WEBVTT FILE

1
00:00:00.000 --> 00:00:02.713
Մի անգամ Միլթոն Ֆրիդմանը
ճամփորդում էր Ասիայում

2
00:00:02.713 --> 00:00:04.230
և  ականատես եղավ ջրանցքի
կառուցման աշխատանքների,

3
00:00:04.230 --> 00:00:06.396
սակայն նկատեց, որ ծանր
հողափոր տեխնիկա չի օգտագործվում:

4
00:00:06.396 --> 00:00:09.109
Մարդիկ միայն բահերով էին
աշխատում: Աշխատողները շատ էին:

5
00:00:09.109 --> 00:00:11.300
Եվ հարցրեց իրեն ուղեկցող
պետական պաշտոնյային.

6
00:00:11.300 --> 00:00:13.363
«Այս մարդիկ ինչո՞ւ հողափոր
տեխնիկայով չեն աշխատում»:

7
00:00:13.363 --> 00:00:14.523
Եվ պաշտոնյան պատասխանեց.

8
00:00:14.523 --> 00:00:17.131
«Դուք չեք հասկանում: Սա
աշխատատեղ ստեղծելու ծրագիր է»:

9
00:00:17.131 --> 00:00:18.670
Միլթոնը ենթադրաբար ասաց.

10
00:00:18.670 --> 00:00:20.183
«Ուրեմն դուք պետք է
նրանցից բահերը վերցնեք

11
00:00:20.183 --> 00:00:21.597
և բոլորին գդալներ տաք»:

12
00:00:21.597 --> 00:00:25.502
Ինչպես աշխատատեղ ստեղծել․
Արժեքի, այլ ոչ միայն աշխատատեղի ստեղծում

13
00:00:25.502 --> 00:00:28.062
Վաշինգտոնում իրականացվում են
աշխատատեղեր ստեղծելու բազմաթիվ ծրագրեր,

14
00:00:28.062 --> 00:00:30.413
այդ թվում՝ նախագահի նոր առաջարկը:

15
00:00:30.413 --> 00:00:32.455
Անկասկած, մենք բոլորս ուզում ենք,
որ գործազրկությունը կրճատվի:

16
00:00:32.455 --> 00:00:34.851
Սակայն խնդիրը նրանում է,
թե ինչպես կրճատել:

17
00:00:34.851 --> 00:00:37.677
Գործազրկությունը չպետք է
կրճատվի պարզապես

18
00:00:37.677 --> 00:00:40.494
հասարակության համար ոչ մի արժեք
չստեղծող աշխատատեղեր ստեղծելու միջոցով:

19
00:00:40.494 --> 00:00:43.299
Աշխատատեղերը վերջնանպատակը չեն:

20
00:00:43.299 --> 00:00:46.281
Նպատակն այն արժեքն է, որը
ստեղծվում է աշխատատեղի միջոցով:

21
00:00:46.281 --> 00:00:49.344
Խիստ կասկածում եմ, որ
Վաշինգտոնից ստացվող

22
00:00:49.344 --> 00:00:52.393
որևէ աշխատանքի առաջարկ կարող է
ենթադրել աշխատանք գդալներով:

23
00:00:52.393 --> 00:00:54.498
Բայց դրանք տնտեսապես
համարժեք կլինեն

24
00:00:54.498 --> 00:00:56.373
արժեք չստեղծող աշխատատեղերին:

25
00:00:56.373 --> 00:00:59.108
Ի վերջո, պետությունը կարող է
աշխատատեղ ստեղծել՝

26
00:00:59.108 --> 00:01:02.120
որևէ մեկին պարզապես վճարելով փոս
փորելու և հետո հողը հետ լցնելու համար:

27
00:01:02.120 --> 00:01:04.762
Բայց արդյունքում ոչ մեկի
համար ոչ մի արժեք չի ստեղծվի:

28
00:01:04.762 --> 00:01:06.741
Իրականում արժեքը կզրոյացվեր,

29
00:01:06.741 --> 00:01:09.795
քանի որ այդ դեպքում պետությունը ստիպված
կլիներ հարկ վերցնել այլ մարդկանցից՝

30
00:01:09.795 --> 00:01:11.457
այդ աշխատատեղերը ստեղծելու համար,

31
00:01:11.457 --> 00:01:14.470
իսկ այդ հարկերը կոչնչացնեին
արժեք ստեղծող աշխատատեղերը:

32
00:01:14.470 --> 00:01:17.177
Որոշ աշխատատեղեր հնարավոր է՝
արժեք ստեղծեն, մյուսները՝ ոչ:

33
00:01:17.177 --> 00:01:20.002
Բայց այդ ամենն ի վերջո չի
վերահսկվում գնային համակարգի կողմից:

34
00:01:20.002 --> 00:01:22.972
Դա նշանակում է, որ զուտ աշխատատեղեր
ստեղծելու ծրագրերի փոխարեն

35
00:01:22.972 --> 00:01:24.480
կառավարությունը պետք է կենտրոնանա

36
00:01:24.480 --> 00:01:27.185
տնտեսական աճը խթանող ինստիտուցիոնալ
միջավայր ստեղծելու վրա:

37
00:01:27.185 --> 00:01:29.454
Այդ միջավայրը
տնտեսական ազատությունն է:

38
00:01:29.454 --> 00:01:32.080
Տնտեսական ազատություն
նշանակում է ցածր հարկեր,

39
00:01:32.080 --> 00:01:34.539
կառավարության միջամտության
նվազեցում, ավելի ցածր գնաճ,

40
00:01:34.539 --> 00:01:37.905
գույքային իրավունքների ապահով պաշտպանություն,
կարգավորման ավելի մեղմ նորմեր:

41
00:01:37.905 --> 00:01:40.197
Տնտեսական ազատության միջավայր
ապահովելու դեպքում

42
00:01:40.197 --> 00:01:42.925
ձեռներեցները կատարում են ներդրումներ՝
առաջարկելով մարդկանց համար արժեքավոր

43
00:01:42.925 --> 00:01:44.154
ապրանքներ ու ծառայություններ
տնտեսության տարբեր ճյուղերում:

44
00:01:44.154 --> 00:01:46.588
Դա անելու համար նրանք
պետք է աշխատողներ վարձեն:

45
00:01:46.588 --> 00:01:48.691
Ձեռներեցները շուկայում
գործունեություն ծավալելիս

46
00:01:48.691 --> 00:01:51.729
փնտրում են աշխատուժ
և այլ ռեսուրսներ՝

47
00:01:51.729 --> 00:01:54.001
սպառողների համար
արժեք ներկայացնող

48
00:01:54.001 --> 00:01:55.731
ապրանքներ կամ ծառայություններ
ստեղծելու համար:

49
00:01:55.731 --> 00:01:58.617
Եթե արդյունքում սպառողի
կողմից գնահատված արժեքը,

50
00:01:58.617 --> 00:02:00.489
որն այն գումարն է, որը
նա պատրաստ է վճարել,

51
00:02:00.489 --> 00:02:03.009
ավելի մեծ է, քան աշխատուժի
ու այլ ռեսուրսների արժեքը,

52
00:02:03.009 --> 00:02:04.658
ձեռներեցը աշխատատեղ է ստեղծում:
Աշխատատեղ ստեղծելու լավագույն

53
00:02:04.658 --> 00:02:07.722
ծրագրերը նրանք են, որ իրենցից աշխատատեղի
ստեղծման ծրագրեր չեն ներկայացնում:

54
00:02:07.722 --> 00:02:08.881
Դրանք տնտեսական աճը
խթանող ծրագրերն են:

