
ավելի երջանիկ կյանքով ապրել:

8
00:00:14.040 --> 00:00:17.161
Եվ այսպես, եկե՛ք սկսենք նրանից,
թե ինչ գիտենք երջանկության մասին:

9
00:00:17.161 --> 00:00:20.836
Կան հարյուրավոր, բառացիորեն
հարյուրավոր հետազոտություններ:

10
00:00:20.836 --> 00:00:22.918
Տնտեսագետները, սոցիոլոգներն ու հոգեբանները

11
00:00:22.918 --> 00:00:24.772
ուսումնասիրել են, թե ինչ է երջանկությունը:

12
00:00:24.772 --> 00:00:27.536
Հարյուրավոր ուսումնասիրություններ են
կատարվել վերջին 30-40 տարիների ընթացքում:

13
00:00:27.536 --> 00:00:31.130
Եվ հիմնականում դրանք բոլորն էլ
սկսվում են մի հարցով. ո՞վ է երջանիկ:

14
00:00:31.130 --> 00:00:34.885
Մենք գիտենք, որ դեռևս 1970-ական
թվականներից Միացյալ Նահանգների

15
00:00:34.885 --> 00:00:37.480
բնակչության մի կայուն մաս
շատ երջանիկ է:

16
00:00:37.480 --> 00:00:42.598
Անանուն լրացված ճշգրիտ թեստերի ու
հարցումների արդյունքները ցույց են տալիս,

17
00:00:42.598 --> 00:00:45.219
որ ամերիկացիների մոտ մեկ երրորդն
իրեն երջանիկ է համարում:

18
00:00:45.219 --> 00:00:47.913
Մենք որևէ պատճառ չունենք
կասկածելու, որ դա ճիշտ է:

19
00:00:47.913 --> 00:00:50.781
50%-ից մի փոքր ավելին ասում է,
որ որոշ չափով երջանիկ է:

20
00:00:50.781 --> 00:00:54.114
Իսկ բնակչության մոտ 10-15%-ը
մշտապես ընկճված է

21
00:00:54.114 --> 00:00:55.394
և ասում է, որ այնքան էլ երջանիկ չէ:

22
00:00:55.394 --> 00:00:58.031
Ինչևէ, իրականում սա չէ ամենահետաքրքիրը:

23
00:00:58.031 --> 00:01:01.866
Ամենահետաքրքիր հարցն է. ի՞նչն է
մարդուն երջանիկ դարձնում:

24
00:01:01.866 --> 00:01:05.543
Եվ այս հարցի պատասխանը մենք
նույնպես գիտենք: Կա երեք բան:

25
00:01:05.543 --> 00:01:07.699
Երեք գործոն է պայմանավորում
մարդու երջանկությունը:

26
00:01:07.699 --> 00:01:12.211
Գենետիկան, կյանքի մեծ իրադարձությունները
և սեփական ընտրությունները:

27
00:01:12.211 --> 00:01:15.002
Եվ ես այժմ կխոսեմ բոլոր 3-ի
մասին: Սկսենք գենետիկայից:

28
00:01:15.002 --> 00:01:16.824
Եվ այսպես, մի քանի տարի առաջ

29
00:01:16.824 --> 00:01:19.176
Մինեսոտայի համալսարանի սոցիոլոգները

30
00:01:19.176 --> 00:01:21.652
մի ուշագրավ տվյալների շտեմարան ստեղծեցին,

31
00:01:21.652 --> 00:01:25.168
որում ներառված էր 1930-ականների կեսերից
մինչև 1950-ականների կեսերը ծնված

32
00:01:25.168 --> 00:01:28.226
75 նույնական երկվորյակ զույգ:

33
00:01:28.226 --> 00:01:32.686
Ծնվելուց հետո այս զույգերին բաժանել են և
որդեգրության հանձնել տարբեր ընտանիքների:

34
00:01:32.686 --> 00:01:35.376
Կարելի է ասել՝ դա ցանկացած
սոցիոլոգի երազանքն է:

35
00:01:35.376 --> 00:01:38.621
Ասես կառավարությունը
դա կազմակերպած լինի:

36
00:01:38.621 --> 00:01:40.406
[լսարանը ծիծաղում է]

37
00:01:40.406 --> 00:01:43.436
Եվ ահա, 40 տարեկանում այս
զույգերին վերամիավորել են

38
00:01:43.436 --> 00:01:45.356
ու նրանց հետ անցկացրել
անձի ճանաչման թեստ:

39
00:01:45.356 --> 00:01:46.459
Զույգերին հարցրել են իրենց կյանքում

40
00:01:46.459 --> 00:01:47.296
կատարվող իրադարձությունների

41
00:01:47.296 --> 00:01:48.794
և կյանքի հանդեպ իրենց
վերաբերմունքի մասին։

42
00:01:48.794 --> 00:01:50.076
Սա իսկապես հետաքրքիր է,

43
00:01:50.076 --> 00:01:53.647
քանի որ նրանք միևնույն ԴՆԹ-ն ունեն:

44
00:01:53.647 --> 00:01:55.293
Նրանք ստացել են
տարբեր դաստիարակություն,

45
00:01:55.293 --> 00:01:57.083
հետևաբար վիճակագրորեն
կարող ենք զանազանել նրանց

46
00:01:57.083 --> 00:01:58.532
ի ծնե և ձեռքբերովի հատկանիշները:

47
00:01:58.532 --> 00:01:59.083
Եվ ի՞նչ պարզվեց:

48
00:01:59.083 --> 00:02:03.416
Պարզվեց՝ նրանց երջանկության
48%-ը գենետիկայով է պայմանավորված:

49
00:02:03.416 --> 00:02:05.211
Փաստորեն պարզվեց, որ ավելի շատ

50
00:02:05.211 --> 00:02:06.341
անձնային հատկանիշներն են
պայմանավորված

51
00:02:06.341 --> 00:02:07.931
գենետիկայով, քան
ենթադրվում էր:

52
00:02:07.931 --> 00:02:09.931
Այն, թե ինչպես եք քվեարկում,
40%-ով գենետիկայով է պայմանավորված:

53
00:02:09.931 --> 00:02:12.668
Այն, թե ինչ դավանանք եք ընտրում,
40%-ով գենետիկայով է պայմանավորված:

54
00:02:12.668 --> 00:02:15.641
Սա որոշ բաներ է պարզաբանում:

55
00:02:15.641 --> 00:02:18.448
Ձեր կյանքում կա՞ որևէ
մեկը, որ քրոնիկ երջանիկ է:

56
00:02:18.448 --> 00:02:21.400
Ունե՞ք գործընկեր, որ
անընդհատ երջանիկ է:

57
00:02:21.400 --> 00:02:23.400
Ի դեպ, դա շատ նյարդայնացնող է:

58
00:02:23.400 --> 00:02:24.962
[լսարանը ծիծաղում է]

59
00:02:24.962 --> 00:02:28.553
Այդպես երբեմն զարմանում ես, որ
այդ մարդն անընդհատ երջանիկ է:

60
00:02:28.553 --> 00:02:31.322
Այդ ի՞նչն է, որ նա ճիշտ է անում:
Ո՞րն է գաղտնիքը:

61
00:02:31.322 --> 00:02:33.322
Գաղտնիքը նրանց ԴՆԹ-ն է:

62
00:02:33.322 --> 00:02:37.656
Դուք բծախնդի՞ր եք:
Դուք մռայլ ու մտահո՞գ եք:

63
00:02:37.656 --> 00:02:40.841
Դա ձեր ԴՆԹ-ն է, դա ձեր մեղքը չէ.
իրականում «անհաջող» ծնողներ ունեք,

64
00:02:40.841 --> 00:02:42.698
որոնցից էլ ժառանգել եք դա:

65
00:02:42.698 --> 00:02:46.900
Եվ եթե այդպես է, մի՞թե իրականում
կարևոր է, թե ինչ ենք անում:

66
00:02:46.900 --> 00:02:50.686
Պատասխանն է՝ այո, որովհետև,
եթե մի մասը ձեզնից կախված չէ,

67
00:02:50.686 --> 00:02:52.101
մյուս մասի համար հաստատ
դուք եք պատասխանատու:

68
00:02:52.101 --> 00:02:55.608
Հիմա տեսե՛ք, 48%-ը գենետիկա է,
բայց կան այլ բնածին հատկանիշներ:

69
00:02:55.608 --> 00:02:58.033
Այլ բնածին գծեր, որ
իսկապես կարևոր են:

70
00:02:58.033 --> 00:03:01.525
Դրանցից ամենահետաքրքիրը սեռն է:

71
00:03:01.525 --> 00:03:05.162
Ո՞վ է ավելի երջանիկ՝ կանա՞յք, թե՞
տղամարդիկ: Պատասխանն է՝ կանայք:

72
00:03:05.162 --> 00:03:08.384
Ուսումնասիրությունների
մեծ մասը ցույց է տալիս,

73
00:03:08.384 --> 00:03:11.020
որ կանայք ավելի երջանիկ են, քան
տղամարդիկ, և միշտ է այդպես եղել:

74
00:03:11.020 --> 00:03:13.524
Ախր, ժողովո՛ւրդ, դա հեչ լավ չէ:

75
00:03:13.524 --> 00:03:16.177
Ես ինքս էլ ուսումնասիրել եմ
դա և պարզել եմ նույնը:

76
00:03:16.177 --> 00:03:19.422
Տղամարդկանց և կանանց երջանկությունն ըստ
ամուսնական կարգավիճակի եմ ուսումնասիրել:

77
00:03:19.422 --> 00:03:21.416
Լավ: Եվ ինչ եմ ես պարզել:

78
00:03:21.416 --> 00:03:23.838
Ամուսնացած կանայք ավելի երջանիկ
են, քան ամուսնացած տղամարդիկ:

79
00:03:23.838 --> 00:03:26.482
Ամուրի կանայք ավելի երջանիկ են,
քան ամուրի տղամարդիկ:

80
00:03:26.482 --> 00:03:30.728
Այրիացած կանայք շատ ավելի
երջանիկ են, քան այրիացած տղամարդիկ:

81
00:03:30.728 --> 00:03:34.364
[լսարանը ծիծաղում է]

82
00:03:34.364 --> 00:03:35.773
Զվարճալի է, չէ՞:

83
00:03:35.773 --> 00:03:36.844
Գիտեք․․․

84
00:03:36.844 --> 00:03:38.726
[ծիծաղում է]

85
00:03:38.726 --> 00:03:42.668
Մի անգամ այդ մասին պատմեցի կնոջս,
և նա ասաց. «Կա նման բան»:

86
00:03:42.668 --> 00:03:44.837
[ծիծաղում է]

87
00:03:44.837 --> 00:03:46.730
Ընդհանուր առմամբ, կանայք ավելի
երջանիկ են, քան տղամարդիկ:

88
00:03:46.730 --> 00:03:48.730
Ահա ևս մի հետաքրքիր հանելուկ:

89
00:03:48.730 --> 00:03:53.090
տղամարդու կյանքում ո՞րն է
միջին ամենադժբախտ տարիքը:

90
00:03:53.090 --> 00:03:56.028
Ես այս երևույթի մասին միշտ
լսել եմ: Դուք նույնպես:

91
00:03:56.028 --> 00:03:58.028
Նկատի ունեմ՝ դա տղամարդու
միջին տարիքի ճգնաժամն է, չէ՞:

92
00:03:58.028 --> 00:04:00.028
Ձեր կարծիքով դա ո՞ր տարիքն է:

93
00:04:00.028 --> 00:04:01.247
― 70: 17:

94
00:04:01.247 --> 00:04:03.322
17: Դա հաշիվ չէ.

95
00:04:03.322 --> 00:04:04.261
միայն չափահասների մասին է խոսքը:

96
00:04:04.261 --> 00:04:05.066
― 45:

97
00:04:05.066 --> 00:04:07.226
45: 45:

98
00:04:07.226 --> 00:04:08.832
Այո՛, 45. շատ ճիշտ է:

99
00:04:08.832 --> 00:04:11.255
45-ը տղամարդու կյանքում
միջին ամենադժբախտ տարիքն է:

100
00:04:11.255 --> 00:04:12.893
Դա բացատրվում է հետևյալ կերպ:

101
00:04:12.893 --> 00:04:15.829
Տղամարդկանց կյանքի
ուղին հետաքրքիր է

102
00:04:15.829 --> 00:04:17.829
և երբեմն՝ մի փոքր տխուր:

103
00:04:17.829 --> 00:04:21.545
Տեսե՛ք. երբ 20-40 տարեկան եք,

104
00:04:21.545 --> 00:04:25.456
կյանքի բաղադրատոմսը իրականում
ինչ-որ չափով պարզ է:

105
00:04:25.456 --> 00:04:27.132
Կյանքը նման է ճեպընթաց մայրուղու,

106
00:04:27.132 --> 00:04:28.673
երբ ձեր կյանքի երրորդ
և չորրորդ տասնամյակում եք

107
00:04:28.673 --> 00:04:29.801
և ցանկանում եք առաջ ընթանալ,

108
00:04:29.801 --> 00:04:30.926
ավելի լավ կյանքով ապրել,

109
00:04:30.948 --> 00:04:33.896
ավելի երջանիկ ու հաջողակ լինել,
ուղղակի սեղմեք արագության ոտնակը:

110
00:04:33.896 --> 00:04:36.865
Պարզապես ավելի շատ փող վաստակեք,
ավելի լավ կարիերայի,

111
00:04:36.865 --> 00:04:39.607
ավելի մեծ առաջխաղացման
ձգտեք, և ամեն ինչ պարզ է:

112
00:04:39.607 --> 00:04:43.671
Խնդիրը նրանում է, որ երբ ճեպընթաց
մայրուղու վրա տղամարդիկ 45-ն են բոլորում

113
00:04:43.671 --> 00:04:46.353
նրանց մեծ մասը կանգ է առնում ու ասում է.

114
00:04:46.353 --> 00:04:48.727
«Ինձ թվում է՝ սխալ ուղու վրա եմ»:

115
00:04:48.727 --> 00:04:50.957
Չեմ ուզում այս ճեպընթաց
մայրուղու վրա լինել,

116
00:04:50.957 --> 00:04:53.847
բայց չեմ էլ կարող կանգ առնել,
որովհետև տան վարկը պետք է վճարեմ

117
00:04:53.847 --> 00:04:55.847
և գլխիս այսքան բան եմ կուտակել:

118
00:04:55.847 --> 00:04:56.869
Դժվար է: Ինձ կտապալեն,

119
00:04:56.869 --> 00:05:00.159
վթարի կենթարկվեմ, եթե
կանգ առնեմ, վատ կլինի:

120
00:05:00.159 --> 00:05:01.480
Շատ տղամարդիկ այդպես են մտածում:

121
00:05:01.480 --> 00:05:06.128
Այժմ, լավ, հաջորդ հարցը:
Ի՞նչ են նրանք ուզում:

122
00:05:06.128 --> 00:05:08.725
Շարունակելով նույն
համեմատությունը՝ ասեմ,

123
00:05:08.725 --> 00:05:11.482
որ նրանք ուզում են իրենց իսկ ընտրած

124
00:05:11.482 --> 00:05:12.718
մեկ այլ ճանապարհի վրա լինել:

125
00:05:12.718 --> 00:05:15.629
Նրանք ուզում են լինել մի նեղ,
անհարթ ճանապարհի վրա,

126
00:05:15.629 --> 00:05:17.629
մոտոցիկլետով, որտեղ վարորդն

127
00:05:17.629 --> 00:05:20.361
առանց սաղավարտի է:

128
00:05:20.361 --> 00:05:22.595
Ահա, թե ինչ են նրանք ուզում:

129
00:05:22.595 --> 00:05:27.017
Ուրեմն ո՞վ է մոտոցիկլետով տղամարդը:
Որովհետև երջանկության գաղտնիքը

130
00:05:27.017 --> 00:05:29.198
մոտոցիկլետով և առանց սաղավարտի
տղամարդը լինելն է:

131
00:05:29.198 --> 00:05:31.962
Ուրեմն ես ուզում եմ իմանալ, թե
ով է նա: Պատմի՛ր ինձ նրա մասին:

132
00:05:31.962 --> 00:05:34.476
Ես գիտեմ, թե ով է նա: Նա ես եմ,

133
00:05:34.476 --> 00:05:36.476
և ես կպատմեմ, թե ինչպես է դա լինում:

134
00:05:36.476 --> 00:05:40.853
Երբ ես 19 տարեկան էի,
հեռացա քոլեջից:

135
00:05:40.853 --> 00:05:44.855
Հեռացա, թե դուրս մնացի՝
կարևոր չէ:

136
00:05:44.855 --> 00:05:46.365
[լսարանը ծիծաղում է]

137
00:05:46.365 --> 00:05:50.060
Եվ սկսեցի նվագելով
ապրուստ վաստակել:

138
00:05:50.060 --> 00:05:52.060
Գալարափող էի նվագում:
Դա այն էր, ինչով ուզում էի զբաղվել:

139
00:05:52.060 --> 00:05:56.617
30-ս դեռ չէր լրացել, երբ մտա
Բարսելոնայի սիմֆոնիկ նվագախումբ:

140
00:05:56.617 --> 00:05:59.661
Հիանալի էր: Ես սիրեցի այդ
երաժշտությունը: Հիմա էլ սիրում եմ:

141
00:05:59.661 --> 00:06:01.661
Դա երբևէ գրված լավագույն
երաժշտությունն է:

142
00:06:01.661 --> 00:06:03.661
Կարծես երազ լինի, չէ՞:

143
00:06:03.661 --> 00:06:07.675
Բայց մի պահ ինձ 45
տարեկան պատկերացրի:

144
00:06:07.675 --> 00:06:09.250
Ապագան պատկերացրի:

145
00:06:09.250 --> 00:06:11.037
Ինձ հետ աշխատող բոլոր տղամարդիկ,

146
00:06:11.037 --> 00:06:13.824
որոնք սովորաբար 20, 30
տարով ինձնից մեծ էին,

147
00:06:13.824 --> 00:06:16.878
45-ի մոտ կարծես իրենց
երջանկությունը կորցրել էին

148
00:06:16.878 --> 00:06:19.151
և այժմ ավելի շատ էին խմում,

149
00:06:19.151 --> 00:06:20.723
ամուսնական կյանքում
այնքան էլ երջանիկ չէին

150
00:06:20.723 --> 00:06:22.723
և այդքան էլ չէին
սիրում երաժշտությունը:

151
00:06:22.723 --> 00:06:24.723
Եվ ես ասացի` ես չեմ ուզում
այդ տղամարդկանց նման լինել:

152
00:06:24.723 --> 00:06:28.024
Եվ բախտս բերեց, որ դա
տեսա ու մի պլան կազմեցի:

153
00:06:28.024 --> 00:06:30.024
Ես փախչելու պլան կազմեցի:

154
00:06:30.024 --> 00:06:33.559
Եվ որոշեցի հետ վերադառնալ քոլեջ:

155
00:06:33.559 --> 00:06:36.060
Եվ զանգահարեցի հորս: Ասացի.
«Պա՛պ, լավ նորություն ունեմ:

156
00:06:36.060 --> 00:06:38.507
Մտադիր եմ թողնել երաժշտությունը:
Որոշել եմ հետ վերադառնալ քոլեջ:

157
00:06:38.507 --> 00:06:41.040
Որոշել եմ սովորել. չգիտեմ
ինչ եմ սովորելու՝ գրականություն,

158
00:06:41.040 --> 00:06:44.611
ֆիզիկա, պոեզիա, տնտեսագիտություն
կամ մի ուրիշ բան:

159
00:06:44.611 --> 00:06:47.110
Հիանալի կլինի: Մտադիր եմ
ուղեղս աշխատեցնել»:

160
00:06:47.110 --> 00:06:51.209
Հայրս ասաց. «Այդ ի՞նչ ես խոսում»:

161
00:06:51.209 --> 00:06:55.445
Նա ասաց. «Ընտանիք ես կազմել:
Գործերդ հիանալի են:

162
00:06:55.445 --> 00:06:58.223
Շատ անպատասխանատու քայլ է

163
00:06:58.223 --> 00:07:01.230
30-ին մոտ ուղղակի ամեն ինչ
թողնել: Ինչո՞ւ»:

164
00:07:01.230 --> 00:07:04.562
Ես ասացի. «Պա՛պ,
որովհետև երջանիկ չեմ

165
00:07:04.562 --> 00:07:06.711
ու չեմ կարծում, որ այսպես
շարունակելով երջանիկ կլինեմ»:

166
00:07:06.711 --> 00:07:10.707
Նա երկար լռեց ու հետո ասաց.

167
00:07:10.707 --> 00:07:12.589
«Էդ ի՞նչ է, դու առանձնահատո՞ւկ ես»:

168
00:07:12.589 --> 00:07:15.140
[ծիծաղ]

169
00:07:15.140 --> 00:07:17.643
Այսօր ես անում եմ
այն, ինչ սիրում եմ:

170
00:07:17.643 --> 00:07:20.167
Այսօր ես անում եմ այն,
որի համար կարծես կոչված եմ:

171
00:07:20.167 --> 00:07:24.698
Այսօր իմ գործն է՝ ձեզ պատմել,
թե ինչպես ավելի երջանիկ կյանք վարեք:

172
00:07:24.698 --> 00:07:25.917
Ինչպիսի հրաշք:

173
00:07:25.917 --> 00:07:29.855
Հիմա բավարար չէ, որ մարդիկ
պատահաբար գտնեն ճանապարհը:

174
00:07:29.855 --> 00:07:31.855
Մենք պետք է
նպատակադրված գտնենք այն:

175
00:07:31.855 --> 00:07:33.855
Լավ, ուրեմն անցնենք
բնածին տարբերություններին:

176
00:07:33.855 --> 00:07:35.855
Գենետիկա՝ 48%:

177
00:07:35.855 --> 00:07:38.648
Հաջորդ կարևոր գործոնը կյանքի
մեծ իրադարձություններն են:

178
00:07:38.648 --> 00:07:41.052
Սա ձեր կարծիքով այն է, որով իսկապես
պայմանավորվում է ձեր երջանկությունը:

179
00:07:41.052 --> 00:07:43.532
Ուզում եք երջանի՞կ լինել:
Հետամուտ եղեք ձեր նպատակներին:

180
00:07:43.532 --> 00:07:44.662
Դուք ունեք մեծ նպատակներ

181
00:07:44.662 --> 00:07:46.192
և խուսափում եք բոլոր
վատ բաներից, ճ՞իշտ է:

182
00:07:46.192 --> 00:07:47.703
Դուք անընդհատ մտածում եք դրա մասին:

183
00:07:47.703 --> 00:07:50.674
Եթե միայն կարողանամ ավարտել
քոլեջը լավ ՄՈԳ-ով

184
00:07:50.674 --> 00:07:52.674
ու լավ աշխատանք գտնեմ,
երջանիկ կլինեմ, չէ՞:

185
00:07:52.674 --> 00:07:54.674
Եթե միայն ընդունվեմ իրավաբանական
ֆակուլտետ, երջանիկ կլինեմ:

186
00:07:54.685 --> 00:07:57.837
Եթե միայն այն աղջիկն ամուսնանա
ինձ հետ, երջանիկ կլինեմ:

187
00:07:57.837 --> 00:08:01.680
Եվ եթե չհիվանդանամ, ուրեմն
դժբախտ չեմ լինի, այնպես չէ՞:

188
00:08:01.680 --> 00:08:03.871
Եթե վթարի չենթարկվեմ,
դժբախտ չեմ լինի:

189
00:08:03.871 --> 00:08:07.132
Մենք այս կերպ ենք մտածում:
Շատ նպատակաուղղված արարածներ ենք:

190
00:08:07.132 --> 00:08:10.654
Հիմա, մեր կյանքի որոշակի հատվածում
երջանկության ո՞ր մասն է

191
00:08:10.654 --> 00:08:13.448
պայմանավորված կարևոր
իրադարձություններով՝ լավ թե վատ:

192
00:08:13.448 --> 00:08:15.871
Պատասխանն է՝ 40%-ը:

193
00:08:15.871 --> 00:08:17.389
Ահագին է։

194
00:08:17.389 --> 00:08:19.576
Թվում է, թե ճիշտ է կյանքի
որոշակի հատվածում

195
00:08:19.576 --> 00:08:21.800
որևէ մեծ բանի հետամուտ լինելը,

196
00:08:21.800 --> 00:08:23.237
որոշակի հատվածում մեծ վատ բանից

197
00:08:23.237 --> 00:08:24.394
խուսափել փորձելը։

198
00:08:24.394 --> 00:08:25.623
Բայց սխալ է:

199
00:08:25.623 --> 00:08:30.067
Դա 40% է, բայց հիմա կասեմ, թե ինչու
պետք չէ դրան հետամուտ լինել:

200
00:08:30.067 --> 00:08:31.259
Երկու պատճառով:

201
00:08:31.259 --> 00:08:33.725
Նախ, մեզ մոտ շատ վատ է ստացվում

202
00:08:33.725 --> 00:08:35.594
հասնել նրան, որին ձգտում ենք,

203
00:08:35.594 --> 00:08:36.997
այն նպատակներին, որոնց ձգտում ենք:

204
00:08:36.997 --> 00:08:40.562
Սակայն ավելի էական է այն, որ
կարևոր բաները երկար չեն տևում:

205
00:08:40.562 --> 00:08:44.523
Որքա՞ն կտևի ձեր բարձր տրամադրությունը,
երբ ձեռք բերեք ձեր երազանքի տունը:

206
00:08:44.523 --> 00:08:45.665
Վեց ամիս:

207
00:08:45.665 --> 00:08:50.391
Եթե կրկնապատկեմ ձեր աշխատավարձը,
որքա՞ն կտևի ձեր ուրախությունը:

208
00:08:50.391 --> 00:08:52.391
Մինչև վեց ամիս, ոչ ավել:

209
00:08:52.391 --> 00:08:53.988
Ինչ էլ որ անեք, անցողիկ է:

210
00:08:53.988 --> 00:08:55.988
Մեծ բաներն անցողիկ են,

211
00:08:55.988 --> 00:08:58.923
իսկ դրանց հասնելու
ջանքերը՝ ոչ:

212
00:08:58.923 --> 00:09:00.420
Մի վազե՛ք մեծ բաների հետևից:

213
00:09:00.420 --> 00:09:02.420
Մի ուսումնասիրություն կա,
որը հենց դա է շեշտում:

214
00:09:02.420 --> 00:09:04.335
Դա երբևէ իմ տեսած ամենահետաքրքիր
ուսումնասիրությունն է:

215
00:09:04.335 --> 00:09:06.171
Այն իրականում կատարվել է 1978-ին:

216
00:09:06.171 --> 00:09:08.068
Դա հին ուսումնասիրություն է,
բայց դեռ դասական է:

217
00:09:08.068 --> 00:09:10.068
Այն համեմատում է
մարդկանց երկու խումբ՝

218
00:09:10.068 --> 00:09:14.196
կվադրիպլեգիայով տառապող մարդկանց և
մարդկանց, որոնք շահում են վիճակախաղում:

219
00:09:14.196 --> 00:09:16.196
Լավ, այժմ տեսնենք, թե ինչ
ընդհանուր բան ունեն այս մարդիկ:

220
00:09:16.196 --> 00:09:18.940
Խախտված հավասարակշռություն:

221
00:09:18.940 --> 00:09:21.599
Բու՛մ: Վատ, թե
լավ իմաստով, ճ՞իշտ է:

222
00:09:21.599 --> 00:09:23.599
Վերցնենք կվադրիպլեգիկներին.

223
00:09:23.599 --> 00:09:26.195
վթարից միջինը վեց ամիս անց

224
00:09:26.195 --> 00:09:27.938
նրանց երջանկությունը վերադարձել է

225
00:09:27.938 --> 00:09:31.570
գրեթե այն մակարդակին,
որ կար նախքան վթարը:

226
00:09:31.570 --> 00:09:32.725
Ահա, թե ինչ է ցույց
տալիս ուսումնասիրությունը:

227
00:09:32.725 --> 00:09:35.151
Ոչ ամբողջությամբ:
Բայց գրեթե ամբողջությամբ:

228
00:09:35.151 --> 00:09:37.290
Տեսե՛ք, թե ինչ դիմացկուն ենք
մենք: Վեց ամիս անց

229
00:09:37.290 --> 00:09:39.955
նրանք շարունակում են ասել.
«Ես գրեթե ամեն ինչ կանեի,

230
00:09:39.955 --> 00:09:42.522
որ կարողանայի կառավարել
ձեռքերս ու ոտքերս

231
00:09:42.522 --> 00:09:43.809
և գամված չլինեի անվասայլակին».

232
00:09:43.809 --> 00:09:47.834
բայց նրանց երջանկությունը
բնածին մի երևույթ է

233
00:09:47.834 --> 00:09:49.834
և կապ ունի այլ ուժերի հետ:

234
00:09:49.834 --> 00:09:51.845
Լավ: Սա թիվ 1 բացահայտումն է:

235
00:09:51.845 --> 00:09:53.516
Թիվ 2-ը վիճակախաղում շահողներն են:

236
00:09:53.516 --> 00:09:55.516
Այս մեկն իրականում մի փոքր
ավելի հետաքրքիր է:

237
00:09:55.516 --> 00:09:58.758
Վիճակախաղում շահելուց վեց ամիս անց

238
00:09:58.758 --> 00:10:02.987
վիճակախաղի միջին շահողի
երջանկության սկզբնական մակարդակը

239
00:10:02.987 --> 00:10:05.842
փոքր-ինչ ավելի ցածր է

240
00:10:05.842 --> 00:10:08.214
վիճակախաղի տոմսը գնելու նախորդ
օրվա երջանկության մակարդակից:

241
00:10:08.214 --> 00:10:11.337
Բառացիորեն լավագույն բանը,
որ կարող է ձեզ հետ պատահել

242
00:10:11.337 --> 00:10:14.345
վիճակախաղի տոմս գնելիս, չշահելն է:

243
00:10:14.345 --> 00:10:16.345
Ինչո՞ւ: Մենք սա նույնպես գիտենք:

244
00:10:16.345 --> 00:10:19.283
Պատճառն այն է, որ նրանք սպառել են
իրենց հետաքրքրությունները:

245
00:10:19.283 --> 00:10:21.734
Կյանքի փոքր բաները նրանց
երջանկություն չեն բերում:

246
00:10:21.734 --> 00:10:24.117
Մտածեք այն մասին, թե հանգստյան օրերին
ինչն է ձեզ երջանկություն պարգևելու:

247
00:10:24.117 --> 00:10:25.571
Հարազատների հետ ժամանակ անցկացնելը:

248
00:10:25.571 --> 00:10:28.590
Այնպիսի բաներ անելը, որոնք ձեզ մի փոքր
բավականություն են պատճառում,

249
00:10:28.590 --> 00:10:29.800
այն մարդկանց հետ, որոնք
ձեզ երջանկացնում են:

250
00:10:29.800 --> 00:10:31.410
Գուցե ինչ-որ սպորտային
մրցումներ եք դիտելու,

251
00:10:31.410 --> 00:10:34.063
գուցե ռեստորան եք գնալու,

252
00:10:34.063 --> 00:10:36.870
գուցե շրջապատված եք լինելու
մարդկանցով, որոնք ձեզ հաճելի են,

253
00:10:36.870 --> 00:10:39.200
կատակներ եք անելու ու
լավ ժամանակ եք անցկացնելու:

254
00:10:39.200 --> 00:10:40.741
Պարզվում է, որ վիճակախաղում
շահող մարդկանց այլևս այդպիսի

255
00:10:40.741 --> 00:10:41.919
բաները չեն հետաքրքրում:

256
00:10:41.919 --> 00:10:43.919
Նրանց բոլոր հոբիները սպառվել են:

257
00:10:43.919 --> 00:10:45.710
Նրանք այլ կերպ են
ընկալում ընկերությունը:

258
00:10:45.710 --> 00:10:47.988
Նրանք չեն վայելում այն փոքր բաները, որ
նրանց նախկինում հաճույք էին պատճառում,

259
00:10:47.988 --> 00:10:49.807
հետևաբար նրանք նոր
զգացողություններ են փնտրում:

260
00:10:49.807 --> 00:10:52.803
Իրականում, եթե ցանկանում եք
երջանիկ լինել,

261
00:10:52.803 --> 00:10:56.470
մի՛ վատնեք ձեր ժամանակը միանգամից
մեծ արդյունք ստանալու ցանկության վրա:

262
00:10:56.470 --> 00:10:58.877
Ձեզ պետք են սովորություններ,

263
00:10:58.877 --> 00:11:01.809
որոնք ամենահավանական կերպով
կապահովեն այդ 40%-ը

264
00:11:01.809 --> 00:11:04.839
և ձեր կյանք կբերեն
այդ իրադարձությունները,

265
00:11:04.839 --> 00:11:08.888
իսկ վատ բաները ձեր
կյանքից կվերացնեն,

266
00:11:08.888 --> 00:11:11.133
ընդ որում կանոնավոր կերպով:

267
00:11:11.133 --> 00:11:14.912
Ուրեմն որո՞նք են ապրելակերպի
այդ բաղկացուցիչ տարրերը:

268
00:11:14.912 --> 00:11:18.963
Եվ գալիս ենք վերջին 12%-ին:
Հիշե՛ք. 48%-ը գենետիկան է:

269
00:11:18.963 --> 00:11:21.795
40%-ը՝ իրադարձությունները:
Մնաց 12%:

270
00:11:21.795 --> 00:11:25.613
Մնացած 12%-ը դուք եք կառավարում:

271
00:11:25.613 --> 00:11:28.510
Եվ եթե այդ 12%-ից առավելագույնը
քաղելու համար

272
00:11:28.510 --> 00:11:30.294
անհրաժեշտ բաներն անեք,

273
00:11:30.294 --> 00:11:33.680
կմեծացնեք նաև այն 40%-ին
հասնելու հավանականությունը,

274
00:11:33.680 --> 00:11:36.117
քանի որ այդպիսով կապահովեք
դեպի հաջողություն տանող

275
00:11:36.117 --> 00:11:37.688
լավագույն ապրելակերպը:

276
00:11:37.688 --> 00:11:40.917
Այսպիսով, պետք է
իմանալ այն բաները

277
00:11:40.917 --> 00:11:43.470
(իսկ դրանք 4-ն են), որոնք
կապահովեն այդ 12%-ը:

278
00:11:43.470 --> 00:11:45.909
Եվ այստեղ է, որ գիտելիքը ուժ է:

279
00:11:45.909 --> 00:11:48.150
Սա այն պահն է, երբ պետք է
դուրս գաք այստեղից՝

280
00:11:48.150 --> 00:11:50.905
պատրաստ ձեր երջանկության պորտֆելում
ներդրում կատարելու

281
00:11:50.905 --> 00:11:53.472
և հենց այս երեկոյից սկսած՝
ավելի երջանիկ մարդ լինեք:

282
00:11:53.472 --> 00:11:54.869
Լավ լուրը հետևյալն է:

283
00:11:54.869 --> 00:11:59.379
Պարզ է, մատչելի է
բոլորին և հասկանալի է:

284
00:11:59.379 --> 00:12:05.672
Սրանք են այն 4 բաղադրիչները՝ հավատք,
ընտանիք, համայնք և աշխատանք:

285
00:12:05.672 --> 00:12:10.402
Սա է ձեր մեծ քառյակը:
Սա ձեր երջանկության պորտֆելն է:

286
00:12:10.402 --> 00:12:12.393
Մի՛ վատնեք ձեր ժամանակը
այլ բաների վրա,

287
00:12:12.395 --> 00:12:13.792
որովհետև եթե այդպես անեք,

288
00:12:13.792 --> 00:12:14.933
սխալ ուղղություն ընտրած կլինեք:

289
00:12:14.933 --> 00:12:18.192
Ընտանիքը, այսինքն, կներեք,
հավատքը շատ ակնհայտ է:

290
00:12:18.192 --> 00:12:20.506
Ներքին աշխարհն է: Չեմ ասի՝
որ հավատքի մասին է խոսքը:

291
00:12:20.506 --> 00:12:22.230
Բայց վերացականի մասին մտածեք,

292
00:12:22.230 --> 00:12:24.230
մտածեք այնպիսի բաների մասին,
որոնք այս աշխարհից վեր են,

293
00:12:24.230 --> 00:12:25.820
և դրանք ձեր կյանք ներքաշեք:

294
00:12:25.820 --> 00:12:28.329
Ընտանիքը: Ամուր ընտանեկան
հարաբերություններ ունենալը:

295
00:12:28.329 --> 00:12:30.775
Սրանք բաներ են, որոնք
չեն կարող և չպետք է վերանան:

296
00:12:30.775 --> 00:12:32.377
Համայնքը մի փոքր ավելի բարդ է:

297
00:12:32.377 --> 00:12:35.879
Համայնքի տարրերը ձևավորում են
կարևոր ընկերություններ

298
00:12:35.879 --> 00:12:38.078
և ձեզ ձեր համայնքում
դարձնում են բարեհոգի և

299
00:12:38.078 --> 00:12:40.245
բարեգութ ուրիշների նկատմամբ:

300
00:12:40.245 --> 00:12:42.456
Ահա սա է նշանակում ձեր
կյանքում համայնք ունենալը:

301
00:12:42.456 --> 00:12:43.695
Այժմ ես չեմ պատրաստվում
ժամանակս վատնել

302
00:12:43.695 --> 00:12:45.157
հավատքի, ընտանիքի և համայնքի վրա:

303
00:12:45.157 --> 00:12:47.157
Ես պատրաստվում եմ ժամանակիս մնացած
մասը ծախսել աշխատանքի վրա,

304
00:12:47.157 --> 00:12:49.157
քանի որ դա է հակատրամաբանականը:

305
00:12:49.157 --> 00:12:51.157
Աշխատանքը մեծ բան է:

306
00:12:51.157 --> 00:12:52.955
Դիտում եք «Օֆիս» սերիալը:

307
00:12:52.955 --> 00:12:55.863
Կարդում եք Դիլբերտի կոմիքսները, չէ՞:

308
00:12:55.864 --> 00:12:57.526
Աշխատանքն ուղղակի ձանձրալի է, չէ՞:

309
00:12:57.526 --> 00:12:59.326
Համենայն դեպս ուրիշների համար:
Դուք գուցե սիրում եք ձեր աշխատանքը,

310
00:12:59.326 --> 00:13:02.340
բայց ուրիշները, դե,
թերևս, ոչ այնքան:

311
00:13:02.340 --> 00:13:05.217
Ամերիկացիների քանի՞ տոկոսն է
հավանում կամ սիրում իր աշխատանքը:

312
00:13:05.217 --> 00:13:07.576
Ամերիկացիների քանի՞ տոկոսն է գոհ

313
00:13:07.576 --> 00:13:09.416
կամ շատ գոհ իր աշխատանքից:

314
00:13:09.416 --> 00:13:11.777
Լավ, այժմ մտածե՛ք այդ մասին:
Մի թիվ մտածեք:

315
00:13:11.777 --> 00:13:14.622
Դուք մտածում եք 20-25%-ը:

316
00:13:14.622 --> 00:13:16.622
89%-ը:

317
00:13:16.622 --> 00:13:19.659
Ամերիկացիների 89%-ն է գոհ

318
00:13:19.659 --> 00:13:21.784
կամ շատ գոհ իր աշխատանքից:

319
00:13:21.784 --> 00:13:23.129
Անհավատալի բան:

320
00:13:23.129 --> 00:13:27.214
Ոչ մի այլ երկրում այդ թվին անգամ
չեն էլ մոտենում: Ինչո՞ւ: Ինչո՞ւ:

321
00:13:27.214 --> 00:13:29.214
Փողի պատճառո՞վ:

322
00:13:29.214 --> 00:13:31.194
Ոչ, դա մեծ քառյակի մեջ չի մտնում:

323
00:13:31.194 --> 00:13:34.368
Ես չասացի հավատք, ընտանիք,
համայնք, աշխատանք և փող:

324
00:13:34.368 --> 00:13:35.815
Ոչ։ Փողը ցուցակում չկա,

325
00:13:35.815 --> 00:13:38.565
և իրականում շատ տնտեսագետներ,
այդ թվում և ես,

326
00:13:38.565 --> 00:13:41.308
ուսումնասիրել են փողի
ազդեցությունը երջանկության վրա:

327
00:13:41.308 --> 00:13:43.076
Փողը բերում է երջանկություն

328
00:13:43.076 --> 00:13:45.207
աղքատ, ես կասեի միջին
և ցածր դասի մարդկանց

329
00:13:45.207 --> 00:13:46.996
հոգսը թեթևացնելու առումով,

330
00:13:46.996 --> 00:13:48.864
դրանից հետո այն որևէ
էական բան չի փոխում:

331
00:13:48.864 --> 00:13:49.879
Ինչ-որ հարցեր լուծում է,

332
00:13:49.879 --> 00:13:52.344
սակայն բարձր եկամուտների
պարագայում շատ փող է պահանջվում,

333
00:13:52.344 --> 00:13:54.162
որպեսզի այն որևէ տեսակի
բավականություն պատճառի:

334
00:13:54.162 --> 00:13:57.055
Լավ: Այսպես, հարցն այնքան էլ
փողը չէ: Մի այլ բան է:

335
00:13:57.055 --> 00:14:01.166
Ի՞նչն է, որ աշխատանքում այդքան մեծ
երջանկություն է պարգևում այդքան մարդու,

336
00:14:01.166 --> 00:14:05.942
բացի այն տղամարդկանցից, որ 45-ում
արդեն իրենց կյանքն ավարտված են համարել:

337
00:14:05.942 --> 00:14:07.345
Եվ ուրեմն ի՞նչն է:

338
00:14:07.345 --> 00:14:10.135
Երկար փնտրտուքներից
հետո մենք գտանք այն:

339
00:14:10.135 --> 00:14:11.744
Մենք գտանք երջանկության գաղտնիքը:

340
00:14:11.744 --> 00:14:13.744
Դա վաստակած հաջողությունն է:

341
00:14:13.744 --> 00:14:16.489
Դա այն համոզմունքն է, որ դուք
ստեղծում եք արժեք ձեր կյանքով

342
00:14:16.489 --> 00:14:18.489
և արժեք այլ մարդկանց կյանքում:

343
00:14:18.489 --> 00:14:24.539
Վաստակած հաջողությունն իրապես աշխատանքի
միջոցով Երջանկության հասնելու բանալին է:

344
00:14:24.539 --> 00:14:27.148
Եթե կարծում եք, որ
ծառայում եք ուրիշներին

345
00:14:27.155 --> 00:14:29.250
և ձեր արած ամեն ինչով
արժեք եք ստեղծում,

346
00:14:29.250 --> 00:14:30.748
ինձ համար կարևոր չէ, թե
ինչ եք անում, որովհետև

347
00:14:30.748 --> 00:14:32.785
մարդիկ, որոնք կարծում են, որ
վաստակել են իրենց հաջողությունը

348
00:14:32.785 --> 00:14:34.246
և գոհ են իրենց աշխատանքից,

349
00:14:34.246 --> 00:14:36.394
նման են՝ անկախ նրանից՝
քոլեջ են ավարտել,

350
00:14:36.394 --> 00:14:39.102
թե ԲՈՒՀ,

351
00:14:39.102 --> 00:14:40.942
միջինից բարձր,



352
00:14:40.942 --> 00:14:42.147
թե ցածր եկամուտ ունեն,

353
00:14:42.147 --> 00:14:44.653
հետևաբար իրենք իրենց ցածր,

354
00:14:44.653 --> 00:14:46.849
միջին կամ բարձր դասին են դասում:

355
00:14:46.849 --> 00:14:49.139
Կարևոր չէ:

356
00:14:49.139 --> 00:14:52.042
Կարևորն այն է՝ արդյոք իրենք
կարծում են, որ իրենց կյանքով

357
00:14:52.042 --> 00:14:53.344
արժեք են ստեղծում,

358
00:14:53.344 --> 00:14:55.715
որ վաստակում են
իրենց հաջողությունը:

359
00:14:55.715 --> 00:14:57.798
Դիտարկենք երկու մարդու,
որոնք միանգամայն նման են իրար և

360
00:14:57.798 --> 00:15:00.666
նրանց տվյալները՝ վերցված Չիկագոյի
համալսարանի ընդհանուր սոց․ հարցումից՝

361
00:15:00.666 --> 00:15:03.266
այսօր Միացյալ Նահանգներում հարցման
տվյալների լավագույն շտեմարանից.

362
00:15:03.266 --> 00:15:06.543
երկու մարդ, որոնք նման են
տարիքով, սեռով, ռասայով, դավանանքով,

363
00:15:06.543 --> 00:15:08.543
կրթական մակարդակով

364
00:15:08.543 --> 00:15:11.008
և երկուսն էլ ասում են, որ
վաստակել են իրենց հաջողությունը,

365
00:15:11.008 --> 00:15:14.608
չնայած մեկը մյուսից ութ
անգամ ավելի շատ փող է վաստակում,

366
00:15:14.608 --> 00:15:16.114
նույն հավանականությամբ երկուսն էլ

367
00:15:16.114 --> 00:15:19.047
կասեն, որ շատ գոհ են իրենց կյանքից:

368
00:15:19.047 --> 00:15:21.683
Ինչ անհավատալի բան: Փողով
երջանկություն չես գնի:

369
00:15:21.683 --> 00:15:24.138
Վաստակած հաջողությունն է
բերում երջանկություն:

370
00:15:24.138 --> 00:15:28.587
Մոտոցիկլիստը հենց դա ունի:

371
00:15:28.587 --> 00:15:29.926
Դա հենց այն է, որ նա ունի:

372
00:15:29.926 --> 00:15:32.447
Նա վաստակում է իր հաջողությունը:
Սա է մեր ուզածը:

373
00:15:32.447 --> 00:15:34.147
Ես ուզում եմ լինել
այդ տղան: Ինչո՞ւ:

374
00:15:34.147 --> 00:15:37.503
Ես ուզում եմ ապրել իմ պայմաններով:
Ուզում եմ ինքս կառուցել իմ կյանքը:

375
00:15:37.503 --> 00:15:41.272
Ուզում եմ, որ իմ կյանքը
լինի իմ ձեռնարկությունը:

376
00:15:41.272 --> 00:15:43.899
Հենց սա է ամերիկյան
ձեռներեցության ոգին:

377
00:15:43.899 --> 00:15:45.526
Սա է «ամերկյան երազանքը»:

378
00:15:45.526 --> 00:15:48.024
Ձեռնարկություն չի նշանակում
բիզնես ստեղծել:

379
00:15:48.024 --> 00:15:50.315
Ձեռնարկություն նշանակում է
սեփական կյանքը կառուցել:

380
00:15:50.315 --> 00:15:52.253
Եվ եթե դա անեք ու
վաստակեք ձեր հաջողությունը,

381
00:15:52.253 --> 00:15:53.595
ուրեմն ձեր երջանկության
ճանապարհին եք:

382
00:15:53.595 --> 00:15:57.686
Դա մեր հիմնադիրների
բարոյական պատգամն է մեզ:

383
00:15:57.686 --> 00:16:00.403
Երբ նրանք խոսում էին նրա մասին,
որ մենք մեր Արարչի կողմից

384
00:16:00.403 --> 00:16:02.403
օժտված ենք կյանքի, ազատության

385
00:16:02.403 --> 00:16:04.084
և երջանկության ձգտելու
անկապտելի իրավունքով,

386
00:16:04.101 --> 00:16:08.119
կարող էին նաև նշել... և մեր
հաջողությունը վաստակելու իրավունքով:

