WEBVTT

00:00:01.050 --> 00:00:03.240
- Միլտոն Ֆրիդմենը մեկնել էր Չինաստան ուղևորության։

00:00:03.240 --> 00:00:04.860
Չինական պատվիրակությունը նրան ցույց էր տվել

00:00:04.860 --> 00:00:07.770
նոր ջրանցքի կառուցման մի նախագիծ,
որի վրա դեռ աշխատում էին։

00:00:07.770 --> 00:00:08.880
Ֆրիդմենը հարցրել է պատվիրակությանը,

00:00:08.880 --> 00:00:11.460
«Կարո՞ղ եմ հարցնել, թե ինչու են
տղամարդիկ բահերով

00:00:11.460 --> 00:00:12.810
փորում այս ջրանցքը։

00:00:12.810 --> 00:00:15.360
Ինչո՞ւ հողափոր մեքենաներ կամ
բուլդոզերներ չեք օգտագործում»։

00:00:15.360 --> 00:00:17.310
Եվ չինական պատվիրակության
մի անդամ պատասխանել է,

00:00:17.310 --> 00:00:19.590
«Հա, տեսեք, եթե մենք
մեծ մեքենաներն օգտագործեինք,

00:00:19.590 --> 00:00:21.780
այսքան շատ աշխատատեղեր
չէինք կարողանա ստեղծել»։

00:00:21.780 --> 00:00:24.270
Եվ Ֆրիդմենն ասել է․
«Հա, սա աշխատատեղերի ստեղծման ծրագիր է։

00:00:24.270 --> 00:00:26.280
Ես կարծում էի՝ դուք ջրանցք եք ուզում կառուցել։

00:00:26.280 --> 00:00:28.680
Եթե աշխատատեղեր եք ուզում
ստեղծել, վերցրեք բահերը

00:00:28.680 --> 00:00:29.970
և նրանց գդալներ տվեք»։

00:00:30.970 --> 00:00:34.490
Աշխատատեղերի ստեղծումը հնչում է շատ մարդկանց,
հատկապես՝ քաղաքական գործիչների շուրթերից։

00:00:34.770 --> 00:00:37.800
Ես կպնդեի, որ աշխատատեղեր ստեղծելը հեշտ է։

00:00:37.800 --> 00:00:40.380
Դժվարը հարստություն ստեղծելն է։

00:00:40.380 --> 00:00:42.990
Օրինակ՝ կարող էինք ոչնչացնել
ամբողջ գյուղատնտեսական տեխնիկան։

00:00:42.990 --> 00:00:45.690
Դա մի գիշերում միլիոնավոր նոր աշխատատեղեր
կստեղծեր գյուղատնտեսության ոլորտում,

00:00:45.690 --> 00:00:46.980
բայց չեմ կարծում, թե որևէ մեկը մտածում է,

00:00:46.980 --> 00:00:48.960
որ դա է մեր խնդիրների իրական լուծումը։

00:00:48.960 --> 00:00:51.730
Ըստ էության տնտեսական
առաջընթաց տեղի է ունենում

00:00:51.730 --> 00:00:54.600
ոչ այնքան այն ժամանակ, երբ
աշխատատեղեր ենք ստեղծում, դա պարզ է,

00:00:54.600 --> 00:00:57.450
այլ այն ժամանակ, երբ ոչնչացնում ենք այն
աշխատատեղերը, որոնց կարիքն այլևս չունենք։

00:00:57.450 --> 00:01:00.050
100 տարի առաջ բնակչության
40%-ից ավելին ներգրավված էր

00:01:00.050 --> 00:01:02.610
այս կամ այն տեսակի
գյուղատնտեսական աշխատանքներում։

00:01:02.610 --> 00:01:05.280
Այսօր այդ թիվը 2%-ից ցածր է,
բայց գյուղատնտեսական արտադրանքը

00:01:05.280 --> 00:01:06.960
զգալիորեն ավելացել է մեքենայացման շնորհիվ

00:01:06.960 --> 00:01:09.370
և գյուղատնտեսական տեխնիկայի
բոլոր տեսակների գյուտի շնորհիվ։

00:01:09.370 --> 00:01:12.190
Ի՞նչ տեղի ունեցավ գյուղատնտեսական
այդ հին աշխատանքների հետ։

00:01:12.190 --> 00:01:15.420
Քանի որ մեքենայացման շնորհիվ
գյուղատնտեսական ապրանքներն էժանացան, մարդիկ

00:01:15.420 --> 00:01:17.310
սկսեցին ավելի քիչ ծախսել սննդի վրա,

00:01:17.310 --> 00:01:20.250
ինչը նրանց թույլ տվեց իրենց
գումարն այլ բաների վրա ծախսել։

00:01:20.250 --> 00:01:22.410
Մարդկության առաջընթացը
հնարավորություն է տվել մեզ

00:01:22.410 --> 00:01:25.830
կրճատել աշխատատեղերը
և տնտեսել բոլորի սուղ ռեսուրսը՝

00:01:25.830 --> 00:01:28.260
մարդու աշխատանքը, որպեսզի ստեղծենք այն ամենը,

00:01:28.260 --> 00:01:29.790
ինչ ցանկանում ենք։

00:01:29.790 --> 00:01:31.200
Իհարկե, նորարարությունները
բոլորը միանգամից չեն ստեղծվում։

00:01:31.200 --> 00:01:33.000
Դրանք տեղի են ունենում աստիճանաբար,
ժամանակի ընթացքում։

00:01:33.000 --> 00:01:35.970
Իսկ տեխնոլոգիական նորարարությունը
նշանակում է, որ աշխատողները պետք է

00:01:35.970 --> 00:01:37.680
նոր հմտություններ սովորեն,
և հավանական է, որ ոմանք

00:01:37.680 --> 00:01:39.640
որոշ ժամանակով գործազուրկ մնան։

00:01:39.640 --> 00:01:41.700
Ու թեև այդ գործազրկությունը վատ է,

00:01:41.700 --> 00:01:43.770
այլընտրանքներն ավելի վատն են։

00:01:43.770 --> 00:01:45.720
Աշխատուժի այս փոխակերպումները
այն գինն են, որը վճարում ենք

00:01:45.720 --> 00:01:47.190
տնտեսական առաջընթացի համար։

00:01:47.190 --> 00:01:50.280
Դրանց կանխումը կնշանակի
դադարեցնել աճը, նորարարությունը

00:01:50.280 --> 00:01:52.020
և աղքատության կրճատումը։

00:01:52.020 --> 00:01:54.450
Աշխատատեղերի ոչնչացումը
նաև ազդարարում է երիտասարդներին,

00:01:54.450 --> 00:01:56.550
թե նոր աշխատատեղերը
որտեղ են լինելու ապագայում։

00:01:56.550 --> 00:01:59.040
Նոր աշխատատեղերն ստեղծվեցին՝
փոխարինելով այն հին աշխատատեղերին,

00:01:59.040 --> 00:02:00.570
որոնք մի ժամանակ գյուղատնտեսությունում էին։

00:02:00.570 --> 00:02:02.460
20-րդ դարի ընթացքում մենք
անցում կատարեցինք

00:02:02.460 --> 00:02:05.370
գյուղատնտեսական աշխատատեղերից
արդյունաբերական աշխատատեղերին,

00:02:05.370 --> 00:02:07.280
սպասարկման ոլորտի աշխատատեղերին,
գիտելիքատար աշխատատեղերին,

00:02:07.280 --> 00:02:09.990
իսկ շուկայի ազդանշանները կարող
ցույց տալ մարդկանց, թե որ

00:02:09.990 --> 00:02:11.970
հմտությունների ձեռքբերման համար է
անհրաժեշտ ներդրում կատարել,

00:02:11.970 --> 00:02:13.890
և որտեղ են լինելու ապագայի նոր աշխատատեղերը։

00:02:13.890 --> 00:02:15.600
Կառավարություններն այս ազդանշանները չունեն։

00:02:15.600 --> 00:02:18.510
Ըստ էության՝ աշխատատեղերի ստեղծման
պետական շատ ծրագրեր իրականում

00:02:18.510 --> 00:02:20.460
քաղաքական գործիչների կարիքների բավարարման համար են,

00:02:20.460 --> 00:02:22.500
այլ ոչ շուկայում սպառողների կարիքների։

00:02:22.500 --> 00:02:24.660
Կառավարությունները լավ են
կարողանում աշխատատեղեր ստեղծել,

00:02:24.660 --> 00:02:28.530
բայց լավ չեն կարողանում արժեք
ստեղծող աշխատատեղեր ստեղծել։

00:02:28.530 --> 00:02:30.240
Եթե ցանկանում եք արժեքավոր աշխատատեղեր,

00:02:30.240 --> 00:02:33.510
ձեզ անհրաժեշտ են այնպիսի մարդիկ, ինչպիսիք են
Բիլ Գեյթսը կամ Սթիվ Ջոբսը, որոնք գիտեն ինչպես

00:02:33.510 --> 00:02:36.570
ստեղծել արժեք և կարևոր
նշանակության աշխատատեղեր։

00:02:36.570 --> 00:02:39.180
Մարդկության պատմության մեջ
աշխատատեղերի ստեղծման լավագույն ծրագիրը

00:02:39.180 --> 00:02:41.860
ազատ շուկան է և արժեք ստեղծող ձեռնարկատիրությունը։

00:02:41.860 --> 00:02:45.030
[երաժշտություն]\Դիտեք ավելին։