WEBVTT FILE

1
00:00:00.000 --> 00:00:01.550
Enersa
Աշխարհը բարելավող Վերականգնվող էներգիա
Հաիթիի էլեկտրաէներգիայի խնդիրների լուծում` ստեղծելով հարստություն և աշխատատեղեր

2
00:00:01.550 --> 00:00:05.857
- Ես Ժան-Ռոնել Նոելն եմ,
մասնագիտությամբ ինժեներ-մեխանիկ եմ:

3
00:00:05.857 --> 00:00:12.196
Ուսումս ստացել եմ Կանադայի Մոնրեալ
քաղաքում, որն ավարտել եմ 1998թ.:

4
00:00:12.196 --> 00:00:17.120
Գործընկերս և ես, ցավոք նա այսօր
այստեղ չէ, մենք որոշեցինք…

5
00:00:17.120 --> 00:00:20.145
Նա նույնպես Մոնրեալում է սովորել,
մենք հանդիպել ենք Մոնրեալում,

6
00:00:20.145 --> 00:00:22.145
ծանոթացել ենք Գործարար
վարչարարության դպրոցում

7
00:00:22.145 --> 00:00:27.091
և մոտավորապես 2000 թվականին
որոշեցինք մի ընկերություն ստեղծել

8
00:00:27.091 --> 00:00:30.835
ու Հաիթի վերադառնալ,
որպեսզի մի նոր բան անենք,

9
00:00:30.835 --> 00:00:34.683
մի բան, որն իսկապես
կփոխի մարդկանց կյանքը:

10
00:00:34.683 --> 00:00:39.158
2002 թվականի սկզբներին, կարծում եմ,

11
00:00:39.158 --> 00:00:44.802
բացահայտեցինք, որ ճապոնական Nichia
ընկերությունը մշակել է սպիտակ

12
00:00:44.802 --> 00:00:47.779
լուսադիոդային լամպը և
կարդալով այդ լամպի մասին՝

13
00:00:47.779 --> 00:00:50.632
տեսանք, թե ինչ հզոր է այն:

14
00:00:50.632 --> 00:00:53.326
Տեսնելով այդ լամպը Մոնրեալում՝

15
00:00:53.326 --> 00:00:55.654
մենք անմիջապես հասկացանք,

16
00:00:55.654 --> 00:00:58.490
որ այն կարող է էապես
փոխել մարդկանց կյանքը Հաիթիում:

17
00:00:58.561 --> 00:01:00.665
Հաջորդ հարցն այն էր,
թե լամպն ունենալուց հետո

18
00:01:00.665 --> 00:01:02.665
ինչպես պետք է այն հոսանքին միացվեր:

19
00:01:03.081 --> 00:01:06.591
Դե քանի որ մենք արևադարձային
երկիր ենք, և արևի լույսն այստեղ առատ է,

20
00:01:06.591 --> 00:01:09.777
ուստի, որոշեցինք ուսումնասիրել
արևային մարտկոցները:

21
00:01:09.930 --> 00:01:15.822
Այդ ժամանակ ծանոթացանք Ռիչարդ
Քոմպի հետ: Նա մեր մենթորն էր

22
00:01:15.822 --> 00:01:19.330
և սովորեցնում էր մեզ
ամեն ինչ արևային էներգիայի

23
00:01:19.330 --> 00:01:20.802
ու դրա արտադրության մասին,

24
00:01:20.802 --> 00:01:24.001
նա մեզ շատ օգնեց լուսադիոդային
լամպերի նախագծման հարցում:

25
00:01:24.548 --> 00:01:26.548
Եվ 2002 թվականին մենք որոշեցինք

26
00:01:26.548 --> 00:01:30.183
մեր ծրագրով վերադառնալ Հաիթի:
Մոտավորապես երկու տարի,

27
00:01:30.183 --> 00:01:35.877
կարծում եմ՝ 2004-2006 թվականներին,

28
00:01:35.877 --> 00:01:39.505
հետազոտական աշխատանքներ կատարեցինք,

29
00:01:39.505 --> 00:01:42.710
որից հետո որոշեցինք
հիմնել ընկերությունը:

30
00:01:42.710 --> 00:01:46.300
Մեր փիլիսոփայությունը մնում է նույնը՝
Հաիթիում աշխատատեղերի ստեղծումը:

31
00:01:46.300 --> 00:01:47.892
Եվ ահա, թե ինչ արեցինք.

32
00:01:47.892 --> 00:01:52.657
քաղաքի խուլ անկյուններից հավաքեցինք
գործազուրկ երիտասարդներ

33
00:01:52.657 --> 00:01:54.657
և սկսեցինք զրոյից սովորեցնել նրանց:

34
00:01:55.160 --> 00:01:57.590
Այժմ նրանք հմուտ
տեխնիկական մասնագետներ են,

35
00:01:57.590 --> 00:02:01.051
և կարող են լուսավորության սյուներ
և տնային արևային համակարգեր տեղադրել:

36
00:02:01.051 --> 00:02:06.651
Մենք կարծում ենք, որ եթե այս
երկրի համար վիճակը բարելավելու,

37
00:02:06.651 --> 00:02:10.787
զարգացած երկիր
դառնալու հնարավորություն կա,

38
00:02:10.787 --> 00:02:14.145
ուրեմն, մարդիկ պետք է ներդնեն
նման նախաձեռնություններում:

