WEBVTT FILE

1
00:00:00.012 --> 00:00:03.477
Տնտեսական ազատություն և տնտեսական աճ

2
00:00:03.477 --> 00:00:06.862
Ինչո՞ւ է երկրների մի մասը
հարուստ, իսկ մյուս մասը՝ աղքատ:

3
00:00:06.862 --> 00:00:10.030
Ինչո՞ւ որոշ քաղաքներ ողողված են լույսերով,
իսկ մյուսներն՝ ընկղմված մթության մեջ:

4
00:00:10.030 --> 00:00:13.320
Սրանք տնտեսագիտության
պատմության մեջ ամենակարևոր

5
00:00:13.320 --> 00:00:15.022
և մշտապես գոյություն ունեցող
հարցերից մի քանիսն են:

6
00:00:15.022 --> 00:00:19.212
Այս նույն հակադրությունները
1776թ․ տեսել էր Ադամ Սմիթը

7
00:00:19.212 --> 00:00:21.985
և նույն հարցադրումները տվել էր իր

8
00:00:21.985 --> 00:00:23.768
«Ազգերի հարստություն» գրքում:

9
00:00:23.768 --> 00:00:27.657
Սմիթի համար այս տարբերությունների
սկզբնաղբյուրը պարզ էր.

10
00:00:27.657 --> 00:00:29.476
դա տնտեսական ազատությունն էր:

11
00:00:29.476 --> 00:00:32.180
Նրա իսկ բառերով. «Պետությունը
բարբարոսության ցածրագույն

12
00:00:32.180 --> 00:00:35.309
աստիճանից հարստության բարձրագույն
աստիճանին հասցնելու համար

13
00:00:35.309 --> 00:00:37.159
անհրաժեշտ է ընդամենը
խաղաղություն, թեթև հարկեր

14
00:00:37.159 --> 00:00:42.442
և արդարադատության ապահովում
հանդուրժելի չափով»:

15
00:00:42.442 --> 00:00:46.365
Արդյո՞ք Սմիթը ճիշտ էր, երբ ասում էր, որ
կառավարումը, որը խաղաղություն է պահպանում

16
00:00:46.365 --> 00:00:50.108
և արդարադատություն է
ապահովում, այն ամենն է,

17
00:00:50.108 --> 00:00:51.565
որ մեզ հարկավոր է բարգավաճելու
համար: Ինչպե՞ս իմանանք:

18
00:00:51.565 --> 00:00:53.565
«Աշխարհի տնտեսական ազատություն»
զեկույցը չափում է,

19
00:00:53.565 --> 00:00:56.309
թե տվյալ երկրի քաղաքականությունները
որքանով են համապատասխանում անձնական

20
00:00:56.309 --> 00:00:59.878
ընտրության, մասնավոր սեփականության
և կամավոր փոխանակման սկզբունքներին,

21
00:00:59.878 --> 00:01:02.872
այսինքն՝ այն տնտեսական համակարգին,
որին կողմ էր Ադամ Սմիթը:

22
00:01:02.872 --> 00:01:04.872
Այս ցուցանիշները կարելի է օգտագործել

23
00:01:04.872 --> 00:01:07.124
երկրի տնտեսական ազատությունը
գնահատելու համար, այնուհետև տեսնել,

24
00:01:07.124 --> 00:01:10.286
թե ազատությունն ինչպես է ազդում
տնտեսական աճի վրա:

25
00:01:10.286 --> 00:01:14.461
Այժմ այս ցուցնիշների հիման վրա երկրները
բաժանենք 4 տարբեր խմբի՝ դասակարգելով

26
00:01:14.461 --> 00:01:16.772
դրանք ըստ տնտեսական ազատության
մակարդակի՝ ամենացածրից ամենաբարձրը:

27
00:01:16.772 --> 00:01:19.071
Տնտեսական ազատության ամենացածր
մակարդակն ունեցող երկրներում

28
00:01:19.071 --> 00:01:22.409
1 շնչի հաշվով ՀՆԱ-ի ցուցանիշն
ամենացածրն է, մինչդեռ ամենաազատ

29
00:01:22.438 --> 00:01:25.903
տնտեսություն ունեցող երկրներում
կենսամակարդակը բարձր է ավելի քան 8 անգամ:

30
00:01:25.903 --> 00:01:28.663
Եթե կարծում եք, որ այս
արդյունքները պայմանավորված են,

31
00:01:28.663 --> 00:01:32.207
օրինակ, աշխարհագրական կամ
մշակութային գործոններով,

32
00:01:32.207 --> 00:01:34.482
եկեք դիտարկենք Կորեական թերակղզին:

33
00:01:34.482 --> 00:01:36.482
Հյուսիսային Կորեան և Հարավային
Կորեան նույնանման մշակույթ,

34
00:01:36.482 --> 00:01:40.525
աշխարհագրություն և
բնական ռեսուրսներ ունեն:

35
00:01:40.525 --> 00:01:45.478
Այժմ դիտենք թերակղզին
գիշերով: Ի՞նչ եք տեսնում:

36
00:01:45.478 --> 00:01:47.622
1953 թ․ Կորեան բաժանվեց երկու մասի:

37
00:01:47.622 --> 00:01:49.622
Հարավային մասը նախընտրեց ավելի մեծ
տնտեսական ազատություն ունենալ,

38
00:01:49.622 --> 00:01:53.949
իսկ հյուսիսային մասում վերացվեցին
անձի ազատության գրեթե բոլոր ձևերը:

39
00:01:53.949 --> 00:01:57.265
Վաթսուն տարի անց Հարավային
Կորեայի միջին եկամուտը

40
00:01:57.265 --> 00:02:00.640
10 անգամ գերազանցում է
Հյուսիսային Կորեայի ցուցանիշը:

41
00:02:00.640 --> 00:02:03.110
Այժմ վերադառնանք մեր
երկիր և փոքր-ինչ

42
00:02:03.110 --> 00:02:05.891
մանրամասն դիտարկենք Մերիլենդը
և Արևմտյան Վիրջինիան:

43
00:02:05.891 --> 00:02:09.607
Ըստ «Հյուսիսային Ամերիկայի
տնտեսական ազատության» զեկույցի՝

44
00:02:09.607 --> 00:02:16.111
Մերիլենդ նահանգը տնտեսական ազատությամբ 18-րդ
տեղում է, մինչդեռ Արևմտյան Վիրջինիան՝ 40-րդ:

45
00:02:16.111 --> 00:02:17.897
Ինչո՞ւ: Արևմտյան Վիրջինիայի
հարկային օրենսդրությունը

46
00:02:17.897 --> 00:02:20.530
դժվարացնում է մասնավոր
ընկերությունների գործունեությունը:

47
00:02:20.537 --> 00:02:22.955
Օրինակ՝ շենքերը, որ այս լուսանկարում
տեսնում եք Մերիլենդի

48
00:02:22.955 --> 00:02:25.807
տարածքում, պատկանում են մի
ընկերության, որն ի սկզբանե Արևմտյան

49
00:02:25.807 --> 00:02:28.399
Վիրջինիայում էր հիմնադրվել:
Ընկերությունն իր գործունեությունը

50
00:02:28.399 --> 00:02:31.738
տեղափոխեց հարևան նահանգ, որպեսզի
նվազեցնի հարկերն ու ծախսերը,

51
00:02:31.738 --> 00:02:35.805
որը նրան թույլ տվեց զարգանալ, լրացուցիչ
աշխատատեղեր ստեղծել և բարգավաճել:

52
00:02:35.805 --> 00:02:38.212
Այս երևույթը տարածում
գտավ ողջ նահանգում,

53
00:02:38.212 --> 00:02:41.621
իսկ բարգավաճման մակարդակի
տարբերություններն ակնհայտ են:

54
00:02:41.621 --> 00:02:44.042
Արդյունքում՝ Մերիլենդ նահանգում
1 շնչի հաշվով եկամուտը

55
00:02:44.042 --> 00:02:48.984
10 000 դոլարով ավելի է,
քան Արևմտյան Վիրջինիայում:

56
00:02:48.984 --> 00:02:52.190
Ակնհայտորեն նրանք պետք է Ադամ
Սմիթի խորհրդին հետևեին:

57
00:02:52.190 --> 00:02:53.633
Նա ճիշտ էր հասկացել:
Տնտեսական կյանքում

58
00:02:53.633 --> 00:02:57.914
անհատական ազատությունը նպաստում է
տնտեսական առաջընթացին:

59
00:02:57.914 --> 00:03:00.609
Հետևաբար, եթե կարևորում եք
աճն ու բարգավաճումը,

60
00:03:00.609 --> 00:03:04.196
չեք կարող անտեսել տնտեսական
ազատության կարևորությունը:

