WEBVTT FILE

1
00:00:00.000 --> 00:00:03.071
[հնչում է երաժշտություն]

2
00:00:03.110 --> 00:00:04.703
Թանգայլ, Բանգլադեշ

3
00:00:04.703 --> 00:00:08.097
- Ջյոհթի Մոն Կաանը առաջին
վարկառուներից մեկն էր:

4
00:00:08.097 --> 00:00:13.160
1979թ. դեկտեմբերին նա առաջին անգամ
իմացավ այս նոր կազմակերպության

5
00:00:13.160 --> 00:00:16.430
մասին, որը վարկեր էր տրամադրելու
անգամ իր նման աղքատ կնոջը:

6
00:00:16.916 --> 00:00:19.524
Այսօր նա հիշում է այն կյանքը,

7
00:00:19.524 --> 00:00:23.801
որի ամեն օրը պայքար էր գլխավերևում
տանիք ունենալու համար:

8
00:00:23.801 --> 00:00:28.431
- Իմ տունը ծղոտից էր,
տանիքը՝ նույնպես:

9
00:00:29.101 --> 00:00:36.913
Երբ անձրև էր գալիս,
ամեն ինչ թրջվում էր:

10
00:00:37.318 --> 00:00:42.371
Ես ստիպված էի լինում
երեխաներիս ծածկել, որ չթրջվեն:

11
00:00:42.715 --> 00:00:49.476
Տանիքին փորձում էի բանանի
տերևներ դնել, որ չկաթա:

12
00:00:49.800 --> 00:00:53.458
Նրան ամուսնացրել են
1962 թվականին 10 տարեկանում,

13
00:00:53.458 --> 00:00:56.211
իսկ առաջին երեխային ունեցել է,
երբ 15 տարեկան էր:

14
00:00:56.474 --> 00:00:58.885
Նրա ամուսինը դաշտում էր աշխատում

15
00:00:58.885 --> 00:01:01.187
և օրական 20 ցենտից
պակաս էր վաստակում:

16
00:01:01.187 --> 00:01:04.371
Ընտանիքը մշտապես պայքարում էր՝
բավարար սնունդ ունենալու համար:

17
00:01:04.837 --> 00:01:08.241
Նա դժվարությամբ է խոսում
այդ ժամանակների մասին:

18
00:01:08.848 --> 00:01:10.848
- Երբեք չեմ մոռանա այդ ժամանակները:

19
00:01:10.848 --> 00:01:13.321
Միշտ հավատում էի, որ Աստված կօգնի,
բայց անընդհատ սպասում էինք:

20
00:01:13.645 --> 00:01:16.236
Երեխաներս սովի էին մատնված:

21
00:01:16.236 --> 00:01:20.088
Կներեք, չեմ կարող խոսել այդ մասին…

22
00:01:21.604 --> 00:01:25.104
Դժվար է ասել, թե
որքան եմ տառապել կյանքում:

23
00:01:28.120 --> 00:01:31.547
Շատ ցավոտ է այդ մասին խոսելը:

24
00:01:31.992 --> 00:01:36.511
Բայց հիմա Աստված օգնել է:

25
00:01:38.616 --> 00:01:41.068
Ես երբեք այսպիսի հագուստ
չեմ ունեցել: Ես մեկն ունեի,

26
00:01:41.068 --> 00:01:43.687
որը լվանում և խոնավ վիճակում կրում էի,

27
00:01:43.687 --> 00:01:46.584
հետո շրջում ու մյուս
կողմից էի լվանում այն:

28
00:01:47.414 --> 00:01:51.167
Այժմ Աստծո կամոք ես այնքան բան ունեմ:



29
00:01:51.936 --> 00:01:54.642
Էլ ի՞նչ կարող եմ ասել:

30
00:01:58.002 --> 00:02:00.330
- 1980 թվականի հունվարին

31
00:02:00.330 --> 00:02:04.431
Ջյոհթի Մոնը մեծ հուզմունքով
վերցրեց իր առաջին վարկը,

32
00:02:04.998 --> 00:02:09.513
որի ընդհանուր գումարը 600 տակա էր
կամ մոտ 10 դոլար:

33
00:02:09.837 --> 00:02:12.229
Այդ գումարով նա բրինձ
թեփահանող մեքենա գնեց

34
00:02:12.229 --> 00:02:15.607
և սկսեց բրինձ մաքրել ու
տեղական առևտրականների վաճառել:

35
00:02:15.992 --> 00:02:20.347
Հաջորդ տարի նա քրտնաջան աշխատեց՝
մարելով վարկի շաբաթական վճարները:

36
00:02:20.590 --> 00:02:25.220
Ջյոհթի Մոնն իր վարկի վերջին մարումը
կատարեց 1981 թվականի հունվարի 1-ին:

37
00:02:25.524 --> 00:02:27.524
Կյանքում առաջին անգամ

38
00:02:27.524 --> 00:02:30.411
նա և իր ընտանիքը
օրական երեք անգամ էին սնվում:

39
00:02:31.342 --> 00:02:34.199
-  Սկզբում ես վախենում էի վարկ վերցնել:

40
00:02:34.199 --> 00:02:36.341
Մարդիկ ինձ ասում էին,
որ եթե չվերադարձնեմ վարկը,

41
00:02:36.341 --> 00:02:40.900
բանկի աշխատողները կսպանեն ինձ:

42
00:02:41.193 --> 00:02:43.539
Այնպես որ, այո, ես շատ վախեցած էի:

43
00:02:44.288 --> 00:02:47.979
Բայց երբ վերջապես մարեցի
այդ առաջին 600 տական,

44
00:02:47.979 --> 00:02:50.983
համարձակվեցի ավելի մեծ գումար խնդրել:

45
00:02:51.570 --> 00:02:54.384
Դրանից հետո 2000 տակա խնդրեցի:

46
00:02:55.983 --> 00:02:58.244
Վերջին 25 տարվա ընթացքում

47
00:02:58.244 --> 00:03:01.376
Ջյոհթի Մոնը հաջողությամբ ավելի մեծ

48
00:03:01.376 --> 00:03:05.083
վարկեր է վերցրել ու մարել՝
տարբեր բիզնեսներ նախաձեռնելով:

49
00:03:05.285 --> 00:03:07.771
Նրա ոչ բոլոր նախաձեռնություններն են
հաջողությամբ պսակվել,

50
00:03:07.771 --> 00:03:10.266
բայց նա բավարար չափով ֆինանսական
ապահովություն է ստեղծել,

51
00:03:10.266 --> 00:03:13.645
որպեսզի ձախողման դեպքում
իր ընտանիքը շատ չտուժի:

52
00:03:14.171 --> 00:03:16.506
Այժմ նրա թոռները
վայելում են այն կյանքը,

53
00:03:16.506 --> 00:03:19.460
որի մասին երկու տասնամյակ
առաջ երազել կարելի էր:

54
00:03:20.047 --> 00:03:22.580
Ջյոհթի Մոնը կասեր,
որ ամեն ինչ սկսվել է

55
00:03:22.580 --> 00:03:24.171
10 դոլար վարկից:

