WEBVTT FILE

1
00:00:00.000 --> 00:00:03.174
- Չեմ պատրաստվում որևէ մեկին ասել,
թե ինչպես տնօրինի իր փողը:

2
00:00:03.174 --> 00:00:05.478
Եթե դուք եք աշխատում ձեր փողը,
ծախսեք այն այնպես, ինչպես ցանկանում եք:

3
00:00:05.795 --> 00:00:07.795
Բայց միանգամայն համոզված եմ,

4
00:00:07.795 --> 00:00:11.436
որ մարդկանց օգնելու արդյունքում
ունեցած բավարարվածության զգացումն

5
00:00:11.436 --> 00:00:14.967
այլ կերպ հնարավոր չէ ստանալ:

6
00:00:14.967 --> 00:00:17.838
- Չակի «տուր, քանի ապրում ես»
փիլիսոփայությունը

7
00:00:17.838 --> 00:00:19.289
խիստ անձնական է:

8
00:00:19.289 --> 00:00:22.339
Փոխե՞նք աշխարհը հենց հիմա:
Ինչի՞ն ենք սպասում:

9
00:00:22.339 --> 00:00:24.788
- Չակը հիանալի օրինակ ծառայեց:

10
00:00:24.788 --> 00:00:29.729
Նա հավատարիմ մնաց ամեն
ինչ տալու այս սկզբունքին:

11
00:00:29.729 --> 00:00:33.436
- Ըստ նրա` վաղը միշտ ավելի շատ
փող է լինելու, ավելի շատ միլիոնատերեր,

12
00:00:33.436 --> 00:00:36.668
միլիարդատերեր ու խնդիրներ են լինելու,

13
00:00:36.668 --> 00:00:38.298
և այդ խնդիրները կարելի է վաղը լուծել:

14
00:00:38.298 --> 00:00:41.333
Այսօրվա խնդիրները եկե՛ք լուծենք այսօր:

15
00:00:41.333 --> 00:00:45.078
- Սիրելի Չակ, գրում եմ Ձեզ, որպեսզի
ուղղակի շնորհակալություն ասեմ:

16
00:00:45.078 --> 00:00:48.611
Չեմ կարող բառերով արտահայտել, թե
որքան Ձեր պատմությունը հուզեց ինձ,

17
00:00:48.611 --> 00:00:53.191
և Ձեր գործողություններն ինչպես ոգեշնչեցին
ինձ՝ վերաիմաստավորելու իմ սեփական կյանքը:

18
00:00:53.923 --> 00:00:57.406
- 35 տարի շարունակ Չակ Ֆինիի ողջ
հարստությունը, որն ավելի քան

19
00:00:57.406 --> 00:01:00.361
8 միլիարդ ԱՄՆ դոլարի էր հասել,
օգտագործվել է ողջ աշխարհում

20
00:01:00.361 --> 00:01:03.835
մարդկանց կյանքեր ու
հաստատություններ վերափոխելու համար:

21
00:01:03.835 --> 00:01:05.835
Նա հիմնադրել է The Atlantic
Philanthropies հիմնադրամը,

22
00:01:05.835 --> 00:01:08.983
որպեսզի իր ողջ ունեցածը
նվիրաբերի իր կյանքի ընթացքում:

23
00:01:08.983 --> 00:01:13.006
- Նվիրաբերելով այսօր՝ կտեսնեք
ձեր նվիրաբերածի արդյունքը:

24
00:01:13.006 --> 00:01:15.006
Նվիրաբերելով մահվանից հետո՝
ոչինչ չեք զգա:

25
00:01:15.006 --> 00:01:17.006
[ծիծաղում են]

26
00:01:17.429 --> 00:01:18.950
ՏՈՒՐ, ՔԱՆԻ ԱՊՐՈՒՄ ԵՍ

27
00:01:18.950 --> 00:01:23.063
ՏՈՒՐ, ՔԱՆԻ ԱՊՐՈՒՄ ԵՍ
Օգո'ւտ բեր

28
00:01:23.175 --> 00:01:26.362
ՏՈՒՐ, ՔԱՆԻ ԱՊՐՈՒՄ ԵՍ
Կարդում է Թիմոթի Հաթոնը

29
00:01:26.982 --> 00:01:31.052
- Երբ Չակ Ֆինիին առաջին անգամ
այստեղ բերեցի, այստեղ ոչինչ չկար:

30
00:01:32.066 --> 00:01:35.136
Այժմ ամենուր շենքեր են:

31
00:01:35.728 --> 00:01:37.728
- Չակը և Atlantic Philanthropies հիմնադրամը

32
00:01:37.728 --> 00:01:39.899
կարևոր դեր ունեցան
գաղափարի իրականացման գործում:

33
00:01:39.899 --> 00:01:41.495
- Այդ…հայելային էֆեկտը

34
00:01:41.495 --> 00:01:43.802
այս կողմո՞ւմ է արտացոլվելու:

35
00:01:43.918 --> 00:01:46.597
- Բոլոր իմաստներով հիմքից կառուցելը

36
00:01:46.597 --> 00:01:49.277
բնութագրում է Չակ Ֆինիի մարդասիրությունը:

37
00:01:49.277 --> 00:01:51.533
- Չակը մեզ սովորեցնում է համարձակ
գաղափարների շուրջ մտածել:

38
00:01:51.533 --> 00:01:53.846
Նա շարունակ ասում է, որ փորձենք մտածել,

39
00:01:53.846 --> 00:01:56.408
թե ինչպես կարելի է լայնամասշտաբ

40
00:01:56.408 --> 00:01:58.296
ու ազդեցիկ մի բան անել:

41
00:01:59.395 --> 00:02:02.434
- Երկրում մահվան դեպքերի
մեծ մասի իրական պատճառները

42
00:02:02.434 --> 00:02:05.302
սիրտանոթային հիվանդություններն են
ու քաղցկեղը:

43
00:02:05.302 --> 00:02:09.084
Եվ համոզված եմ, որ եկել է այդ ոլորտներում

44
00:02:09.084 --> 00:02:11.084
առաջընթաց ունենալու ժամանակը:

45
00:02:11.084 --> 00:02:15.866
Մենք կարող ենք, մենք
գտնելու ենք լուծումներ:

46
00:02:15.866 --> 00:02:21.237
- Այդ վստահությունը և հոգատարությունը
Չակի ԴՆԹ-ում են:

47
00:02:21.237 --> 00:02:24.000
Նա ծնվել է Մեծ ճգնաժամի
տարիներին՝ 1931 թվականին,

48
00:02:24.000 --> 00:02:27.836
Նյու Ջերսիի իռլանդաամերիկյան
աշխատավոր ընտանիքում:

49
00:02:27.836 --> 00:02:29.257
Փողը չէր բավականացնում,

50
00:02:29.280 --> 00:02:32.520
և ավագ դպրոցն ավարտելուց անմիջապես հետո
նա ընդունվեց Ռազմաօդային ուժեր:

51
00:02:32.531 --> 00:02:35.587
- Նա ընդունվեց Կոռնելի համալսարան՝
զինծառայողների իրավունքների շրջանակներում,

52
00:02:35.587 --> 00:02:37.275
այլապես անձնական միջոցները թույլ չէին տա:

53
00:02:37.275 --> 00:02:39.306
Նրա ընտանիքը չէր կարողանա
վճարել նրա ուսման համար:

54
00:02:39.800 --> 00:02:42.924
- Կոռնելի համալսարանը Չակի
առջև բացեց հաջողության ուղին:

55
00:02:42.924 --> 00:02:44.637
Լինելով ի ծնե ձեռներեց՝

56
00:02:44.637 --> 00:02:47.974
նա կապիտալի վերածեց իր ստացած
կրթությունն ու արտասահմանյան փորձը՝

57
00:02:47.974 --> 00:02:50.830
ձեռնարկելով Ատլանտյան
նավատորմի նավաստիներին

58
00:02:50.830 --> 00:02:54.875
ոգելից խմիչք վաճառելու
խոստումնալից բիզնես նախաձեռնություն:

59
00:02:54.875 --> 00:02:57.874
- Եթե նավաստիների շրջանում գործը եռում է,
զբոսաշրջիկների շրջանում էլ կարելի է փորձել:

60
00:02:57.874 --> 00:03:00.605
Այդպես սկսեցինք
զբոսաշրջիկներին խմիչք վաճառել:

61
00:03:00.605 --> 00:03:03.440
Նրանք ասում էին` եթե կարող եք ոգելից
խմիչք վաճառել, ինչու ոչ՝ օծանելիք:

62
00:03:03.440 --> 00:03:07.136
Եվ այդպես մենք մեծացրինք
մեր ապրանքի տեսականին:

63
00:03:07.136 --> 00:03:12.390
- Ծնվեց մի բիզնես-կայսրություն՝ DFS-ը
(Անմաքս առևտրի խանութների գնորդներ):

64
00:03:12.390 --> 00:03:14.900
- 70-ականների վերջերին

65
00:03:14.900 --> 00:03:18.172
նրանք անմաքս առևտրի խանութների
ամենամեծ ցանցն էին աշխարհում:

66
00:03:18.172 --> 00:03:21.809
Այդ ժամանակ շրջանառության ծավալը
տարեկան մոտ 3 միլիարդ դոլար էր:

67
00:03:22.704 --> 00:03:28.375
80-ականներին նրանք տներ ունեին
Ֆրանսիայի հարավում, Հավայան կղզիներում,

68
00:03:28.375 --> 00:03:32.003
Նյու Յորքում, Փարիզի մոտակայքում,
Լեյքվիլում, Կոնեկտիկուտում...

69
00:03:32.003 --> 00:03:33.571
Գուցե մեկը բաց թողեցի:

70
00:03:33.571 --> 00:03:36.128
- Ես մեծացել եմ մի միջավայրում,
որտեղ մշտապես տոն էր:

71
00:03:36.128 --> 00:03:38.276
Մեր տանը միշտ հյուրեր
կային իրենց երեխաների հետ,

72
00:03:38.276 --> 00:03:41.743
խորոված էին պատրաստում,
խնջույքներ անում:

73
00:03:41.743 --> 00:03:43.156
Միշտ երեխաների ու

74
00:03:43.156 --> 00:03:45.566
մեծերի մասնակցությամբ խնջույքներ էին:

75
00:03:45.566 --> 00:03:47.566
- Նրանք ամերիկյան երազանքն էին
ի կատար ածում:

76
00:03:47.566 --> 00:03:52.395
Բայց 50 տարեկանում Չակը հոգնեց
այդ ողջ հարստությունից:

77
00:03:52.395 --> 00:03:56.561
- 1980 թվականին էր, որ սկսեցի մտածել…

78
00:03:56.645 --> 00:03:59.120
ուր է այս ամենը տանում,
ինչ եմ անելու այդ փողով…

79
00:03:59.120 --> 00:04:02.755
Գիտեք… ես մի մարդ եմ, որն
ասում էր, որ կարող է երջանիկ լինել...

80
00:04:02.940 --> 00:04:05.690
խորոված պանրով ու լոլիկով սենդվիչով:

81
00:04:05.690 --> 00:04:10.292
- Չակը չի սիրում ցուցադրել
հարստությունը և շռայլությունը,

82
00:04:10.292 --> 00:04:12.292
և կարծում եմ` ժամանակի
ընթացքում դա ավելի խորացավ:

83
00:04:12.292 --> 00:04:15.204
- Մի օր նա ինձ զանգեց և ասաց.

84
00:04:15.204 --> 00:04:18.575
«Ես մի կարևոր լուր ունեմ,
ես ամեն ինչ տվեցի»:

85
00:04:18.575 --> 00:04:20.701
Ես հարցրի. «Մինչև վերջին պեննի՞ն»:

86
00:04:20.701 --> 00:04:24.311
Նա ասաց. «Ամբողջը
մի հիմնադրամի նվիրաբերեցի»:

87
00:04:24.311 --> 00:04:29.004
- 1984 թվականին հանդիպեցինք Գոհաբանության
տոնի օրերին և պայմանագիր ստորագրեցինք,

88
00:04:29.004 --> 00:04:31.004
որով բոլոր ակտիվները փոխանցվեցին:

89
00:04:31.004 --> 00:04:33.128
Դրա հիման վրա պայմանավորված
գումար մնաց ընտանիքին,

90
00:04:33.128 --> 00:04:36.444
իսկ մնացած ամեն ինչ
փոխանցվեց բարեգործության:

91
00:04:36.444 --> 00:04:38.159
Ես ասացի. «Դա անդառնալի է:

92
00:04:38.159 --> 00:04:41.255
Պետք է հասկանաս, որ եթե
անես դա, ոչինչ հետ չես բերի:

93
00:04:41.255 --> 00:04:44.182
Հարստությունը կկորցնես,
և եթե փոշմանես, ուշ կլինի:

94
00:04:44.182 --> 00:04:45.744
Վստա՞հ ես, որ ցանկանում ես
անել այդ քայլը»:

95
00:04:45.744 --> 00:04:47.468
Իսկ նա իրականում
անհամբեր սպասում էր դրան,

96
00:04:47.468 --> 00:04:49.125
քանի որ արդեն որոշել էր և
կարծում էր, որ այդպես ճիշտ է:

97
00:04:49.125 --> 00:04:51.339
Նա ասաց. «Այո, այո, այո,
եկեք շարունակենք»:

98
00:04:51.339 --> 00:04:55.799
- Atlantic Philanthropies-ի առաջին մեծ
նախագիծն իրականացվեց Իռլանդիայում:

99
00:04:55.799 --> 00:04:58.674
- Իռլանդիան այդ ժամանակ
որոշակի դժվարություններ ուներ,

100
00:04:58.674 --> 00:05:00.674
և Չակ Ֆինին օգտակար լինելու
հնարավորություն տեսավ:

101
00:05:00.674 --> 00:05:03.041
- Իսկապես, կարծես,
վեցերորդ զգայարան է:

102
00:05:03.041 --> 00:05:05.906
Միջավայրը բարենպաստ է,
մարդիկ պատրաստ են,

103
00:05:05.906 --> 00:05:08.751
մշակույթը որոշակի փուլում է:

104
00:05:08.751 --> 00:05:10.039
- Լիմերիքի համալսարանն այն վայրն էր,

105
00:05:10.039 --> 00:05:14.825
որտեղ նա սկսեց զգալի
չափով նվիրատվություներ անել:

106
00:05:14.825 --> 00:05:18.323
- 1980-ական թվականներին
իռլանդական համալսարանները,

107
00:05:18.323 --> 00:05:20.544
ինչպես և երկրի տնտեսությունը
ծանր վիճակում էին:

108
00:05:21.439 --> 00:05:26.201
Հիմնադրամի դրամաշնորհներով Լիմերիքի ուսանողական
փոքրիկ ավանը վերածվեց մի հզոր «շարժիչի»:

109
00:05:27.189 --> 00:05:29.443
- Համալսարանական ծրագրում
նրան դուր էր գալիս այն,

110
00:05:29.443 --> 00:05:31.729
որ շենքեր կային, որ դրանք
աղյուսից ու շաղախից էին,

111
00:05:31.729 --> 00:05:34.047
որոնց կարելի էր ոտքով
հարվածել, դիպչել, զգալ.

112
00:05:34.047 --> 00:05:37.823
դրանք կային, և հենց նա էր օգնել,
որ դրանք լինեին:

113
00:05:37.823 --> 00:05:40.576
- Համալսարաններին օգնել
նշանակում է օգնել տնտեսությանը,

114
00:05:40.576 --> 00:05:43.077
օգնել ինքդ քեզ, օգնել հարևաններիդ:

115
00:05:43.077 --> 00:05:44.614
Դա ներդրում է ապագայի համար:

116
00:05:44.614 --> 00:05:46.333
- Եվ լինելով առաջամարտիկ՝

117
00:05:46.333 --> 00:05:49.456
Չակը մտածեց, թե ինչպես առավելագույն
օգուտ քաղի Լիմերիքի այդ ներդրումից:

118
00:05:49.456 --> 00:05:53.117
- Նա որոշեց ողջ Իռլանդիայի
մասշտաբով անել այն,

119
00:05:53.117 --> 00:05:56.745
ինչը փոքր մասշտաբով արել էր
այստեղ՝ Լիմերիքում:

120
00:05:56.745 --> 00:06:00.762
Եվ դա խթան հանդիսացավ կամ օգնեց,
որպեսզի կառավարությունը

121
00:06:00.762 --> 00:06:03.415
լուրջ պարտավորություն ստանձնի:

122
00:06:03.415 --> 00:06:05.568
- Մի քանի տարվա ընթացքում

123
00:06:05.568 --> 00:06:08.764
բարձրագույն կրթությունը
Իռլանդիայում վերափոխվեց:

124
00:06:08.764 --> 00:06:11.253
Չակն ապրում էր «տուր,
քանի ապրում ես» սկզբունքով:

125
00:06:11.253 --> 00:06:14.703
1996 թվականի վերջին
DFS-ի վաճառքից հետո

126
00:06:14.703 --> 00:06:17.234
հիմնադրամը ողողվեց
կանխիկ հոսքերով:

127
00:06:17.234 --> 00:06:20.156
Այժմ Չակն ավելի մեծ նախագծեր
կարող էր իրականացնել:

128
00:06:20.156 --> 00:06:22.156
- Մոտավորապես այդ ժամանակ էր,
որ նա ասաց.

129
00:06:22.156 --> 00:06:26.202
«Եկեք ամեն ինչ հնարավորինս արագ
անենք, քանի դեռ կենդանի եմ,

130
00:06:26.202 --> 00:06:29.831
որովհետև ուզում եմ մասնակցել
ու մի քանի գաղափար ունեմ»:

131
00:06:31.490 --> 00:06:35.450
- Տասնամյակներ շարունակվող պատերազմն
իսկապես քայքայել էր Վիետնամը,

132
00:06:35.450 --> 00:06:37.450
և վիճակը շատ վատ էր:

133
00:06:37.450 --> 00:06:40.044
Երբ Չակն առաջին անգամ Վիետնամ եկավ,

134
00:06:40.044 --> 00:06:43.030
ցանկացավ բարեփոխել վիետնամցիների կյանքը:

135
00:06:43.030 --> 00:06:46.470
Չակին առաջինը հիվանդանոնցերը
ցույց տվեցին:

136
00:06:46.470 --> 00:06:49.630
Երբ նա տեսավ դրանցում
տիրող վատ պայմանները,

137
00:06:49.630 --> 00:06:52.310
պատասխանատվություն զգաց`

138
00:06:52.310 --> 00:06:53.683
ինչ-որ բան ձեռնարկելու:

139
00:06:53.683 --> 00:06:55.899
- Երբ աչքիդ առաջ հիվանդ
մարդիկ են, մտածում ես.

140
00:06:55.899 --> 00:07:01.369
«Աստված իմ, մեկը պետք է
այս խնդրին լուծում տա»:

141
00:07:02.017 --> 00:07:04.017
- Տասը տարուց ավելի

142
00:07:04.017 --> 00:07:06.537
հիմնադրամը հարյուրավոր
միլիոն դոլար է ներդրել`օգնելով,

143
00:07:06.537 --> 00:07:10.144
որ Վիետնամի առողջապահական համակարգը
համապատասխանի 21-րդ դարի չափանիշներին:

144
00:07:10.144 --> 00:07:12.804
- Նա ընտրեց Վիետնամը, քանի որ
համեմատաբար փոքր գումարով

145
00:07:12.804 --> 00:07:17.029
կարելի էր հսկայական փոփոխություններ անել՝
շատ մարդու կյանքեր բարելավելով:

146
00:07:17.029 --> 00:07:22.935
Որպես գործարար Չակին
ոգեշնչում էր այդ գաղափարը…:

147
00:07:22.935 --> 00:07:25.029
Մարդկանց մեծ մասն ապրում է
գյուղական համայնքներում,

148
00:07:25.029 --> 00:07:27.340
և նրանք երբեք չէին կարողանալու
հիվանդանոց գալ:

149
00:07:27.340 --> 00:07:31.512
Հետևաբար, պետք է լուծել առաջնային
բուժօգնության համակարգի խնդիրը:

150
00:07:31.512 --> 00:07:35.068
- Մարզերում բուժօգնություն ստանալու
միակ հնարավորությունը այսպես կոչված

151
00:07:35.068 --> 00:07:38.802
համայնքային առողջապահական կենտրոններն էին:
Բուժսպասարկումն այդտեղ էր իրականացվում:

152
00:07:38.802 --> 00:07:41.281
Չակը ցանկացավ անձամբ ծանոթանալ վիճակին:

153
00:07:41.281 --> 00:07:43.564
- Դուք մարդկանց կուտակումներ եք տեսնում,
փլուզվող վթարային շենքեր,

154
00:07:43.564 --> 00:07:46.369
սարքավորումների պակաս,
գետնին քնած մարդկանց:

155
00:07:46.369 --> 00:07:49.203
Բայց մենք այնտեղ արդեն
որոշակի պոտենցիալ ենք տեսնում:

156
00:07:49.203 --> 00:07:52.246
Բժիշկներն ու բուժանձնակազմը
շատ նվիրված են իրենց գործին:

157
00:07:52.246 --> 00:07:53.936
- Հիմնադրամի միջոցներով

158
00:07:53.936 --> 00:07:57.686
8 մարզում ավելի քան 900
համայնքային առողջապահական կենտրոն

159
00:07:57.686 --> 00:08:02.711
կառուցվեց կամ վերազինվեց,
որոնք 9 միլիոն մարդու են սպասարկում:

160
00:08:02.711 --> 00:08:05.437
Իսկ նրանց անձնակազմի անդամները
բարձրակարգ վերապատրաստում ստացան:

161
00:08:05.437 --> 00:08:09.368
- Առաջին համայնքային առողջապահական
կենտրոնի կառուցումից հետո

162
00:08:09.368 --> 00:08:10.731
կառուցվեց ևս մեկը, հետո էլի մեկը,

163
00:08:10.731 --> 00:08:13.218
հաջողություններն իրար հաջորդեցին,

164
00:08:13.218 --> 00:08:17.253
և շուտով ներգրավվեց ողջ մարզը,

165
00:08:17.253 --> 00:08:19.720
իսկ հետո այլ մարզեր սկսեցին արձագանքել,

166
00:08:19.720 --> 00:08:21.909
և դա մեծ տարածում գտավ:

167
00:08:21.909 --> 00:08:26.376
- Արդյունքը կայուն է և հիմնադրամի
շրջանակներից դուրս էլ կշարունակի ազդել

168
00:08:26.376 --> 00:08:28.737
Վիետնամի առողջապահական
ծառայությունների

169
00:08:28.737 --> 00:08:31.848
մատուցման վրա՝ կազմելով դրա մասը:

170
00:08:31.848 --> 00:08:36.002
- Եվ երբ գիտես, որ զարգացումն
ապագայում էլ է շարունակվելու,

171
00:08:36.002 --> 00:08:39.080
լրացուցիչ պարգև է… և այն անվերջ է:

172
00:08:39.080 --> 00:08:41.080
- Չակն իսկապես օրինակելի գործ արեց:

173
00:08:41.080 --> 00:08:43.080
Դա այնքան ոգեշնչող պատմություն է:

174
00:08:43.080 --> 00:08:45.080
Երբ Մայքրոսոֆթը խիստ հաջողակ
ընկերություն դարձավ,

175
00:08:45.080 --> 00:08:47.539
ես սկսեցի մտածել, թե
ինչպես է այդ հարստությունը

176
00:08:47.539 --> 00:08:50.182
օգուտ բերելու հասարակությանը:

177
00:08:50.182 --> 00:08:53.408
- Ինչպես Չակը, Բիլ Գեյթսը ևս
իր ձեռներեցական փորձն ուղղում է

178
00:08:53.408 --> 00:08:55.408
իր մարդասիրական գործունեությանը:

179
00:08:55.408 --> 00:08:58.715
- Եվ գաղափարն այն է, որ գիտության և
նորարարության նվաճումների օգնությամբ

180
00:08:58.715 --> 00:09:00.449
ինչ-որ կերպ բարելավենք նրանց կյանքը

181
00:09:00.449 --> 00:09:04.950
և բոլորին տանք այն ամենը, որ
մեզ է բախտ վիճակվել ունենալու:

182
00:09:04.950 --> 00:09:08.276
- Երբ Հարավաֆրիկյան Հանրապետությունում
ռասայական խտրականության ցավից

183
00:09:08.276 --> 00:09:12.395
ժողովրդավարություն էին կերտում,
հիմնադրամն այնտեղ սկսեց իր գործունեությունը:

184
00:09:12.395 --> 00:09:15.545
- Մենք խնդրում ենք ներդրում կատարել,
որպեսզի կատարվի մեր երազանքը`

185
00:09:15.545 --> 00:09:20.496
անցյալի ցավը, աստիճանական
վատթարացումը և նվաստացումը

186
00:09:20.496 --> 00:09:23.350
դրական փոփոխությունների
վերածելու երազանքը:

187
00:09:23.936 --> 00:09:28.608
- 1994թ. Հարավաֆրիկյան Հանրապետության
բնակչության մեծ մասն անգրագետ էր:

188
00:09:28.608 --> 00:09:32.442
Մեր խնդիրն էր հարավաֆրիկացիներին

189
00:09:32.442 --> 00:09:35.913
ժամանակակից գիտելիքի
կարևորությունը բացատրելը:

190
00:09:35.913 --> 00:09:38.658
Ահա, թե ինչու են համալսարաններն
այդքան կարևոր:

191
00:09:38.658 --> 00:09:39.883
- Հիմնադրամը ՀԱՀ-ում ևս

192
00:09:39.883 --> 00:09:43.735
բարձրագույն կրթությունը դիտարկեց
որպես փոփոխության շարժիչ,

193
00:09:43.735 --> 00:09:46.047
որպես մարդկային կապիտալը
ազատ արձակելու ձև:

194
00:09:46.047 --> 00:09:49.046
Եվ կառավարությունը կրկին ստիպված էր
գործողություններ ձեռնարկել՝

195
00:09:49.046 --> 00:09:51.046
նախագծի ազդեցությունը
բազմապատկելու համար:

196
00:09:51.046 --> 00:09:53.382
- Պետք է տեսնեիք այն օրը,

197
00:09:53.382 --> 00:09:55.577
երբ համալսարանը
լցված էր ուսանողներով,

198
00:09:55.577 --> 00:09:57.418
որոնց թիվը անցնում էր հազարը:

199
00:09:57.418 --> 00:09:59.760
Բոլոր այս երիտասարդ
սևամորթ հարավաֆրիկացիները

200
00:09:59.760 --> 00:10:01.760
սովորում են բնական գիտություններ
և դա անում են հպարտորեն:

201
00:10:01.760 --> 00:10:05.939
Մենք վախենում էինք, որ Հարավաֆրիկյան
Հանրապետությունում դա երբեք տեղի չի ունենա:

202
00:10:05.939 --> 00:10:07.939
Մենք զարմացրինք աշխարհին:

203
00:10:07.939 --> 00:10:11.468
[ցուցարաները երգում են]

204
00:10:11.468 --> 00:10:12.938
- Կրթության ոլորտից բացի

205
00:10:12.938 --> 00:10:16.377
հիմնադրամը նաև առաջինն էր, որ
աջակցություն ցուցաբերեց ԼԳԲՏ համայնքին

206
00:10:16.377 --> 00:10:20.369
և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ
պայքարող ակտիվիստներին:

207
00:10:20.369 --> 00:10:23.598
[ցուցարաները երգում են]

208
00:10:23.598 --> 00:10:26.841
- Եվ այդ ողջ ակտիվությունը հիվանդության
քայքայիչ հետևանքների դեմ պայքարում

209
00:10:26.841 --> 00:10:29.725
շրջադարձային առաջընթացի հանգեցրեց:

210
00:10:29.798 --> 00:10:36.235
- Եթե 2004 թ․ ՀԱՀ-ում հանրային
առողջության ոլորտի միջոցով

211
00:10:36.235 --> 00:10:39.457
ոչ ոք բուժում չէր ստանում,

212
00:10:39.457 --> 00:10:43.072
ապա այսօր 2 միլիոն մարդ
բուժում է ստանում,

213
00:10:43.072 --> 00:10:46.544
և շատերը կենդանի են այդ
բուժումն ստանալու արդյունքում:

214
00:10:46.544 --> 00:10:49.500
Մենք յուրօրինակ
հեղափոխություն ենք արել,

215
00:10:49.500 --> 00:10:51.780
և այդ հեղափոխությունը
հնարավոր չէր լինի

216
00:10:51.780 --> 00:10:55.399
առանց «Ատլանտյան ֆիլանտրոպներ»
հիմնադրամի հաստատուն աջակցության:

217
00:10:55.399 --> 00:10:57.794
- Մի առիթով ինձ մի գիրք ներկայացրին:

218
00:10:57.794 --> 00:10:59.794
Դա Չակ Ֆինիի կյանքի պատմությունն էր՝

219
00:10:59.794 --> 00:11:05.459
մի հիանալի մարդու անցած
անհավատալի ուղու մասին:

220
00:11:05.459 --> 00:11:08.814
Ես ուղղակի ասացի. «Վաու:
Ինչ հրաշալի ճանապարհ…

221
00:11:08.814 --> 00:11:13.678
Դե… գիտեք… իրականում մի մարդ
ուրիշների համար որքան բան է արել:

222
00:11:13.678 --> 00:11:15.678
- Ներդրումային գծով բանկիր Ամիթ Չանդրան

223
00:11:15.678 --> 00:11:18.552
ֆինանսական հաջողության հասավ,
երբ դեռ 40 տարեկան չկար:

224
00:11:18.552 --> 00:11:20.367
- Հաջողությունը վաղ եկավ,

225
00:11:20.367 --> 00:11:25.958
սակայն միշտ ինչ-որ
դատարկության զգացում կար:

226
00:11:25.958 --> 00:11:28.191
- Չակ Ֆինիի պատմությունից ոգեշնչված՝

227
00:11:28.191 --> 00:11:31.949
Ամիթն ու իր կինը կյանքի
բոլորովին նոր ուղի բռնեցին:

228
00:11:31.949 --> 00:11:36.756
- Մենք որոշեցինք մեր ողջ
հարստությունը պլանավորել այնպես,

229
00:11:36.756 --> 00:11:38.756
որ մասերի բաժանենք՝

230
00:11:38.756 --> 00:11:41.229
մեզ պահելով մեր ընտանիքի
համար անհրաժեշտ մասը,

231
00:11:41.229 --> 00:11:44.887
իսկ մնացածը
բարեգործության հատկացնելով:

232
00:11:44.887 --> 00:11:47.466
Այս ճանապարհին խորը
եսասիրական մի հատված կա:

233
00:11:47.466 --> 00:11:50.242
Իմ բավարարվածությունը
շատ ավելի մեծ է,

234
00:11:50.242 --> 00:11:52.057
քան կլիներ, եթե
ընտրած չլինեի այս ուղին:

235
00:11:52.057 --> 00:11:55.390
- Չակ Ֆինին ավելի մեծ հաճույք
և բավարարվածություն է զգում,

236
00:11:55.390 --> 00:11:59.517
երբ իր վերջին միլիարդներն է տալիս,
քան այդ փողերն աշխատելիս:

237
00:11:59.517 --> 00:12:02.529
Դա նրա տարերքն է և նրա
երջանկության բաղադրատմոսը:

238
00:12:02.529 --> 00:12:05.294
- Ի՞նչ կարող եք անել
նախքան այս աշխարհից հեռանալը:

239
00:12:05.294 --> 00:12:07.496
Ավելի լավը դարձնել այս աշխարհը,

240
00:12:07.496 --> 00:12:09.496
ավելի լավ հեռանկարներ ստեղծել



241
00:12:09.496 --> 00:12:11.623
եկող սերունդների համար:

242
00:12:11.623 --> 00:12:13.407
Առավել հաճելի բան չկա:

243
00:12:13.407 --> 00:12:16.954
Սա ուղերձ է մեզ բոլորիս,
հատկապես հարուստներին:

244
00:12:16.954 --> 00:12:20.531
-Անձամբ ես կարծում եմ…
դա բոլորովին էլ բարդ չէ:

245
00:12:20.531 --> 00:12:23.679
"- Քանի դեռ այս աշխարհում
նստած ձեր շուրջն եք նայում,

246
00:12:23.679 --> 00:12:26.639
մտածեք՝ ինչու… ինչու կրճատել
այն բարիքը, որը կարող եք ստեղծել,

247
00:12:26.639 --> 00:12:29.982
եթե դրա կարիքն այդքան շատ կա:

248
00:12:30.982 --> 00:12:37.252
Օգտագործեք ձեր հարստությունը մարդկանց
օգնելու համար: Ի վերջո, կարևորը միշտ մարդիկ են:
- Չակ Ֆինի

249
00:12:38.094 --> 00:12:42.971
- Հիմնադրամը վերջին դրամաշնորհը հատկացրեց 2016թ. դեկտեմբերին,
երբ ներդրումները 1982թ․ ի վեր ավելի քան 8 մլրդ ԱՄՆ դոլար էին:

250
00:12:43.427 --> 00:12:48.800
Ավելի քան 35 տարի այն դրամաշնորհներ է հատկացրել Ավստրալիայում, Բերմուդյան կղզիներում,
Կուբայում, Հյուս. Իռլանդիայում, Իռլանդիայի Հանրապետությունում, ՀԱՀ-ում, ԱՄՆ-ում, Վիետնամում:

251
00:12:49.337 --> 00:13:24.720
[հնչում է երաժշտություն]

