WEBVTT FILE

1
00:00:00.000 --> 00:00:03.375
[կապիկի պապաչյուն]
YouTube-յան ալիք Тhought Monkey

2
00:00:03.375 --> 00:00:07.133
Ֆոնդային շուկան կարող է
բավականին բարդ համակարգ թվալ:

3
00:00:07.133 --> 00:00:11.231
Իրականում դրա շուրջ այնքան աղմուկ
կա, և այնքան տարբեր փորձագետներ

4
00:00:11.231 --> 00:00:14.692
պատրաստ են ձեզ օգնել ֆոնդային շուկայի
նրբությունները հասկանալու հարցում,

5
00:00:14.692 --> 00:00:17.017
որ այն ուղղակի սարսափելի է թվում,

6
00:00:17.017 --> 00:00:19.790
և կարծես ֆոնդային շուկայում
հաջող ներդրումներ կատարելու

7
00:00:19.790 --> 00:00:24.547
միակ ճանապարհը փորձագետի
օգնությանը դիմելն է:

8
00:00:24.547 --> 00:00:27.577
Բայց եթե մի պահ մտածեք այն մասին,

9
00:00:27.577 --> 00:00:32.430
թե ինչ է տեղի ունենում իրականում,
ամեն ինչ այնքան էլ բարդ չի թվա:

10
00:00:32.430 --> 00:00:34.828
Ֆոնդային շուկայում ամենատարօրինակը
թերևս այն է, որ կարելի է

11
00:00:34.828 --> 00:00:40.122
առաջին հայացքից չնչին թվացող բանից
գումար վաստակել կամ կորցնել:

12
00:00:40.122 --> 00:00:42.519
Ֆիզիկապես գրեթե ոչինչ
տեղի չի ունենում,

13
00:00:42.519 --> 00:00:46.154
բայց ամեն օր մեծ քանակությամբ
փող են վաստակում,

14
00:00:46.154 --> 00:00:49.137
և մեծ քանակությամբ փող կորցնում:
Իրականում Նյու Յորքի ֆոնդային

15
00:00:49.137 --> 00:00:55.412
բորսայում ամեն օր ավելի քան 169 միլիարդ
ԱՄՆ դոլարի գործարքներ են կատարվում,

16
00:00:55.412 --> 00:00:59.129
ընդ որում այն աշխարհում գործող բազմաթիվ
ֆոնդային բորսաներից մեկն է միայն:

17
00:00:59.129 --> 00:01:02.023
Իհարկե, ներդրումներ կատարելու համար

18
00:01:02.023 --> 00:01:05.503
ներդրումների բազմաթիվ տեսակներ կան:

19
00:01:05.503 --> 00:01:07.804
Օրինակ՝ կարող եք փողը
ներդնել արտարժույթում:

20
00:01:07.804 --> 00:01:12.309
Ամեն օր արտարժույթի շուկաներում
տրիլիոնների արժողությամբ

21
00:01:12.309 --> 00:01:14.055
գործարքներ են իրականացվում:

22
00:01:14.055 --> 00:01:18.409
Ամեն դեպքում ֆոնդային շուկան իրականում
նման է բոլոր մյուս շուկաներին՝

23
00:01:18.409 --> 00:01:20.878
գյուղատնտեսական ապրանքների
շուկային, հնոտիների շուկային,

24
00:01:20.878 --> 00:01:24.242
այսինքն՝ ցանկացած վայր, որտեղ
ապրանքներ են գնվում և վաճառվում:

25
00:01:24.242 --> 00:01:28.459
Միակ տարբերությունն
իրականում այն է,

26
00:01:28.459 --> 00:01:31.522
որ այստեղ գնվում և վաճառվում են
ոչ թե ապրանքներ, այլ արժեթղթեր:

27
00:01:31.522 --> 00:01:33.426
Այդպես են անվանում այն
ֆինանսական ակտիվները կամ

28
00:01:33.426 --> 00:01:38.369
ռեսուրսները, որոնց միջոցով
կարելի է գումար վաստակել:

29
00:01:38.369 --> 00:01:44.144
Կարող եք ներդրում կատարել,
օրինակ, բաժնետոմսերում,

30
00:01:44.144 --> 00:01:47.312
որոնք արժեթղթերի հավանաբար
ամենահայտնի տեսակն են,

31
00:01:47.312 --> 00:01:51.725
ինչպես նաև պարտատոմսերում
և այնպիսի ապրանքներում,

32
00:01:51.725 --> 00:01:54.812
ինչպիսիք են ոսկին,
արծաթը և մետաղները,

33
00:01:54.812 --> 00:01:56.584
կարող եք փողը ներդնել
նաև անշարժ գույքում:

34
00:01:56.584 --> 00:01:59.325
Այդպիսի ներդրումների
հարյուրավոր տարբեր տեսակներ կան:

35
00:01:59.325 --> 00:02:00.926
Գնելով բաժնետոմս՝

36
00:02:00.926 --> 00:02:04.767
իրականում գնում եք որևէ
ընկերության մի փոքր մաս:

37
00:02:04.767 --> 00:02:08.247
Նախկինում բաժնետոմս գնելիս
մի թուղթ էին տալիս,

38
00:02:08.247 --> 00:02:12.054
որի վրա նշված էր, թե
տվյալ ընկերության

39
00:02:12.054 --> 00:02:13.204
քանի բաժնետոմս եք գնել:

40
00:02:13.204 --> 00:02:16.491
Ինչևէ, այժմ ամեն ինչ թվային է,
և բաժնետոմս գնելիս իրականում

41
00:02:16.491 --> 00:02:20.522
միայն ձեր առցանց հաշվի
միջոցով կարող եք տեսնել,

42
00:02:20.522 --> 00:02:23.759
որ տվյալ ընկերության որևէ
մաս ձեզ է պատկանում:

43
00:02:23.759 --> 00:02:27.538
Այսպես, օրինակ, եթե ցանկանում եք
գնել Google-ը և ասենք՝ գնում եք

44
00:02:27.538 --> 00:02:31.672
1 կամ 2 բաժնետոմս կամ որևէ այլ
ակտիվ, իրականում ներդրում եք կատարում

45
00:02:31.672 --> 00:02:36.752
ընկերությունում և ինչ-որ մասով
դառնում եք համասեփականատեր:

46
00:02:36.752 --> 00:02:40.402
Գուցե շատ փոքր մասի համասեփականտեր եք
դառնում, բայց որոշակի

47
00:02:40.402 --> 00:02:45.124
իրավունքներ եք ունենում, որոնք ձեզ
տրվում են որպես համասեփականատիրոջ:

48
00:02:45.124 --> 00:02:47.875
Այժմ հարցն այն է, թե ինչ է տեղի
ունենում բաժնետոմս վաճառելիս

49
00:02:47.875 --> 00:02:52.598
կամ գնելիս: Ինչպե՞ս է այդ գործընթացն
իրականում տեղի ունենում:

50
00:02:52.598 --> 00:02:54.719
Դե, առաջին բանը, որ տեղի է ունենում
բաժնետոմս գնելիս,

51
00:02:54.719 --> 00:02:56.719
այն է, որ սահմանում եք այն գինը,

52
00:02:56.719 --> 00:03:00.202
որով պատրաստ եք գնել
կամ վաճառել բաժնետոմսը:

53
00:03:00.202 --> 00:03:05.565
Այնուհետև դիմում եք բրոքերի
օգնությանը, որը գտնում է ինչ-որ մեկին,

54
00:03:05.565 --> 00:03:08.108
որը պատրաստ է գնել բաժնետոմսերը,

55
00:03:08.108 --> 00:03:10.806
որոնք փորձում եք վաճառել
կամ գնել այն գնով,

56
00:03:10.817 --> 00:03:14.061
որն առաջարկել եք բաժնետոմսը
գնելու կամ վաճառելու համար:

57
00:03:14.061 --> 00:03:17.866
Ձեր սահմանած գնով գնելու կամ



58
00:03:17.866 --> 00:03:20.854
վաճառելու ցանկություն ունեցող
անձ գտնելուց հետո



59
00:03:20.854 --> 00:03:25.535
բրոքերը կատարում է գործարքը
և այսօր սովորաբար

60
00:03:25.535 --> 00:03:29.423
մոտ 10-20 դոլար
միջնորդավճար է գանձում,

61
00:03:29.423 --> 00:03:31.423
եթե առցանց հաշիվ եք օգտագործում,

62
00:03:31.423 --> 00:03:34.166
այնուհետև իրականացնում է գործարքը:

63
00:03:34.166 --> 00:03:37.468
Ամեն օր նմանատիպ միլիոնավոր
գործարքներ են տեղի ունենում:

64
00:03:37.468 --> 00:03:41.111
Եվ իրականում հենց այս պատճառով են
բաժնետմոսերի գները բարձրանում և իջնում:

65
00:03:41.111 --> 00:03:44.118
Այսպիսով, վերցնենք մի
որևէ ընկերության,

66
00:03:44.118 --> 00:03:46.848
ասենք՝ Google-ի բաժնետոմսերի
գրաֆիկը, իսկ Google-ի բաժնետոմսերի

67
00:03:46.848 --> 00:03:50.392
գինն անցած մի քանի շաբաթվա
ընթացքում անընդհատ նվազում էր.

68
00:03:50.392 --> 00:03:55.036
դա տեղի է ունենում այն պատճառով, որ
վաճառողները, որոնք փորձում են

69
00:03:55.036 --> 00:03:58.511
վաճառել իրենց բաժնետոմսերը, ավելի ու
ավելի ցածր գնով են դրանք առաջարկում,

70
00:03:58.511 --> 00:04:04.284
կամ դա կարող է տեղի ունենալ այն
դեպքում, երբ գնորդը որոշի Google-ի

71
00:04:04.284 --> 00:04:06.060
բաժնետոմսը գնել միայն
շատ ցածր գնով:

72
00:04:06.060 --> 00:04:08.365
Այդ տատանումները տեղի են
ունենում մի շարք պատճառներով,

73
00:04:08.365 --> 00:04:12.478
օրինակ՝ ներդրողի
բացասական հաշվետվությունների,

74
00:04:12.478 --> 00:04:14.859
ընկերության մասին
տարածված վատ լուրերի

75
00:04:14.859 --> 00:04:17.346
կամ սկանդալների և այլ պատճառներով:

76
00:04:17.346 --> 00:04:20.378
Երբ մարդիկ վախեցած են, նրանք
հիմնականում փորձում են

77
00:04:20.378 --> 00:04:23.473
պաշտպանվել կորուստներից և
վաճառում են բաժնետոմսերը,

78
00:04:23.473 --> 00:04:26.670
իսկ եթե ստիպված լինեն գնալով
ավելի ցածր գնով վաճառել

79
00:04:26.681 --> 00:04:31.056
կամ նկատեն, որ գնորդները միայն
շատ ցածր գնով են գնելու,

80
00:04:31.056 --> 00:04:34.490
կվախենան և կփորձեն ազատվել
իրենց բաժնետոմսերից:

81
00:04:34.490 --> 00:04:37.881
Հենց դա էլ տեղի է ունենում, երբ
բաժնետոմսերի գներն ընկնում են:

82
00:04:37.881 --> 00:04:40.787
Իսկ երբ հակառակն է տեղի ունենում,
բաժնետոմսերի գները բարձրանում են:

83
00:04:40.787 --> 00:04:44.285
Երբ գնորդները պատրաստ են բաժնետոմսերը
գնել ավելի ու ավելի բարձր գնով,

84
00:04:44.285 --> 00:04:48.059
քանի որ լավատեսորեն են տրամադրված
ընկերության նկատմամբ,

85
00:04:48.059 --> 00:04:51.576
կամ լավ լուրեր են տարածվել
ընկերության մասին,

86
00:04:51.576 --> 00:04:53.789
բաժնետոմսերի գները բարձրանում են:

87
00:04:53.789 --> 00:04:57.480
Եթե նկատել եք, բաժնետոմսերի
գներն իրականում

88
00:04:57.480 --> 00:05:00.631
մարդկանց հոգեբանությամբ են
պայմանավորված:

89
00:05:00.631 --> 00:05:04.729
Եվ ֆոնդային շուկայի աշխատանքի հիմքում
հենց դա է: Ըստ էության, ֆոնդային շուկան

90
00:05:04.729 --> 00:05:08.873
նման է մի սովորական շուկայի, որտեղ
գնվում և վաճառվում են ապրանքներ,

91
00:05:08.873 --> 00:05:12.592
և գինն իրականում
որոշում է սպառողը,

92
00:05:12.592 --> 00:05:15.116
պարզապես ֆոնդային շուկայում

93
00:05:15.116 --> 00:05:18.442
բաժնետոմսերի գինն իրականում
որոշում են ներդրողները:

94
00:05:18.442 --> 00:05:22.919
Փողը հիմնականում վաստակում են
փողի սպեկուլյացիայի շնորհիվ:

95
00:05:22.919 --> 00:05:24.814
Ամեն ինչ շատ պարզ է:

