WEBVTT

00:00:00.630 --> 00:00:03.300
- 1944 թվականին՝ Երկրորդ համաշխարհային
պատերազմի թեժ շրջանում,

00:00:03.300 --> 00:00:07.230
Ռեդֆորդ անունով մի բրիտանացի
տնտեսագետ ծառայում էր բանակում։

00:00:07.230 --> 00:00:09.120
Նա գերի էր ընկել և ապրում էր
ռազմագերիների ճամբարներում

00:00:09.120 --> 00:00:10.680
ավելի քան մեկ տարի։

00:00:10.680 --> 00:00:13.200
Ճամբարներում բնակվող ռազմագերիները
Կարմիր խաչից ստանում էին փաթեթներ,

00:00:13.200 --> 00:00:16.290
որոնցում սնունդ, ծխախոտ և առաջին
անհրաժեշտության այլ պարագաներ կային։

00:00:16.290 --> 00:00:19.320
Դրանք խիստ կարևոր պարագաներ էին
ռազմագերիների ճամբարներում։

00:00:19.320 --> 00:00:21.840
Սկզբում ռազմագերիները բաժանում էին
այն ամենը, ինչ չէին ուզում,

00:00:21.840 --> 00:00:25.680
բայց շուտով սկսեցին փոխարենը
առևտուր անել դրանցով։

00:00:25.680 --> 00:00:29.100
Ռեդֆորդի բացատրությունն այս վարքագծի
վերաբերյալ գուցե զարմացնի ձեզ։

00:00:29.100 --> 00:00:31.230
Գերեվարվելուց հետո կարճ
ժամանակ անց մարդիկ հասկացան,

00:00:31.230 --> 00:00:32.550
որ ցանկալի չէ,

00:00:32.550 --> 00:00:34.830
ոչ էլ անհրաժեշտ է, որ սահմանափակ չափսով

00:00:34.830 --> 00:00:37.080
և հավասար քանակով պարագաները բաժանեն

00:00:37.080 --> 00:00:40.800
կամ ծխախոտը կամ սնունդը որպես նվեր ընդունեն։

00:00:40.800 --> 00:00:43.740
Բարի կամքը վերածվեց փոխանակման՝
որպես ավելի արդար միջոց

00:00:43.740 --> 00:00:46.350
անհատական բավարարվածությունը
առավելագույնի հասցնելու համար։

00:00:47.310 --> 00:00:48.140
Ավելի արդա՞ր։

00:00:48.140 --> 00:00:49.500
Իրո՞ք։

00:00:49.500 --> 00:00:53.520
Ինչո՞ւ է փոխանակումն ավելի
արդար, քան նվերները։

00:00:53.520 --> 00:00:57.660
Լավ, կամավոր փոխանակման գործընթացում
երկու կողմն էլ պետք է շահեն,

00:00:57.660 --> 00:00:59.280
հակառակ դեպքում ընդհանրապես առևտուր չեն անի։

00:00:59.280 --> 00:01:00.630
Նվերները հաճելի են,

00:01:00.630 --> 00:01:03.720
բայց շահում է միայն նվերն ստացող անձը։

00:01:03.720 --> 00:01:06.750
Իհարկե, նվիրատուն կարող է
պատասխան նվեր ակնկալել,

00:01:06.750 --> 00:01:09.360
բայց դա արդեն փոխանակում է։

00:01:09.360 --> 00:01:12.150
Սա կարևոր է երկու պատճառով։

00:01:12.150 --> 00:01:14.280
Փոխանակումը շտկում է բաշխման սխալը,

00:01:14.280 --> 00:01:17.670
քանի որ այն իրերն ուղղում է
ավելի բարձր գնահատվող օգտագործման։

00:01:17.670 --> 00:01:21.390
Եվ փոխանակումը ավելի է երջանկացնում
բոլոր նրանց, ովքեր փոխանակում են կատարում։

00:01:21.390 --> 00:01:23.820
Փոխանակման երկու հիմնական աղբյուր կա,

00:01:23.820 --> 00:01:25.620
և երկուսն էլ կարևոր են։

00:01:25.620 --> 00:01:28.860
Նախ՝ իրերը նույնն են,
նախընտրությունները՝ տարբեր։

00:01:29.880 --> 00:01:32.850
Ասենք՝ գնում ենք էքսկուրսիայի և
մեզ հետ վերցնում ենք տուփերով լանչ,

00:01:32.850 --> 00:01:37.230
որոնցից յուրաքանչյուրը պարունակում է
մեկ սենդվիչ, չիպս, թթու վարունգ և թխվածք։

00:01:37.230 --> 00:01:39.840
Ես սիրում եմ չիպս, իսկ դու՝ թխվածք։

00:01:39.840 --> 00:01:41.850
Ես տալիս եմ իմ թթու վարունգը՝
քո համաձայնությունն ստանալու համար։

00:01:41.850 --> 00:01:43.620
Մենք փոխանակում արեցինք։

00:01:43.620 --> 00:01:44.610
Երկուսս էլ երջանիկ ենք

00:01:44.610 --> 00:01:46.740
մեր լանչի համար, չնայած որ ամեն դեպքում ունենք,

00:01:46.740 --> 00:01:49.470
ընդհանուր առմամբ, նույն քանակով սնունդ։

00:01:49.470 --> 00:01:52.800
Երկրորդ՝ նախընտրությունները նույնն են, իրերը՝ տարբեր։

00:01:52.800 --> 00:01:55.830
Ենթադրենք՝ ես ունեմ խնձորներ,
իսկ դու՝ նարինջներ,

00:01:55.830 --> 00:01:57.720
բայց երկուսս էլ նախընտրում ենք ուտել մրգային աղցան՝

00:01:57.720 --> 00:01:59.550
պատրաստված երկուսը միասին խառնելով։

00:01:59.550 --> 00:02:02.730
Եթե փոխանակենք, երկուսս էլ
կարող ենք մրգային աղցան ունենալ,

00:02:02.730 --> 00:02:06.120
և երկուսս էլ ավելի երջանիկ ենք՝
ունենալով նույն քանակով միրգ։

00:02:06.120 --> 00:02:07.580
Դա հիանալի է։

00:02:07.580 --> 00:02:09.750
Սակավաթիվ ռեսուրսներով աշխարհում

00:02:09.750 --> 00:02:13.380
յուրաքանչյուր կամավոր գործարք նշանակում է,
որ մարդիկ ավելի են երջանկանում,

00:02:13.380 --> 00:02:16.830
չփոփոխելով եղած
հարստության ընդհանուր քանակը։

00:02:16.830 --> 00:02:19.500
Հենց դա է այդքան կարևորում առևտրի դերը։

00:02:19.500 --> 00:02:22.950
Իսկ եթե ունենք տարբեր իրեր և
տարբեր նախընտրություննե՞ր։

00:02:22.950 --> 00:02:25.800
Դա ցույց տալու համար լսարանում
մի վարժություն անեմ։

00:02:25.800 --> 00:02:29.430
Իմ ուսանողներին շապիկներ եմ
բաժանում, բայց խաբում եմ։

00:02:29.430 --> 00:02:31.290
Այնպես եմ անում, որ նրանցից
յուրաքանչյուրն ստանա

00:02:31.290 --> 00:02:33.150
սխալ չափսը։

00:02:35.250 --> 00:02:38.370
Դրա համար հարցնում եմ․
«Դուք երջանի՞կ եք ձեր շապիկներով»։

00:02:38.370 --> 00:02:40.890
Երևի 10%-ն ասի, որ այո։

00:02:40.890 --> 00:02:42.930
Հետո թույլ եմ տալիս նրանց փոխանակվել
շապիկներով, եթե ցանկանում են,

00:02:42.930 --> 00:02:45.690
բայց միայն նույն շարքում իրենց
կողքին նստող ուսանողների հետ։

00:02:45.690 --> 00:02:47.970
Չնայած դրան՝ շապիկները փոխանակվում են։

00:02:47.970 --> 00:02:49.020
Դու փոխանակում ես անում կողքինիդ հետ,

00:02:49.020 --> 00:02:50.310
նա փոխանակում է անում իր կողքինի հետ։

00:02:50.310 --> 00:02:54.030
Շապիկները շրջում են լսարանով մեկ՝
յուրաքանչյուր քայլին բարելավելով ինչպես գնորդի,

00:02:54.030 --> 00:02:57.360
այնպես էլ վաճառողի բարեկեցությունը։

00:02:57.360 --> 00:02:59.970
Երբ փոխանակումն ավարտվում է,
ուսանողների երևի 30%-ն է երջանիկ

00:02:59.970 --> 00:03:00.800
իր շապիկով։

00:03:00.800 --> 00:03:03.450
Դա մեծ բարելավում է, բայց դեռ ոչ հիանալի։

00:03:03.450 --> 00:03:07.140
Հետո թույլ եմ տալիս մարդկանց
փոխանակվել լսարանում գտնվող բոլորի հետ։

00:03:07.140 --> 00:03:08.970
Լսարանում խառնաշփոթ է տիրում։

00:03:08.970 --> 00:03:12.780
Շատ մեծ չափսը փոխանակում են փոքր չափսի հետ,
միջինը՝ մեծ չափսի հետ և այդպես շարունակ։

00:03:12.780 --> 00:03:15.240
Կարծես քաոս լինի, որտեղ մարդիկ
թափահարում են շապիկները

00:03:15.240 --> 00:03:16.590
և բացականչում չափսերը։

00:03:16.590 --> 00:03:18.060
Ոչ մի պլան, ոչ մի ուղղություն։

00:03:18.900 --> 00:03:22.140
Բայց փոխանակման վերջում
քանի՞սն են ասում, որ երջանիկ են։

00:03:22.140 --> 00:03:24.600
90%-ը կամ ավելին։

00:03:24.600 --> 00:03:26.640
Շապիկների քանակը նույնն է, ինչ սկզբում էր,

00:03:26.640 --> 00:03:28.110
ոչ ոք չի ղեկավարում,

00:03:28.110 --> 00:03:32.700
բայց 10% բավարարվածությունը
հասցրինք 90% բավարարվածության։

00:03:32.700 --> 00:03:35.130
Շապիկներից մի քանիսը
բազմաթիվ անգամ ձեռքից ձեռք անցան։

00:03:36.030 --> 00:03:37.620
Ոչ ոք չգիտեր, թե շապիկը սկզբում ում մոտ է եղել,

00:03:37.620 --> 00:03:42.360
այն պարզապես անցել էր ձեռքից ձեռք, և յուրաքանչյուրը,
ով փոխանակել էր, ավելի երջանկ էր։

00:03:42.360 --> 00:03:45.900
Կարծես հրաշք լինի, բայց
դա ընդամենը շուկաների գործն է։

00:03:47.130 --> 00:03:48.480
Շարունակեք սովորել «Liberty»-ի հետ։

00:03:48.480 --> 00:03:51.630
Սեղմեք մեր տեսանյութերից մեկը
և դիտեք ավելին։

00:03:51.630 --> 00:03:54.660
[զվարթ երաժշտություն]

00:03:54.660 --> 00:03:58.140
Եթե ցանկանում եք ոչ միայն տեսանյութեր դիտել,
այլև անել ավելին, սեղմեք հղումը

00:03:58.140 --> 00:04:00.390
և կտեսնեք հնարավորություններ
ու այլ ռեսուրսներ ուսանողների համար։