WEBVTT FILE

1
00:00:00.000 --> 00:00:12.270
[հնչում է երաժշտություն]

2
00:00:12.296 --> 00:00:13.829
― Ես “Չիզիս” սննդի շարժական
կետի մենեջերն եմ:

3
00:00:13.832 --> 00:00:16.954
Մենք պանրե միջուկով հիանալի
տաք սենդվիչներ ենք վաճառում:

4
00:00:16.968 --> 00:00:20.510
― Իմ ընկերության անունը
«Թամալե տիեզերանավ» է:

5
00:00:20.510 --> 00:00:24.046
Մեր կարգախոսն է՝ մատուցել որակյալ
սնունդ փոքր-ինչ զվարճալի ձևով:

6
00:00:24.046 --> 00:00:26.356
― Իմ սննդի ֆուրգոնը «ԴաքընՌոլլ»-ն էր,

7
00:00:26.356 --> 00:00:28.749
որտեղ ես ասիական «Բանհ մի» սենդվիչներ

8
00:00:28.749 --> 00:00:32.356
և բրինձ էի վաճառում:

9
00:00:32.368 --> 00:00:36.926
― Մենք Չիքըն թինգա ունենք,
Ալ պաստորե, Լա տեխանա:

10
00:00:36.926 --> 00:00:38.704
Իսկ կերակրատեսակներից Ալհամբրաս ունենք,

11
00:00:38.704 --> 00:00:40.704
որը Մեխիկոյի ճաշատեսակներից է:

12
00:00:40.704 --> 00:00:42.352
― Սա մեր ընկերությունն է անիվների վրա:

13
00:00:42.352 --> 00:00:44.703
Մենք բոլորս ձեռներեցներ ենք
և փոքր ձեռնարկություններ:

14
00:00:44.703 --> 00:00:46.703
Ուզում ենք սպառողներին
տարատեսակ սննդից օգտվելու

15
00:00:46.703 --> 00:00:48.965
ավելի մեծ հնարավորություններ տալ:

16
00:00:48.965 --> 00:00:50.965
― Նրանք շատ բարեհամբույր են,

17
00:00:50.965 --> 00:00:52.965
շատ արագ են սպասարկում և թույլ
տալիա ոտքի վրա արագ սնվել:

18
00:00:52.965 --> 00:00:55.156
Հաճելի է, երբ կարող ես ուղղակի
դուրս գալ և ուտելու բան գնել:

19
00:00:55.174 --> 00:00:57.174
― Հասկացա, որ սննդի ֆուրգոնների
գործն այնքան էլ հեշտ չէ,

20
00:00:57.174 --> 00:00:58.616
որքան պատկերացնում էի:

21
00:00:58.625 --> 00:01:00.832
Կարծում էի՝ կարող են մեքենան
կանգնեցնել ցանկացած մայթեզրի մոտ

22
00:01:00.832 --> 00:01:03.338
և սպասարկել ցանկացած հաճախորդի,
որ կցանկանա վճարել,

23
00:01:03.338 --> 00:01:04.824
սակայն դա բավականին
հեռու է իրականությունից:

24
00:01:04.824 --> 00:01:06.824
― Եթե ֆուրգոնը ինչ-որ
ռեստորանի շատ մոտ կանգնեցնեք,

25
00:01:06.824 --> 00:01:09.073
հնարավոր է՝ $2 000 տուգանք վճարեք:

26
00:01:09.073 --> 00:01:11.927
Այո, արդյունքում բիզնեսը
գուցե նաև փակվի:

27
00:01:11.927 --> 00:01:14.805
― Կուզենայի, որ մենք
ցանկացած վայրում

28
00:01:14.805 --> 00:01:16.566
ազատ վաճառելու
հնարավորություն ունենայինք

29
00:01:16.566 --> 00:01:18.916
և ներկայիս
սահմանափակումները չլինեին:

30
00:01:18.916 --> 00:01:22.197
― Մենք հանցագործներ չենք,
վատ մարդիկ չենք,

31
00:01:22.197 --> 00:01:25.391
մենք չենք փորձում որևէ
մեկի բիզնեսին վնաս հասցնել:

32
00:01:25.391 --> 00:01:27.704
― Մեզ հետ վարվում են այնպես, կարծես
2-րդ կարգի քաղաքացիներ լինենք:

33
00:01:27.704 --> 00:01:29.704
«Մենք ձեր կյանքն անտանելի կդարձնենք

34
00:01:29.704 --> 00:01:32.217
և հույս ունենք՝ մեկ
տարում կփակեք բիզնեսը»:

35
00:01:32.217 --> 00:01:34.543
― Գլխումս ուղղակի չի տեղավորվում.
ինչպես կարելի է խոչընդոտել մեկին,

36
00:01:34.543 --> 00:01:39.743
որը ցանկանում է սնունդ
պատրաստել ու մարդկանց կերակրել:

37
00:01:39.743 --> 00:01:43.014
ՍՆՆԴԻ ՇՐՋԻԿ ԿԵՏԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ՀԱՆԴԻՊՈՂ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԸ

38
00:01:43.014 --> 00:01:45.353
― Սննդի շարժական կետերը գոյություն են
ունեցել դեռևս հին Հունաստանում:

39
00:01:45.353 --> 00:01:47.287
Այնտեղ փողոցներում
տապակած ձուկ էին վաճառում:

40
00:01:47.287 --> 00:01:49.960
Այստեղ՝ Չիկագոյում, սննդի
շարժական կետերն սկսեցին

41
00:01:49.960 --> 00:01:52.843
մեծ թափով զարգանալ, կարծում եմ՝
2010 թվականից:

42
00:01:52.843 --> 00:01:54.513
100-ից ավելի սննդի
շարժական կետեր են գործում:

43
00:01:54.513 --> 00:01:57.354
Դրանցից շատերը սնունդը կարող են
միայն խոհանոցներում պատրաստել,

44
00:01:57.354 --> 00:01:59.307
նախապես անհատապես փաթեթավորել այն,

45
00:01:59.307 --> 00:02:02.249
այնուհետև այդպես անմիջապես
ֆուրգոնից վաճառել:

46
00:02:02.249 --> 00:02:04.709
― Այն ժամանակ, երբ 2010թ.
սկսեցինք գործունեությունը,

47
00:02:04.709 --> 00:02:09.946
իրականում օրենքով չէինք կարող ավանդական
մեքսիակական կերակուր վաճառել:

48
00:02:09.984 --> 00:02:14.698
ՍԿԲՆԱԿԱՆ ՕՐԵՆՔ
Ավտոմեքենայում չպատրաստել

49
00:02:14.735 --> 00:02:18.143
― Եվ ինչ արեցինք մենք. ավանդական
մեքսիակական կերակուր վերցրինք

50
00:02:18.143 --> 00:02:20.246
և վերածեցինք թամալեի:

51
00:02:20.246 --> 00:02:22.903
Դա մեր խոհանոցի կերակուրներից է:

52
00:02:22.903 --> 00:02:24.390
Ամեն ինչ պատրաստվում է հենց այս պահին:

53
00:02:24.390 --> 00:02:27.204
Այսօր պլանավորում ենք մոտ
1000 թամալե պատրաստել,

54
00:02:27.204 --> 00:02:29.758
իսկ երեկոյան մի քիչ մոլ տեսակի սոուս

55
00:02:29.758 --> 00:02:31.973
և մի քանի տեսակի այլ
լցոնումներ կպատրաստենք:

56
00:02:31.973 --> 00:02:33.973
― Անցյալ տարի Չիկագոյում
մի հրամանագիր ստորագրվեց,

57
00:02:33.973 --> 00:02:36.404
որով վերջապես թույլատրվեց
սնունդը ֆուրգոններում պատրաստել:

58
00:02:36.404 --> 00:02:38.675
Այնպես որ, մենք, ես կասեի՝
առաջին 20-ից մեկն ենք,

59
00:02:38.675 --> 00:02:41.056
որ ֆուրգոնում սնունդ ենք պատրաստում:

60
00:02:41.068 --> 00:02:43.733
Սննդի շարժական կետի համար պահանջվում են
բոլոր այն ստանդարտ բաները,

61
00:02:43.733 --> 00:02:45.733
որոնք անհրաժեշտ են ռեստորանի
աշխատանքի համար:

62
00:02:45.733 --> 00:02:47.733
Այսինքն, պետք է թույլտվություն
ստանանք սանէպիդկայանից,

63
00:02:47.733 --> 00:02:50.217
բնականաբար բժշկական զննումներ անցնել,

64
00:02:50.228 --> 00:02:52.001
և բացի այդ, քանի որ ֆուրգոն ունեք,

65
00:02:52.001 --> 00:02:53.317
ամեն տարի ավտոմեքենան պետք է

66
00:02:53.317 --> 00:02:55.392
հրշեջ վարչության կողմից
տեխզննման ենթարկվի:

67
00:02:55.392 --> 00:02:59.879
― Մենք ուզում ենք կարգավորել անվտանգության,
որակի ստանդարտների պահպանումը,

68
00:02:59.879 --> 00:03:02.309
սակայն եթե չափից շատ կարգավորենք,

69
00:03:02.309 --> 00:03:05.445
կտեսնենք, թե ինչպես են
մարդիկ դուրս գալիս շուկայից:

70
00:03:05.445 --> 00:03:08.769
Ես ավագանու անդամ Ջոն Արենան եմ՝
Չիկագոյի 45-րդ վարչաշրջանից:

71
00:03:08.769 --> 00:03:11.002
Ես ցանկանում եմ Չիկագո քաղաքում

72
00:03:11.002 --> 00:03:12.478
աջակցել փոքր բիզնեսին:

73
00:03:12.478 --> 00:03:14.989
Այս մարդիկ ձեռներեցներ են,
նրանք բիզնես են ստեղծում:

74
00:03:15.018 --> 00:03:17.526
Դրանցից շատերը

75
00:03:17.526 --> 00:03:18.653
փաստացի գործող բիզնեսներ են դարձել:

76
00:03:18.654 --> 00:03:22.685
Նրանք կարող են հիանալի
կերպով օգնել մարդկանց

77
00:03:22.685 --> 00:03:26.136
մտնել սննդի և սպասարկման
ոլորտ ու հաջողության հասնել:

78
00:03:26.136 --> 00:03:28.145
ԲԻԶՆԵՍԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
ՀԱՆԴԻՊՈՂ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԸ

79
00:03:28.155 --> 00:03:31.571
― Չիկագոյում դժվար էր, քանի որ
սննդի շարժական կետերը դիտվում էին

80
00:03:31.571 --> 00:03:34.834
որպես ռեստորանների մրցակիցներ:

81
00:03:34.834 --> 00:03:38.412
Ես Էրիկա Հարֆորդն եմ:
Ես Արդարադատության ինստիտուտի

82
00:03:38.428 --> 00:03:41.981
Ձեռներեցության կլինիկայում որպես
փոխտնօրեն եմ աշխատում,

83
00:03:41.981 --> 00:03:46.160
և մենք պայքարում ենք օրենքների փոփոխության
համար, որոնք այնքան ծանր բեռ են դարձել,

84
00:03:46.166 --> 00:03:48.559
որ ձեռներեցները դժվարանում են այստեղ՝

85
00:03:48.559 --> 00:03:51.156
Չիկագո քաղաքում,
գործունեություն ծավալել:

86
00:03:51.156 --> 00:03:55.808
Սննդի շարժական ընկերությունները հասկացան,
որ օրենքներն իրականում կարող են

87
00:03:55.808 --> 00:04:00.082
նրանց ամբողջովին զրկել հաջող բիզնես
ծավալելու հնարավորությունից:

88
00:04:00.082 --> 00:04:04.328
Հիմնական բացասական կողմերից մեկն այն է, որ նրանց
ավելի շատ որպես հանցագործների են վերաբերվում,

89
00:04:04.328 --> 00:04:07.884
քան որպես հասարակության՝ արտադրողականություն
ապահովող անդամների, որոնք ստեղծում են

90
00:04:07.884 --> 00:04:12.411
աշխատատեղեր այն ժամանակ, երբ
աշխատատեղերի խիստ կարիք կա:

91
00:04:12.447 --> 00:04:14.447
― Ձեր կարտոֆիլի ֆրին հիմա պատրաստ կլինի:

92
00:04:14.447 --> 00:04:19.705
― Սննդի շարժական ֆուրգոնների համար կանոններ և
օրենքներ են գործում, որոնք ուղղակի իմաստ չունեն:

93
00:04:19.705 --> 00:04:22.516
Այստեղ՝ Չիկագոյում, սննդի շարժական կետերը
չեն կարող ցանկացած տեղ կայանել:

94
00:04:22.516 --> 00:04:25.316
Նրանք ֆուրգոնը պետք է կայանեն պատրաստի
սնունդ կամ ընպելիք մատուցող

95
00:04:25.334 --> 00:04:27.765
հաստատություններից ավելի քան
60մ հեռավորության վրա:

96
00:04:27.765 --> 00:04:30.883
Դրանց մեջ մտնում են
մի շարք հաստատություններ՝

97
00:04:30.883 --> 00:04:35.495
սպիտակ սփռոցներով ռեստորաններից
մինչև գազալցակայաններ:

98
00:04:35.505 --> 00:04:37.090
― Բայց այդպիսի ռեստորաններն ամենուր են:

99
00:04:37.090 --> 00:04:39.090
Կան ռեստորաններ, որոնց գտնվելու
վայրի մասին նույնիսկ չգիտես,

100
00:04:39.090 --> 00:04:40.945
ուղղակի... բայց դրանք կան,

101
00:04:40.945 --> 00:04:43.285
և եթե որևէ ոստիկան գիտի, որ այդտեղ ռեստորան
կա, կարող է դա ձեր դեմ օգտագործել:

102
00:04:43.285 --> 00:04:46.111
Ասի. «Տեսեք, այնտեղ գլխավոր
մուտքն է, 60մ հեռավորության վրա է,

103
00:04:46.111 --> 00:04:48.607
2 000 դոլարի տույժ եմ նշանակում,
լավ օր եմ մաղթում»:

104
00:04:48.607 --> 00:04:52.803
― Ինձ համար պարզ չէր, թե ինչպես կարող էր
սանիտարական խախտման տույժը 250 դոլար լինել,

105
00:04:52.803 --> 00:04:56.189
իսկ սննդի ֆուրգոնը գործող ռեստորանից
60մ հեռավորության վրա կայանելու

106
00:04:56.189 --> 00:04:58.054
խախտման տույժը՝ 2 000 դոլար:

107
00:04:58.054 --> 00:05:02.121
― Ես երբեք չէմ հասկացել, թե ինչու է
սննդի փոքր ու նեղ ֆուրգոնի

108
00:05:02.129 --> 00:05:03.850
տույժը 2 000 դոլար:
― Դա ավելի մեծ տույժ է,

109
00:05:03.850 --> 00:05:07.380
քան այն, որ կվճարեի, եթե ինձ
բռնեին հատակից միսը վերցնելու

110
00:05:07.380 --> 00:05:09.380
ու այն մարդկանց մատուցելու համար:

111
00:05:09.380 --> 00:05:10.977
Դա ցույց է տալիս իրենց
առաջնահերթությունները:

112
00:05:10.977 --> 00:05:12.347
― Իրականում սննդի
որոշ շարժական կետեր կան,

113
00:05:12.347 --> 00:05:15.096
որոնց համար 2 000 դոլարը...

114
00:05:15.096 --> 00:05:18.445
կարող է նրանց մեկ շաբաթվա
ողջ եկամուտը կազմել:

115
00:05:18.445 --> 00:05:21.130
ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐ

116
00:05:21.130 --> 00:05:24.402
― Սննդի շարժական կետերը չեն կարող
մի վայրում 2 ժամից երկար մնալ:

117
00:05:24.402 --> 00:05:28.948
― Շատ հաճախ նրանք կես ժամ
ծախսում են դասավորելու վրա,

118
00:05:28.948 --> 00:05:30.584
ապա կես ժամ՝ փակվելու,

119
00:05:30.584 --> 00:05:34.148
ինչի արդյունքում հաճախորդներին
սպասարկելու համար քիչ ժամանակ է մնում,

120
00:05:34.148 --> 00:05:37.566
որից հետո պետք է հավաքվեն
ու մեկ այլ վայր տեղափոխվեն:

121
00:05:37.566 --> 00:05:39.566
― Մենք վաճառքի համար
քիչ ժամանակ ունենք,

122
00:05:39.566 --> 00:05:41.566
և երբ, ասենք, մեզ մի տեղից հանում են,

123
00:05:41.566 --> 00:05:44.444
անհանգստացած մտածում ես՝ ո՞ւր գնաս:

124
00:05:44.444 --> 00:05:48.467
Ես շատ քիչ ժամանակ ունեմ
տեղ գտնելու համար:

125
00:05:48.467 --> 00:05:51.719
― Օրենքի համաձայն նրանք պետք է
ավտոմեքենայում GPS համակարգ ունենան,

126
00:05:51.719 --> 00:05:53.368
որի համար պետք է ամսական վճարել:

127
00:05:53.368 --> 00:05:55.233
― Սննդի շարժական կետերի
օպերատորներն ասում են,

128
00:05:55.233 --> 00:05:59.740
որ դա նման է ոտքին էլեկտրոնային
ապարանջան կրելուն:

129
00:05:59.740 --> 00:06:02.178
― Պետք է իմանան, թե ես ուր եմ
օրվա ցանկացած ժամի:

130
00:06:02.178 --> 00:06:04.953
Ուղղակի չեմ հասկանում
դա և երբեք էլ չեմ հասկացել:

131
00:06:04.953 --> 00:06:09.712
Ինձ իսկապես այնպես եմ զգում,
կարծես՝ տնային կալանքի տակ եմ

132
00:06:09.712 --> 00:06:10.846
կամ դրա նման մի բան:

133
00:06:10.846 --> 00:06:12.332
― Երբեմն թվում է՝
թմրանյութ եմ վաճառում:

134
00:06:12.332 --> 00:06:14.332
Կանգնած հետևում եմ, որ
ոստիկաններ չգան, գիտեք...

135
00:06:14.332 --> 00:06:19.194
Գիտեք, ես չպետք է
անընդհատ անհանգստանամ,

136
00:06:19.194 --> 00:06:22.963
որ ոստիկանները կտեսնեն:
Ընդամենը սնունդ եմ վաճառում:

137
00:06:22.963 --> 00:06:26.992
― Ամենաառաջին խախտման տույժի ակտս

138
00:06:26.992 --> 00:06:29.955
ֆուրգոնն աշխատեցնելու
առաջին շաբաթում ստացա:

139
00:06:29.955 --> 00:06:33.053
Եվ այդ պահից սկսած՝ ամեն
անգամ կայանելիս պտտվում

140
00:06:33.053 --> 00:06:35.259
և շուրջս էի նայում,
վերցնում էի չափերիզը

141
00:06:35.259 --> 00:06:38.218
և դուրս գալիս չափելու, որ
60մ հեռավորություն պահպանեմ:

142
00:06:38.218 --> 00:06:43.484
Խելացնորություն էր: Ինձ թմրանյութի
վաճառողի դերում էի զգում:

143
00:06:43.484 --> 00:06:46.376
― Քաղաքապետարանն ավելի արդյունավետ
գործընթաց չունի՝

144
00:06:46.376 --> 00:06:48.657
այդ ֆուրգոններն արտոնագրելու
և դրանք այնպես կազմակերպելու համար,

145
00:06:48.657 --> 00:06:52.145
որ կարողանան անցնել
արտոնագրման գործընթացը:

146
00:06:52.145 --> 00:06:55.401
― Արտոնագիր ստանալը կարող է երկար
ամիսներ և նույնիսկ տարիներ տևել:

147
00:06:55.401 --> 00:06:58.631
Ոմանցից լսել եմ, որ
որքան էլ ջանք են ներդրել,

148
00:06:58.631 --> 00:07:00.198
միևնույն է՝ երբեք չեն
կարողացել արտոնագիր ստանալ:

149
00:07:00.198 --> 00:07:02.926
― Նրանք չեն կարողանում հստակ
հասկանալ՝ ինչ է իրենցից պահանջվում:

150
00:07:02.926 --> 00:07:04.659
― Ամեն շաբաթ պետք է
գնաս քաղաքապետարան

151
00:07:04.679 --> 00:07:07.023
տանես այդ բոլոր փաստաթղթերը,
ողջ թղթաբանությունը,

152
00:07:07.023 --> 00:07:09.715
և նրանք ասեն. «Օհ, ոչ, սա
այն չէ, որ պետք է,

153
00:07:09.715 --> 00:07:10.505
ձեզ ուրիշ բան է հարկավոր»:

154
00:07:10.505 --> 00:07:12.885
Այսինքն բավականին երկար էր ձգձգվում:

155
00:07:12.885 --> 00:07:15.421
― Ես ուղղակի չեմ կարող պատկերացնել
նրանց հուսահատությունը,

156
00:07:15.421 --> 00:07:19.109
երբ եթարկվում են օրենքին,
պահպանում են օրենքի բոլոր պահանջները,

157
00:07:19.109 --> 00:07:20.953
այնուհետև մերժում ստանում

158
00:07:20.953 --> 00:07:23.988
մի դատարկ բանի պատճառով:

159
00:07:23.988 --> 00:07:26.258
― Ինձ համար դա իսկապես
դժոխքի միջով անցնելու նման էր:

160
00:07:26.258 --> 00:07:28.259
Ես ուղղակի դժոխքի միջով անցա

161
00:07:28.259 --> 00:07:29.525
և հետդարձի ճանապարհ չունեի:

162
00:07:29.525 --> 00:07:31.659
Ես արդեն մեծ ներդրում եմ կատարել:

163
00:07:31.659 --> 00:07:34.113
― Եթե քաղաքապետարանում կամ
ձեռներեցների շրջանում

164
00:07:34.113 --> 00:07:35.463
որևէ ծանոթ ունեք, որ կարող է օգնել

165
00:07:35.463 --> 00:07:39.228
արագացնել ձեր արտոնագրման
գործընթացը, դա օգնում է:

166
00:07:39.228 --> 00:07:42.174
Սակայն եթե նման կապեր չունեք,

167
00:07:42.174 --> 00:07:45.441
ցավոք, դառնում եք բյուրոկրատիայի
ու թղթաբանության գերին:

168
00:07:45.441 --> 00:07:49.272
ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐ ՍՏԵՂԾՈՒՄ

169
00:07:49.272 --> 00:07:52.375
― Սննդի ֆուրգոնների
նկատմամբ կիրառվող

170
00:07:52.375 --> 00:07:54.468
սահմանափակումներից շատերը
խիստ հակամրցակցային են:

171
00:07:54.468 --> 00:07:57.211
― Մեզ մոտ ամեն քայլափոխին
ռեստորաններ կան,

172
00:07:57.211 --> 00:07:59.169
սակայն արագ սնունդ մատուցող
սննդի շարժական կետը

173
00:07:59.169 --> 00:08:02.432
չի կարող մրցակցել
այդ ռեստորանների հետ:

174
00:08:02.432 --> 00:08:05.021
― Պատկերացրեք, եթե քաղաքապետարանն
այնպիսի մի օրենք ընդուներ,

175
00:08:05.021 --> 00:08:07.249
որով չթույլատրվեր
մեկ այլ ռեստորանից

176
00:08:07.249 --> 00:08:10.597
60 մ հեռավորության վրա
ռեստորան բացել:

177
00:08:10.597 --> 00:08:14.198
Ասեմ, որ արտոնագրման օրենքների
փոքրիկ կեղտոտ գաղտնիքներից մեկն այն է,

178
00:08:14.198 --> 00:08:19.021
որ սպառողները դրանց կարիքը
գրեթե երբեք չունեն:

179
00:08:19.021 --> 00:08:24.502
Այդ օրենքների համար լոբբինգ են անում
միայն ոլորտում գործող ընկերությունները

180
00:08:24.502 --> 00:08:28.233
և դա անում են իրենց
տարածքը պաշտպանելու

181
00:08:28.233 --> 00:08:30.410
և մրցակիցներին դուրս թողնելու համար:

182
00:08:30.410 --> 00:08:32.720
― Այս հրամանագիրը կազմվել է

183
00:08:32.720 --> 00:08:34.720
ռեստորանների համար լոբբինգ
անող մի խմբի կողմից:

184
00:08:34.720 --> 00:08:36.720
Նրանք ներկա էին սենյակում,
երբ այն գրվում էր,

185
00:08:36.720 --> 00:08:39.102
ակտիվորեն լոբբինգ էին անում,
վկայություն էին տալիս:

186
00:08:39.102 --> 00:08:41.486
― Իրականում քաղաքային խորհրդի
անդամներից ոմանք հենց

187
00:08:41.486 --> 00:08:43.722
ռեստորանների սեփականատեր են
և չէին շտապում հավանություն տալ

188
00:08:43.722 --> 00:08:47.007
սննդի շարժական կետերի
գործունեությանը նպաստող օրենքին:

189
00:08:47.007 --> 00:08:50.165
― Առաջ գնալը կախված է նրանից,

190
00:08:50.165 --> 00:08:52.165
թե որքան ազդեցություն
ունեք քաղաքապետարանում:

191
00:08:52.165 --> 00:08:54.093
Այսինքն, նա, որ
ընդամենը փոքր ձեռներեց է՝

192
00:08:54.093 --> 00:08:58.002
առանց կապերի և փողի,
շատ առաջ գնալ չի կարող:

193
00:08:58.002 --> 00:09:02.447
― Ի վերջո, դրանից
տուժում են սպառողները,

194
00:09:02.447 --> 00:09:07.465
քանի որ նրանք ավելի բարձր գին են վճարում
և քիչ տարբերակներ են ունենում:

195
00:09:07.465 --> 00:09:10.188
― Ես, որպես սպառող, պետք է
ընտրելու հնարավորություն ունենամ՝

196
00:09:10.208 --> 00:09:11.826
որտեղ փող ծախսել ընդմիջման ժամին:

197
00:09:11.826 --> 00:09:15.493
― Եթե սննդի շարժական կետը
կամ ռեստորանը փակվեն,

198
00:09:15.493 --> 00:09:17.762
ապա պետք է փակվեն այն պատճառով,
որ որակյալ սնունդ չեն մատուցել,

199
00:09:17.762 --> 00:09:21.713
այլ ոչ այն պատճառով, որ քաղաքապետարանն է
որոշել նրանց սնունդ մատուցելու վայրը:

200
00:09:21.713 --> 00:09:24.739
― Գիտեք, կապիտալիզմն այն է,
երբ շահում է լավագույն ապրանքը,

201
00:09:24.739 --> 00:09:26.220
լավագույն ծառայությունը...

202
00:09:26.220 --> 00:09:30.430
― Ես «Կապրեզե» սենդվիչ կվերցնեմ:
― Ես նույնպես:

203
00:09:30.455 --> 00:09:34.065
― Եթե սենդվիչներ վաճառող
երկու կետ լինի կողք-կողքի,

204
00:09:34.065 --> 00:09:35.412
նրանցից մեկն ավելի լավ
աշխատի, քան մյուսը,

205
00:09:35.412 --> 00:09:36.593
ուրեմն հենց այդպես էլ պետք է լինի:

206
00:09:36.593 --> 00:09:38.547
Նույնը տեղի է ունենում,

207
00:09:38.547 --> 00:09:39.948
երբ սննդի ֆուրգոնն ու
ռեստորանն են կողք-կողքի:

208
00:09:39.948 --> 00:09:42.266
[հնչում է երաժշտություն]

209
00:09:42.266 --> 00:09:45.613
― Սննդի շարժական կետերի շնորհիվ
մարդիկ տնից դուրս են գալիս,

210
00:09:45.613 --> 00:09:49.833
շփվում են միմյանց հետ,
շատանում է փողոցային անցուդարձը:

211
00:09:49.833 --> 00:09:52.181
Եվ դա ոչ միայն սննդի կետերի,

212
00:09:52.181 --> 00:09:55.890
այլև բազմաթիվ ձեռնարկությունների
համար է լավ:

213
00:09:55.890 --> 00:10:00.141
― Սննդի շարժական կետերը
հիանալի սնունդ են մատուցում,

214
00:10:00.141 --> 00:10:02.525
որը շուրջդ առկա լանչի սովորական
տարբերակներից ավելի շահավետ է:

215
00:10:02.525 --> 00:10:04.573
― Կարծում եմ՝ շատ համեղ է: Ինձ
դուր է գալիս բազմազանությունը:

216
00:10:04.573 --> 00:10:07.514
Ինձ դուր է գալիս, որ կարող ես պիցցա
և տակոներ վերցնել, նաև առողջ սնունդ,

217
00:10:07.514 --> 00:10:10.752
վեգան սնունդ, ջամայկական սնունդ.
բազմազանությունը մեծ է:

218
00:10:10.752 --> 00:10:14.984
― Հավը ջամայկական ձևով, կողիկներ, ունենք
պղպեղով սթեյք, ցլի պոչ, լոքո…

219
00:10:14.984 --> 00:10:16.984
― Ես ուրախ եմ, որ այստեղ սննդի
շարժական կետեր ունենք:

220
00:10:16.984 --> 00:10:19.977
― Հաճելի է, երբ ընտրություն ունես,
այնպես որ, ես երկու ձեռքով կողմ եմ:

221
00:10:20.014 --> 00:10:21.943
― Ձեռներեցությունը և փոքր բիզնեսը

222
00:10:21.953 --> 00:10:24.394
մեր տնտեսության հիմնական խթանիչ ուժն են:

223
00:10:24.394 --> 00:10:25.850
Այն ամենը, որ արվում է այս երկրում,

224
00:10:25.850 --> 00:10:28.296
70%-ով ֆինանսավորում են այդպիսի
մասնավոր ընկերությունները,

225
00:10:28.296 --> 00:10:30.100
որոնց աշխատակիցների թիվը մինչև 500 է,

226
00:10:30.100 --> 00:10:32.833
իսկ նրանցից շատերը մինչև
25 աշխատող ունեն:

227
00:10:32.833 --> 00:10:35.525
― Այսինքն, երբ ես սննդի շարժական
կետ ունեի, դա փոքր գործ էր:

228
00:10:35.525 --> 00:10:38.214
Աշխատողներից ես էի և ևս
մի հոգի՝ կես դրույքով:

229
00:10:38.214 --> 00:10:43.285
Իսկ այժմ ռեստորանում
մոտ 5-6 աշխատող ունեմ:

230
00:10:43.304 --> 00:10:46.173
― Երբ նոր էինք բացվել, միայն ես
ու գործընկերս էինք աշխատում:

231
00:10:46.173 --> 00:10:49.691
Այժմ 5 հոգուց բաղկացած թիմ ունեմ,
այսինքն, նաև նպաստում եմ զարգացմանը,

232
00:10:49.691 --> 00:10:52.738
աշխատատեղերի աղբյուր եմ
հանդիսանում:

233
00:10:52.738 --> 00:10:54.353
― Նրանք ուզում են մեքենայի մեջ
եփելու թույլտվություն ունենալ,

234
00:10:54.353 --> 00:10:56.415
օրենքով նախատեսված կայանատեղիում
կայանելու իրավունք ունենալ:

235
00:10:56.415 --> 00:10:59.156
― Եթե քաղաքապետարանը կայանելու
սահմանափակումները հաներ,

236
00:10:59.156 --> 00:11:00.356
մեր գործը բավականին կհեշատանար,

237
00:11:00.356 --> 00:11:03.599
քանի որ դրանք թույլ չեն տալիս գնալ
մի տեղ, որտեղ կարելի է ապրուստ վաստակել:

238
00:11:03.599 --> 00:11:05.383
― Կուզեի կարողանալ
մեքենաս կանգնեցնել

239
00:11:05.383 --> 00:11:08.323
հաշվիչով օրինական կայանատեղիում՝

240
00:11:08.323 --> 00:11:10.851
քաղաքի կենտրոնական մասում, և վաճառել:

241
00:11:10.851 --> 00:11:13.929
― Եթե ակտիվ երթևեկություն
ունեցող վայրում

242
00:11:13.929 --> 00:11:15.119
սննդի շարժական կետերի համար
տարածք նախատեսեին, ֆանտաստիկ կլիներ:

243
00:11:15.119 --> 00:11:16.567
― Պետք է սկսել խոսել նրա մասին,

244
00:11:16.567 --> 00:11:18.567
թե ինչպես պետք է զարգացնել
բիզնեսը Չիկագոյում,

245
00:11:18.567 --> 00:11:21.344
ինչպես զարգացնել փոքր
ձեռներեցությունը Չիկագոյում:

246
00:11:21.344 --> 00:11:24.256
Հենց դա պետք է դառնա մեր
տնտեսության ուժեղ կողմը,

247
00:11:24.256 --> 00:11:28.348
իսկ ձեռներեցներին օրենքի
միջոցով պետք չէ ասել.

248
00:11:28.348 --> 00:11:29.977
«Մենք ձեր կարիքը չունենք»:

249
00:11:29.977 --> 00:11:34.982
― Մենք բոլորս էլ գնահատում ենք
առաջին քայլը կատարելու

250
00:11:34.982 --> 00:11:37.851
և մասնավոր գործ սկսելու քաջությունը.

251
00:11:37.851 --> 00:11:40.860
չէ՞ որ ամեն ինչ կախված է
նրանից, որ դու՝ որպես անհատ,

252
00:11:40.860 --> 00:11:44.329
նպատակ դնես ու իրականացնես այն:

253
00:11:44.329 --> 00:11:48.288
― Պետք է բարեփոխումներ անենք,
բաց մրցակցություն ապահովենք,

254
00:11:48.288 --> 00:11:49.929
և հենց այդ առումով մեր
երկիրը լավագույնն է:

