WEBVTT FILE

1
00:00:00.000 --> 00:00:05.231
[հնչում է երաժշտություն]

2
00:00:05.234 --> 00:00:12.285
Վերահաշվարկ

3
00:00:12.334 --> 00:00:14.520
Բարև, ես Քուրատն եմ

4
00:00:14.520 --> 00:00:17.264
և կյանքիս մեծ մասն ապրել եմ ԱՄՆ-ում:

5
00:00:17.264 --> 00:00:20.055
Իրականում Հնդկաստանի
Մումբայ քաղաքում եմ ծնվել:

6
00:00:20.055 --> 00:00:21.390
Երբ երեք տարեկան էի,

7
00:00:21.390 --> 00:00:24.791
ծնողներս կարևորագույն որոշում
կայացրին, որ տեղափոխվենք Նյու Յորք:

8
00:00:24.791 --> 00:00:27.217
Հնդկաստանում կյանքն այդ
ժամանակ շատ դժվար էր,

9
00:00:27.217 --> 00:00:29.074
և նրանք ուզում էին

10
00:00:29.074 --> 00:00:30.771
իրենց երեխաների համար
լավ ապագա ապահովել:

11
00:00:30.771 --> 00:00:32.561
Եվ այսպես, ես այժմ
ԱՄՆ-ի քաղաքացի եմ

12
00:00:32.561 --> 00:00:35.034
և կրթությունս միայն այստեղ՝
Նահանգներում եմ ստացել:

13
00:00:35.034 --> 00:00:36.895
[հնչում է երաժշտություն]

14
00:00:36.895 --> 00:00:39.577
Թույլ տվեք նախ մի փոքր
պատմել ձեզ Հնդկաստանի մասին:

15
00:00:39.577 --> 00:00:42.260
[հնչում է երաժշտություն]

16
00:00:42.321 --> 00:00:44.228
Այնտեղ շատ մարդ է ապրում:

17
00:00:44.228 --> 00:00:47.571
Հնդկաստանն ունի թվով երկրորդ
ամենամեծ բնակչությունը՝

18
00:00:47.571 --> 00:00:50.965
1.2 միլիարդ մարդ:

19
00:00:50.965 --> 00:00:55.138
Այսօր Հնդկաստանը համաշխարհային
գերտերություն է դառնում:

20
00:00:55.138 --> 00:00:59.755
Սակայն առաջընթացի
ուղին հեշտ չի եղել:

21
00:00:59.860 --> 00:01:03.633
Այդքան մեծ բնակչություն ունենալը
նաև մեծ դժվարություններ է ստեղծել:

22
00:01:03.633 --> 00:01:06.861
Եվ չնայած միլիոնավոր երեխաներ
այժմ բարեկեցիկ կյանքով են ապրում,

23
00:01:06.861 --> 00:01:08.861
միլիոնավոր այլ երեխաներ

24
00:01:08.861 --> 00:01:12.481
դեռ ծայրաստիճան աղքատության մեջ են:

25
00:01:12.481 --> 00:01:14.481
Սակայն ընդամենը մի քանի
տարի առաջ չէինք էլ կարող

26
00:01:14.481 --> 00:01:17.908
պատկերացնել, որ տեխնոլոգիաներն
այսպես կփոխեն մարդկանց կյանքերը:

27
00:01:17.908 --> 00:01:21.030
Նույն ԳՏՀ տեխնոլոգիան, որը
կարող եմ միացնել բջջային հեռախոսովս

28
00:01:21.030 --> 00:01:22.776
ու մեքենայով ընկերոջս տուն գնալ,

29
00:01:22.776 --> 00:01:25.392
այսօր լիովին վերափոխում է
հեռավոր Հնդկաստանի

30
00:01:25.392 --> 00:01:28.683
ցեղային համայնքների կյանքը:

31
00:01:28.683 --> 00:01:32.840
ԳՏՀ-ն, որ նշանակում է գլոբալ
տեղորոշման համակարգ,

32
00:01:32.840 --> 00:01:35.210
տիեզերքում գործող 31 ուղեծրային
արբանյակներից բաղկացած

33
00:01:35.210 --> 00:01:39.171
արբանյակային նավիգացիոն
համակարգ է:

34
00:01:39.171 --> 00:01:41.265
Արբանյակներից յուրաքանչյուրը
բարձր հաճախականությամբ

35
00:01:41.265 --> 00:01:43.265
ցածր հզորության
ռադիոազդանշաններ է հեռարձակում:

36
00:01:43.265 --> 00:01:46.304
Ձեր ԳՏՀ սարքն ընդունում է
արբանյակների ազդանշանները

37
00:01:46.304 --> 00:01:48.304
և տրիլատերացիա կոչվող
գործընթացի միջոցով

38
00:01:48.304 --> 00:01:51.340
որոշում իր ճշգրիտ տեղը:

39
00:01:51.340 --> 00:01:55.115
Տրիլատերացիան տեղը որոշում է
հեռավորությունները չափելու

40
00:01:55.156 --> 00:01:59.092
և շրջանի, գնդի կամ եռանկյունու
երկրաչափությունն օգտագործելու միջոցով:

41
00:01:59.092 --> 00:02:02.655
Ձեր ԳՏՀ սարքը չափում է իր գտնվելու
վայրից դեպի արբանյակն ընկած

42
00:02:02.655 --> 00:02:04.468
հեռավորությունը՝ օգտագործելով

43
00:02:04.468 --> 00:02:07.610
ռադիոազդանշանը հեռարձակելու և ստանալու
համար պահանջվող ժամանակի տվյալը:

44
00:02:07.610 --> 00:02:10.983
Ի սկզբանե ԳՏՀ-ն ստեղծվել էր
ԱՄՆ-ի զինված ուժերի համար,

45
00:02:10.983 --> 00:02:12.508
սակայն 1980-ականներին

46
00:02:12.508 --> 00:02:16.077
այն հասանելի դարձավ
նաև հանրությանը:

47
00:02:16.077 --> 00:02:20.131
Այսօր ԳՏՀ-ն կարելի է
ազատ օգտագործել

48
00:02:20.131 --> 00:02:22.131
աշխարհի ցանկացած կետում:

49
00:02:22.131 --> 00:02:24.479
Հնդկաստանի հեռավոր գյուղերում,
որտեղ նույնիսկ

50
00:02:24.479 --> 00:02:26.409
էլեկտրականություն կամ
հոսող ջուր չկա,

51
00:02:26.409 --> 00:02:28.617
ԳՏՀ-ն օգտագործում են
հողի սեփականության իրենց

52
00:02:28.617 --> 00:02:30.356
իրավունքների համար պայքարելիս:

53
00:02:30.386 --> 00:02:33.706
[հնչում է երաժշտություն]

54
00:02:33.763 --> 00:02:37.106
Այս տեսանյութը Գուջարաթի
պետական անտառներում գտնվող

55
00:02:37.106 --> 00:02:40.244
Սագայ գյուղի ցեղերի
մասին է պատմում:

56
00:02:40.244 --> 00:02:47.619
[հնչում է երաժշտություն]

57
00:02:47.619 --> 00:02:50.378
― Ցեղերն ընդհանուր հասարակության
մաս չեն կազմում:

58
00:02:50.378 --> 00:02:52.188
Նրանք դարեր շարունակ ապրել են

59
00:02:52.254 --> 00:02:57.841
անտառներում գտնվող բլուրներում:

60
00:02:57.841 --> 00:03:01.850
― Մեծ Բրիտանիան հարյուրավոր տարիներ
իշխել է ողջ Հնդկաստանում,



61
00:03:01.850 --> 00:03:05.093
և բոլոր անտառները համարվել են
պետության սեփականությունը՝

62
00:03:05.093 --> 00:03:09.474
անկախ այդտեղ բնակվող մարդկանցից:

63
00:03:09.474 --> 00:03:13.847
1947 թ. Հնդկաստանն անկախացավ
Մեծ Բրիտանիայից, սակայն

64
00:03:13.847 --> 00:03:19.530
անտառային տարածքների սեփականությունը
պարզապես փոխանցվեց նոր կառավարությանը:

65
00:03:19.530 --> 00:03:21.530
― Նրանց վիճակը շատ վատ էր,

66
00:03:21.530 --> 00:03:24.059
որովհետև ապրուստի

67
00:03:24.059 --> 00:03:26.059
օրինական միջոցներ չունեին:

68
00:03:26.059 --> 00:03:29.863
Ինչ էլ որ փորձում էին
վաստակել իրենց ապրուստի համար,

69
00:03:29.863 --> 00:03:32.117
որպես հանցանք էր դիտարկվում:

70
00:03:32.117 --> 00:03:36.902
Նրանք իրենց սեփական հողի
վրա գող էին համարվում:

71
00:03:36.902 --> 00:03:39.924
― Տեղացի գյուղաբնակները, ապրուստ
վաստակելու հուսահատ փորձեր անելով,

72
00:03:39.924 --> 00:03:42.182
սկսեցին անօրինական ձևով հող
մշակել և սնունդ աճեցնել`

73
00:03:42.182 --> 00:03:45.447
իրենց ընտանիքներին
կերակրելու համար:

74
00:03:45.447 --> 00:03:48.210
― Դե, քանի որ նրանք
օրենքով իրավունքներ չունեին,

75
00:03:48.210 --> 00:03:52.743
անտառտնտեսության վարչության
աշխատակիցները փորձում էին

76
00:03:52.743 --> 00:03:55.589
վտարել նրանց և երբեմն
դրամաշորթություն էին կիրառում:

77
00:03:55.589 --> 00:03:58.541
Ասում էին` եթե չվճարես,

78
00:03:58.541 --> 00:04:00.894
բուլդոզեր կամ տրակտոր կուղարկենք

79
00:04:00.894 --> 00:04:05.012
ու բերքդ արմատախիլ կանենք:

80
00:04:05.012 --> 00:04:08.258
― Գյուղացիները վախենում էին
իրենց հողը մշակել:

81
00:04:08.258 --> 00:04:12.291
Չափազանց վտանգավոր էր ջրհոր փորելը
կամ տրակտորով աշխատանք կատարելը:

82
00:04:12.291 --> 00:04:15.948
Եթե անտառտնտեսության
աշխատակիցը դաժան մեկն էր

83
00:04:15.948 --> 00:04:18.847
կամ կաշառք էր պահանջում, նրանք
ոչ ոքի չէին կարող բողոքել:

84
00:04:18.847 --> 00:04:20.633
2000 թ․ սկզբում Հնդկաստանում

85
00:04:20.633 --> 00:04:23.817
ցեղային բնակչության
մեծ մասի վիճակը

86
00:04:23.817 --> 00:04:28.901
ծայրահեղ չքավորության էր հասնում:

87
00:04:28.901 --> 00:04:31.635
― Մենք մի քանի գյուղ այցելեցինք

88
00:04:31.635 --> 00:04:34.512
ու ականտես եղանք
նրանց ծանր վիճակին:

89
00:04:34.512 --> 00:04:38.784
Այնտեղ կարելի է ասել սով էր տիրում:

90
00:04:38.784 --> 00:04:43.024
Նույնիսկ չէին կարողանում
օրական երկու անգամ նորմալ սնվել:

91
00:04:43.024 --> 00:04:46.415
Իրավիճակը լավ չէր:

92
00:04:46.415 --> 00:04:51.317
[հնչում է երաժշտություն]

93
00:04:51.317 --> 00:04:56.086
- 1991 թ. երկրում մեծ թափով տնտեսական
բարեփոխումներ իրականացվեցին:

94
00:04:56.086 --> 00:04:58.086
Ցեղային համայնքները
և նրանց պաշտպանները

95
00:04:58.086 --> 00:05:01.272
սկսեցին խոսել և սեփականության
իրավունք պահանջել

96
00:05:01.272 --> 00:05:06.143
այն հողերի նկատմամբ,
որոնց վրա ապրում էին:

97
00:05:06.143 --> 00:05:11.002
2006 թ. ազգային կառավարությունն ընդունեց
Անտառօգտագործման իրավունքի մասին օրենքը,

98
00:05:11.002 --> 00:05:13.470
ըստ որի ցեղային բնակչությունը կարող էր

99
00:05:13.470 --> 00:05:17.591
իր ավանդական հողերի նկատմամբ
օրինական իրավունքներ ձեռք բերել:

100
00:05:17.591 --> 00:05:20.359
Ռամա Բայն իր ընտանիքի հետ ապրում է

101
00:05:20.359 --> 00:05:24.130
Գուջարաթի ազգային անտառներում
գտնվող Սագայ գյուղում:

102
00:05:24.130 --> 00:05:27.909
Ռաման զբաղվում է գյուղատնտեսությամբ
և իր գյուղի ցեղապետն է:

103
00:05:28.956 --> 00:05:34.889
― Աստիճանաբար լուրեր տարածվեցին
նոր օրենքի մասին,

104
00:05:34.933 --> 00:05:38.887
որը նախատեսում էր, որ
մինչև 2005 թ․

105
00:05:38.887 --> 00:05:44.042
հողը կարող էր հատկացվել օրենքով:

106
00:05:44.192 --> 00:05:45.912
― Բայց մի խնդիր կար.

107
00:05:45.912 --> 00:05:48.472
որպեսզի գյուղացիներն իրենց հողի
նկատմամբ սեփականության իրավունք ստանային,

108
00:05:48.472 --> 00:05:49.704
պետք է ապացուցեին,

109
00:05:49.704 --> 00:05:52.379
որ մինչև 2005 թ. դեկտեմբերի 31-ը

110
00:05:52.379 --> 00:05:56.270
մշակել են տվյալ հողակտորը:

111
00:05:56.270 --> 00:05:59.287
[հնչում է երաժշտություն]

112
00:05:59.287 --> 00:06:00.988
― Ինքնին պարզ էր, ոչ ոք չի գրանցում,

113
00:06:00.988 --> 00:06:03.198
թե ով, երբ

114
00:06:03.198 --> 00:06:06.968
և ինչպես է մշակում հողը:

115
00:06:06.968 --> 00:06:09.289
Ինչպե՞ս ապացուցես:

116
00:06:12.926 --> 00:06:17.144
- Յուրաքանչյուրը կազմեց
իր հողակտորի քարտեզը:

117
00:06:17.144 --> 00:06:19.835
Այս քարտեզները կազմելու
համար մենք լարերով նշեցինք

118
00:06:19.835 --> 00:06:24.848
հողակտորների սահմանները
և չափեցինք տարածքը:

119
00:06:24.848 --> 00:06:28.405
Բայց ձեռագիր քարտեզները
բավարար չէին:

120
00:06:28.405 --> 00:06:31.685
Կառավարությունը պաշտոնական
ապացույց էր պահանջում՝

121
00:06:31.685 --> 00:06:37.423
նախկինում պետության կողմից տրամադրված՝
սեփականությունն ապացուցող փաստաթղթերով:

122
00:06:37.423 --> 00:06:42.175
― Երբ ես դիմեցի, մեր դիմումը մերժվեց,

123
00:06:42.175 --> 00:06:45.721
և մեզ հողի նկատմամբ
սեփականություն չտվեցին:

124
00:06:45.721 --> 00:06:48.834
Գրեթե բոլորին մերժեցին:

125
00:06:49.066 --> 00:06:51.667
― Երկար ուսումնասիրելուց հետո

126
00:06:51.667 --> 00:06:56.568
կառավարությունը հաստատեց
դիմումների միայն 10%-ը:

127
00:06:56.568 --> 00:07:01.011
Թվում էր, թե գյուղացիների մեծ
մասն անելանելի վիճակում է:

128
00:07:01.011 --> 00:07:03.942
Բայց նրանց մոտ
մի նոր գաղափար ծնվեց:

129
00:07:03.942 --> 00:07:08.481
Գուցե կարելի է Google Earth-ի
արբանյակային քարտեզներից օգտվել՝

130
00:07:08.481 --> 00:07:10.481
ապացուցելու համար, որ
գյուղացիները մինչև 2006 թ․

131
00:07:10.481 --> 00:07:15.244
մշակել են որոշակի հողատարածքներ:

132
00:07:15.244 --> 00:07:17.576
― Այսպիսով, Google Earth-ի
արբանյակային նկարների միջոցով

133
00:07:17.576 --> 00:07:24.654
կարծես հնարավոր էր դա անել:

134
00:07:24.654 --> 00:07:29.278
Շատ արխիվային նկարներ
հասանելի դարձան:

135
00:07:29.278 --> 00:07:33.004
Ունենք որոշ վայրերի
2002-2004 թթ. նկարները,

136
00:07:33.004 --> 00:07:37.810
որը նշանակում է, որ
ունենք անցյալի պատկերը:

137
00:07:37.810 --> 00:07:42.153
Եթե 2005 թ. նկարներում տեսնում ես այս
անտառը, ապա գիտես, որ այստեղ անտառ է եղել:

138
00:07:42.153 --> 00:07:45.892
Եթե բաց դաշտ է եղել,
դա երևում է նկարի վրա:

139
00:07:45.892 --> 00:07:47.353
Եթե տեսնում ես այդ սահմանը,

140
00:07:47.353 --> 00:07:49.677
ուրեմն հաստատ չես
կարող ժխտել այն փաստը,

141
00:07:49.677 --> 00:07:52.327
որ տվյալ հողակտորը մշակվել է:

142
00:07:52.327 --> 00:07:54.659
Եվ սա ցույց տալու համար
արբանյակային նկարներից

143
00:07:54.659 --> 00:07:58.110
ավելի ազդեցիկ միջոց չկար:

144
00:07:59.669 --> 00:08:04.387
― Հաջորդ կարևոր քայլը ճշգրիտ
սահմաններով քարտեզներ ստեղծելն էր,

145
00:08:04.387 --> 00:08:07.851
որոնք կարելի էր դնել
արբանյակային նկարների վրա:

146
00:08:07.851 --> 00:08:11.534
Դա հնարավոր եղավ իրականացնել
ձեռքի փոքր ԳՏՀ սարքերի միջոցով:

147
00:08:11.534 --> 00:08:18.351
- Սարքը միացնում ես, ստանում ես
արբանյակային ազդանշանը,

148
00:08:18.351 --> 00:08:26.926
քայլում ես տարածքի այն շրջագծով,
որը ցանկանում ես քարտեզագրել:

149
00:08:26.926 --> 00:08:31.164
Փոխանցում ես այն համակարգչին.

150
00:08:31.164 --> 00:08:35.009
նկարի վրա կերևա հողակտորի սահմանը

151
00:08:35.009 --> 00:08:39.121
և պարզ կդառնա՝ մինչև
որտեղ է այն ձգվում:

152
00:08:39.121 --> 00:08:42.994
― Եվ տեսնում ես, թե 2005 թ.
նկարներում հողի տվյալ հատվածը

153
00:08:42.994 --> 00:08:45.478
ինչ վիճակում է եղել՝ անտառ է եղել,

154
00:08:45.478 --> 00:08:48.782
թե մշակվել է:

155
00:08:48.805 --> 00:08:50.939
Դա պարզ երևում է:

156
00:08:50.989 --> 00:08:53.649
― Այսպես գյուղաբնակ ցեղերն
ունեցան իսկապես պարզ քարտեզներ,

157
00:08:53.649 --> 00:08:58.181
որոնք կարող էին կցել
իրենց դիմումներին:

158
00:08:58.181 --> 00:09:00.650
Այժմ ԳՏՀ քարտեզների շնորհիվ

159
00:09:00.650 --> 00:09:04.484
նրանց դիմումների շուրջ
90%-ը հաստատվեց:

160
00:09:04.484 --> 00:09:09.022
[հնչում է երաժշտություն]

161
00:09:09.022 --> 00:09:12.962
- Այս տեխնոլոգիան
իսկապես լավ գյուտ էր:

162
00:09:12.962 --> 00:09:15.751
Եթե օրենքն ընդունվեր
10-20 տարի առաջ,

163
00:09:15.751 --> 00:09:17.489
այս տեխնոլոգիան դեռևս չէր լինի:

164
00:09:17.489 --> 00:09:20.432
Մարդիկ պետք է պայքարեին,
որպեսզի ապացուցեն

165
00:09:20.432 --> 00:09:22.432
և օգնեին, որ օրենքն իրագործվի:

166
00:09:22.432 --> 00:09:30.159
[հնչում է երաժշտություն]

167
00:09:30.159 --> 00:09:33.526
― Նրանք այժմ զավթիչներ չեն:

168
00:09:33.526 --> 00:09:36.240
Այլևս հանցագործներ չեն:

169
00:09:36.240 --> 00:09:42.153
Այս մարդիկ այժմ շատ վստահ են, որ
այս հողն իրենց սեփականությունն է:

170
00:09:42.153 --> 00:09:47.909
Եվ դա շատ այլ հետևանքներ ունեցավ:

171
00:09:50.676 --> 00:09:57.067
― Սա այժմ իմ հողն է,
և ես շատ երջանիկ եմ:

172
00:10:00.060 --> 00:10:05.711
Ես ինքս կվարեմ և կմշակեմ հողը:

173
00:10:05.711 --> 00:10:11.820
Ես քրտնաջան կաշխատեմ և
երբեք չեմ վաճառի այն:

174
00:10:12.564 --> 00:10:16.332
Զառիվայր հատվածում
պլանավորում եմ մանգոյի

175
00:10:16.332 --> 00:10:22.048
և այլ անտառային ծառեր աճեցնել:

176
00:10:22.048 --> 00:10:25.765
― Անտառտնտեսության վարչության
օրոք ամբողջովին հատված անտառները

177
00:10:25.765 --> 00:10:29.735
գյուղաբնակ ցեղերի շնորհիվ
այժմ վերատնկվում են:

178
00:10:29.735 --> 00:10:39.478
[հնչում է երաժշտություն]

179
00:10:41.078 --> 00:10:47.848
- Նախկինում անտառնտեսության վարչությունը
թույլ չէր տալիս ջրհոր փորել,

180
00:10:47.848 --> 00:10:51.581
քանի որ հողի նկատմամբ
սեփականության իրավունք չունեինք:

181
00:10:51.581 --> 00:10:57.277
Հիմա այն մեր սեփականությունն է:

182
00:10:57.277 --> 00:10:59.858
Ես սկսեցի փոքր ջրհոր փորել,

183
00:10:59.858 --> 00:11:03.716
հետո 8-9 ընտանիք միացան ինձ:

184
00:11:03.716 --> 00:11:09.778
Հիմա մենք մեծ ջրհոր ենք փորում,
որպեսզի ավելի շատ ջուր ունենանք:

185
00:11:09.907 --> 00:11:22.325
[հնչում է երաժշտություն]

186
00:11:22.325 --> 00:11:27.084
10 տարի անց իրավիճակն
զգալիորեն փոխվել է:

187
00:11:27.084 --> 00:11:33.948
Ծնողներից շատերն այժմ ձգտում են
իրենց երեխաներին լավ դպրոց տանել:

188
00:11:33.948 --> 00:11:36.335
Դա հենց զգալի փոփոխությունն է:

189
00:11:36.335 --> 00:11:44.091
Աղջիկների կրթության վրա նրանք
նույնպես շատ ռուպիներ են ծախսում:

190
00:11:44.091 --> 00:11:48.126
Այժմ նրանք կարող են նույնիսկ
ավելի մեծ բարեփոխումներ պլանավորել,

191
00:11:48.126 --> 00:11:53.434
երկարաժամկետ ներդրումներ
կատարել և այլն:

192
00:11:53.434 --> 00:11:55.682
Մեզ համար մեծագույն
ձեռքբերումն այն է,

193
00:11:55.682 --> 00:11:59.831
որ այժմ կարող ենք արժանապատիվ ապրել.

194
00:11:59.831 --> 00:12:03.534
մեզ հարգում են, որովհետև
այլևս զավթիչներ չենք,

195
00:12:03.534 --> 00:12:06.078
ոչ էլ օրինախախտներ:

196
00:12:06.078 --> 00:12:08.623
Այնպես որ, այս հողը

197
00:12:08.623 --> 00:12:14.870
մենք հպարտությամբ ենք մշակում:

198
00:12:15.301 --> 00:12:18.392
Առաջին անգամ նրանք զգացին,
որ ժողովրդավարական երկրի

199
00:12:18.392 --> 00:12:22.312
իսկական քաղաքացի են

200
00:12:22.312 --> 00:12:27.021
ու որ իրենց հարգում են
պետական մարմինները:

201
00:12:27.210 --> 00:12:29.072
Գիտեք, նրանք առաջվա պես աղքատ են,

202
00:12:29.072 --> 00:12:30.970
նրանց կյանքում առանձնապես
ոչինչ չի փոխվել:

203
00:12:30.970 --> 00:12:34.041
Այնտեղ արդյունաբերական գործարաններ
կամ մեծ կապիտալ ներդրումներ չեք տեսնի,

204
00:12:34.041 --> 00:12:39.440
բայց այ հպարտության և արժանապատվության
զգացումը կուղեկցի նրանց ողջ կյանքում:

205
00:12:39.491 --> 00:12:54.149
[հնչում է երաժշտություն]

206
00:12:54.149 --> 00:12:57.330
Գուցե Google Maps-ը
կամ ԳՏՀ սարքը մեզ համար

207
00:12:57.330 --> 00:13:00.368
պարզ բան է. չէ՞ որ ավտոմեքենաների
մեծ մասն այսօր ունի դրանից:

208
00:13:00.368 --> 00:13:02.931
Բայց ԳՏՀ տեխնոլոգիան վերափոխեց

209
00:13:02.931 --> 00:13:06.274
Հնդկաստանի Սագայի գյուղի
բնակիչների կյանքը:

210
00:13:06.274 --> 00:13:10.671
Մարդիկ, որոնք սերնդեսերունդ զրկված են
եղել սեփական հողից և իրավունքներից,

211
00:13:10.671 --> 00:13:13.059
այժմ կարող են կերտել
իրենց սեփական ապագան:

212
00:13:13.059 --> 00:13:15.059
Կարևորը սեփականության իրավունքն է.

213
00:13:15.059 --> 00:13:18.430
այժմ հողը և իրենց փորած
ջրհորն իրենցն են,

214
00:13:18.430 --> 00:13:21.258
իսկ նրանց սեփականության իրավունքը
պաշտպանվում է օրենքով:

215
00:13:21.258 --> 00:13:23.815
Սա է սեփականության իրավունքի ուժը:

216
00:13:23.815 --> 00:13:27.306
Եթե ձեր սեփականն է, ուրեմն
հոգ կտանեք դրա մասին:

217
00:13:27.306 --> 00:13:30.824
Այնպես որ, երբ հաջորդ անգամ ձեր
բջջային հեռախոսով հասցե փնտրելու լինեք,

218
00:13:30.824 --> 00:13:34.484
մտածեք, թե ինչպես այդ նույն տեխնոլոգիան
Հնդկաստանի ցեղային ժողովուրդներին

219
00:13:34.484 --> 00:13:37.350
օգնեց իրենց ավանդական հողերի նկատմամբ
սեփականության իրավունք ձեռք բերել:

220
00:13:37.350 --> 00:13:40.136
Չէ՞ որ այդ հողերն այժմ ավելի լավ

221
00:13:40.136 --> 00:13:43.133
և էկոլոգիապես ավելի անվտանգ են
մշակվում, քան նախկինում:

222
00:13:43.133 --> 00:13:45.133
Հողը դրանից շահում է:

223
00:13:45.133 --> 00:13:47.854
Շահում է նաև Հնդկաստանի ժողովուրդը:

224
00:13:47.854 --> 00:14:01.943
[հնչում է երաժշտություն]

