WEBVTT FILE

1
00:00:03.220 --> 00:00:05.560
Այս տեսանյութը ներկայացնում է
տնտեսագիտության ամենակարևոր և

2
00:00:05.560 --> 00:00:07.886
օգտակար հասկացություններից մեկը՝

3
00:00:07.886 --> 00:00:10.877
այլընտրանքային ծախսը:

4
00:00:10.877 --> 00:00:14.578
Եկե՛ք սկսենք Բոստոնի մոտ գտնվող
մի քոլեջի ֆուտբոլի մարզադաշտից:

5
00:00:14.578 --> 00:00:17.958
Ես եկել էի այստեղ մասամբ
որպես սպորտի մոլի երկրպագու:

6
00:00:17.958 --> 00:00:19.757
[բղավում է]

7
00:00:19.757 --> 00:00:20.888
Լինելով Բոստոնի



8
00:00:20.888 --> 00:00:24.042
«Քոլեջի արծիվներ» թիմի
երկրպագուներից մեկը,

9
00:00:24.042 --> 00:00:25.912
սակայն հոգով տնտեսագետ՝

10
00:00:25.912 --> 00:00:28.643
ինձ միայն հեշտ հաղթանակը չէր,
որ հետաքրքրում էր:

11
00:00:28.643 --> 00:00:30.426
Տեսնելով, որ այդքան մարդ որոշել է

12
00:00:30.426 --> 00:00:33.654
օրն անց կացնել իր սիրելի
թիմի հաղթանակին սպասելով՝

13
00:00:33.654 --> 00:00:37.271
առաջին հերթին մտածեցի, թե ինչ
տնտեսական օգուտ ունեն այդ երկրպագուները

14
00:00:37.271 --> 00:00:38.521
խաղին ներկա գտնվելուց:

15
00:00:38.521 --> 00:00:40.046
― Ենթադրենք՝ ձեզնից
յուրաքանչյուրին առաջարկեմ...

16
00:00:40.046 --> 00:00:42.046
գնել ձեր տոմսը՝ պայմանով,
որ չգնաք խաղին…

17
00:00:42.046 --> 00:00:44.046
― Որքա՞ն կառաջարկեիք:

18
00:00:44.046 --> 00:00:46.330
― 10 դոլար:

19
00:00:46.330 --> 00:00:47.380
― Քիչ է:

20
00:00:47.380 --> 00:00:48.330
― Ինչ-որ մեկը 15 դոլարով կհամաձայնե՞ր:

21
00:00:48.330 --> 00:00:49.924
― Ոչ։

22
00:00:49.924 --> 00:00:50.830
― 75-ո՞վ:

23
00:00:50.830 --> 00:00:51.533
― Ոչ:

24
00:00:51.533 --> 00:00:53.331
― 80 դոլա՞ր, եթե ձեզ 80 դոլար տա՞մ:

25
00:00:53.331 --> 00:00:56.664
― Ես կվերցնեի 80 դոլարը:
― Ես 100 դոլարից պակաս չէի համաձայնի:

26
00:00:56.664 --> 00:00:57.581
[ծիծաղում է]

27
00:00:57.581 --> 00:01:00.169
― Դե, ենթադրենք՝ քեզ 100 դոլար
առաջարկեի քո տոմսի համար:

28
00:01:00.169 --> 00:01:02.209
― Դժվար թե ստացվի, Չարլի:

29
00:01:02.209 --> 00:01:04.802
― Չեմ պատկերացնում:
Կներես, չեմ կարող դա անել:

30
00:01:04.802 --> 00:01:05.823
― 500 դոլա՞ր:

31
00:01:05.823 --> 00:01:06.964
― Ոչ:

32
00:01:06.964 --> 00:01:08.130
― 600 դոլա՞ր:

33
00:01:08.130 --> 00:01:09.183
― Ոչ:

34
00:01:09.183 --> 00:01:11.682
― Դե, քեզ հենց հիմա
600 դոլար կտամ:

35
00:01:11.682 --> 00:01:13.509
― Ոչ. սա իմ օրն է: Եվ վերջ:

36
00:01:13.509 --> 00:01:16.137
― Իսկ եթե 10000 դոլար առաջարկեի,
իսկապես չէիր համաձայնվի՞:

37
00:01:16.137 --> 00:01:17.139
― Ոչ: Ոչ:

38
00:01:17.139 --> 00:01:18.227
― Ոչ մի գնո՞վ:

39
00:01:18.227 --> 00:01:18.883
― Ոչ մի գնով:

40
00:01:18.883 --> 00:01:21.604
Գուցե այս մարդու
տոմսն իրոք անգին է:

41
00:01:21.604 --> 00:01:24.224
Լավ, նրան դեռ կանրադառնանք:

42
00:01:24.224 --> 00:01:25.337
Բայց այն, թե որքանով է

43
00:01:25.337 --> 00:01:28.928
այս մարդու կամ մյուս երկրպագուների
տնտեսական մտածելակերպը ողջամիտ,

44
00:01:28.928 --> 00:01:30.697
կախված է նրանից,
թե արդյոք օգուտը

45
00:01:30.697 --> 00:01:33.637
հավասար է ծախսին թե
գերազանցում է այն:

46
00:01:33.637 --> 00:01:35.265
Ընդհանուր ծախսը:

47
00:01:35.265 --> 00:01:39.104
Տնտեսագիտությունում դա կոչվում է
այլընտրանքային ծախս:

48
00:01:39.104 --> 00:01:42.371
Այն ամենը, ինչից հրաժարվում են
մեկ այլ բան ստանալու համար:

49
00:01:42.371 --> 00:01:46.292
Այս դեպքում ինչի՞ց են հրաժարվել
խաղին ներկա գտնվելու համար:

50
00:01:46.292 --> 00:01:48.931
Ի՞նչ է այլընտրանքային ծախսը
տնտեսագետի աչքերով:

51
00:01:48.931 --> 00:01:52.579
Մենք հարցրինք Բոստոնի Քոլեջի
մրցակից Մասաչուսեթսի համալսարանի

52
00:01:52.579 --> 00:01:54.736
պրոֆեսոր Մերի Սթիվենսոնին:

53
00:01:54.736 --> 00:01:57.786
― Դե, դա տնտեսագիտության մեջ
ամենակարևոր դրույթն է:

54
00:01:57.786 --> 00:02:00.894
Դա այն ընտրությունն է,
որ պետք է կատարենք,

55
00:02:00.894 --> 00:02:03.989
և այն ամենը, որ զոհաբերոմ ենք
ինչ-որ ընտրություն կատարելու համար:

56
00:02:03.989 --> 00:02:07.077
Մեզնից շատերը բարդ ընտրությունների
առաջ են կանգնում.

57
00:02:07.077 --> 00:02:10.220
ինչպե՞ս ծախսել
սահմանափակ գումարը:

58
00:02:10.220 --> 00:02:14.311
Բայց անգամ այն մարդիկ, որոնք
մեզնից շատ ավելի շատ փող ունեն,

59
00:02:14.311 --> 00:02:16.661
կանգնած են այն հարցի առաջ, թե
ինչպես պետք է ծախսել ժամանակը:

60
00:02:16.661 --> 00:02:18.609
Նույնիսկ Բիլ Գեյթսի նման մարդը

61
00:02:18.609 --> 00:02:22.494
պետք է ընտրի, թե ինչպես
ծախսի իր ժամանակը, քանի որ

62
00:02:22.494 --> 00:02:26.707
նրա օրն ունի նույնքան
ժամ, որքան մեր օրը:

63
00:02:26.707 --> 00:02:30.273
― Այլ կերպ ասած՝ տնտեսագիտության մեջ
սահմանափակության գործնական կիրառումն այն է,

64
00:02:30.273 --> 00:02:35.040
որ այն ամենը, որ անում ենք, ունի
արժեք՝ այլընտրանքային ծախս:

65
00:02:35.040 --> 00:02:36.755
Օրինակ՝ պատկերացնենք, թե
Նոբելյան մրցանակի

66
00:02:36.755 --> 00:02:38.823
դափնեկիր, տնտեսագետ Ռոբերտ
Սոլոուին խնդրում ենք

67
00:02:38.823 --> 00:02:40.913
դասախոսություն կարդալ ձեր դասին:

68
00:02:40.913 --> 00:02:44.155
Տնտեսագիտական տեսակետից
ինչպե՞ս նա կվերլուծեր դա:

69
00:02:44.155 --> 00:02:48.518
― Ինքս ինձ կհարցնեի՝ ինչպես էի
օգտագործելու այն ժամանակն ու ջանքը,

70
00:02:48.518 --> 00:02:51.014
որ պետք է ծախսեմ այդ
դասին պատրաստվելու,

71
00:02:51.014 --> 00:02:54.926
դասն անցկացնելու, հարցերին
պատասխանելու, տուն գնալու,

72
00:02:54.926 --> 00:02:58.838
ցնցուղ ընդունելու և երեկոն
կազմակերպելու վրա:

73
00:02:58.838 --> 00:03:02.852
Եվ դա ինձ բազում
տարբերակներ կտա:

74
00:03:02.852 --> 00:03:04.989
Ենթադրենք, թե կարող եմ
գնահատել այդ ժամանակն ու ջանքը:

75
00:03:04.989 --> 00:03:07.058
Դրա փոխարեն ես
կանեի մի բան,

76
00:03:07.058 --> 00:03:11.625
որը 1000 դոլար կարժենար:

77
00:03:11.625 --> 00:03:13.882
Այսպիսով կարող եմ ասել,
որ 1000 դոլարից բարձր

78
00:03:13.882 --> 00:03:19.033
ցանկացած գին ինձ համար
զուտ եկամուտ կլինի:

79
00:03:19.033 --> 00:03:22.175
Դա չի նշանակում, որ
1000 դոլար պետք է պահանջեմ:

80
00:03:22.175 --> 00:03:26.959
Պետք է պահանջեմ այն ամենաբարձր գինը,
որն իմ կարծիքով ինձ կվճարի այդ անմիտը:

81
00:03:26.959 --> 00:03:32.220
Բայց եթե այդ ամենաբարձր գինը 1000
դոլարից ցածր լինի, ապա չեմ գնա:

82
00:03:32.220 --> 00:03:35.188
― Ինչպես պարզվում է, սա
բավականին հին գաղափար է:

83
00:03:35.188 --> 00:03:38.939
Դրա մասին տեղեկանում ենք 100 դոլարանոցին
պատկերված այն մարդուց՝ Բենջամին Ֆրանկլինից,

84
00:03:38.939 --> 00:03:42.146
որ մի փոքր այլ կերպ այս միտքն
արտահայտել է 1700-ականների վերջերին:

85
00:03:42.146 --> 00:03:44.886
― Սըր, մի անգամ դուք գրել եք,
որ ժամանակը փող է,

86
00:03:44.886 --> 00:03:48.143
և 250 տարի անց դա դարձավ կլիշե:

87
00:03:48.143 --> 00:03:49.901
Կոնկրետ այդ ի՞նչ էիք գրել:

88
00:03:49.901 --> 00:03:53.094
― Դե, երիտասարդ
առևտրականներին ուղղված

89
00:03:53.094 --> 00:03:56.440
իմ փոքրիկ ուղերձ-խորհուրդը
այլ բան էլ էր պարունակում:

90
00:03:56.440 --> 00:03:58.508
― Երիտասարդ առևտրկաններին
ուղղված մի բրոշյուրում,

91
00:03:58.508 --> 00:04:01.445
որը Բենն ինքն էր
հրապարակել 1748 թվականին,

92
00:04:01.445 --> 00:04:03.087
նա կիրառության մեջ դրեց
հայտնի արտահայտությունը՝

93
00:04:03.087 --> 00:04:06.025
որպես օրինակ բերելով մի
աշխատողի, որն օրական

94
00:04:06.025 --> 00:04:10.020
սովորաբար 10 շիլինգ է վաստակում, բայց
նախընտրում է աշխատել օրվա միայն կեսը,

95
00:04:10.020 --> 00:04:13.174
որից հետո գնում է փաբ ու
այնտեղ 6 պեննի ծախսում:

96
00:04:13.174 --> 00:04:16.410
― Հիշե՛ք, որ ժամանակը փող է:

97
00:04:16.410 --> 00:04:21.005
Նա, որ իր աշխատանքով կարող է
վաստակել օրական 10 շիլինգ

98
00:04:21.005 --> 00:04:24.140
և այդ օրվա մյուս կեսն անց է կացնում
դրսում կամ պարապ նստում է, չնայած

99
00:04:24.140 --> 00:04:26.345
իր հանգստի ընթացքում 6
պեննիից ավել չի ծախսում.

100
00:04:26.345 --> 00:04:29.852
պետք է գիտակցի, որ դա
նրա ամբողջ ծախսը չէ:

101
00:04:29.852 --> 00:04:35.844
Դրանից բացի նա իսկապես ծախսել էր կամ
ավելի շուտ՝ քամուն էր տվել 5 շիլինգ:

102
00:04:35.844 --> 00:04:37.642
― Այսինքն, երբ ասում եք,
որ ժամանակը փող է,

103
00:04:37.642 --> 00:04:39.581
նկատի ունեք, որ նա հրաժարվեց

104
00:04:39.581 --> 00:04:41.894
5 շիլինգից, որը հակառակ
դեպքում կվաստակեր:

105
00:04:41.894 --> 00:04:44.286
― Ճիշտ է, նա այդ
այլընտրանքը չունի:

106
00:04:44.286 --> 00:04:47.238
― Ահա, գիտեք, չէ՞՝ հիմա դա
անվանում են այլընտրանքային ծախս:

107
00:04:47.238 --> 00:04:50.706
― Ես դրա մասին չեմ լսել:
Այլընտրանքային ծախս:

108
00:04:50.706 --> 00:04:52.845
― Ոչինչ չանելու գինն է,
որը նա վճարում է

109
00:04:52.845 --> 00:04:54.603
պարապ մնալու համար այն դեպքում,
երբ կարող էր գումար վաստակել:

110
00:04:54.603 --> 00:04:57.380
― Հա՜, հասկացա ձեր
տեսակետը, հասկացա:

111
00:04:57.380 --> 00:04:58.726
― Կարծում եմ՝ դա ձե՛ր
տեսակետն էր, սը՛ր:

