WEBVTT FILE

1
00:00:00.000 --> 00:00:02.812
Ինչի՞ շնորհիվ են հարուստ
երկրները հարուստ:

2
00:00:02.812 --> 00:00:05.336
Այսօր կխոսենք նրա մասին, թե
ինչու է մարդկանց մեծ մասը

3
00:00:05.336 --> 00:00:07.545
սխալ պատասխանում այդ հարցին:

4
00:00:07.545 --> 00:00:14.942
[հնչում է երաժշտություն]

5
00:00:15.177 --> 00:00:18.099
Մարդկանց մեծ մասը կասեր, որ երկիրը
հարստանում է, եթե բնական ռեսուրսներ

6
00:00:18.099 --> 00:00:22.192
ունի (նավթ, հանքանյութեր կամ
գյուղատնտեսական նշանակության հողեր):

7
00:00:22.192 --> 00:00:26.283
Սակայն եթե այդպես լիներ, Ճապոնիան
իրականում շատ աղքատ երկիր կլիներ,

8
00:00:26.283 --> 00:00:29.118
իսկ շատ աֆրիկյան երկրներ
անհավանականորեն հարուստ կլինեին:

9
00:00:29.118 --> 00:00:32.831
Այսպիսով, ի՞նչն է հարստացնում
երկիրը, եթե ոչ ռեսուրսները:

10
00:00:32.831 --> 00:00:34.116
Ձեզ երկու պատմություն կպատմեմ:

11
00:00:34.116 --> 00:00:37.426
Սա հարավային Ֆրանսիայում
գտնվող կամուրջ-ջրանցույց է:

12
00:00:37.426 --> 00:00:40.102
Այն կառուցվել է հռոմեացիների
կողմից մոտ 2000 տարի առաջ:

13
00:00:40.102 --> 00:00:43.292
Կառուցելու համար նրանք ընդամենը
պարզագույն տեխնիկա ունեին,

14
00:00:43.292 --> 00:00:46.580
լիքը քար ու շաղախ, մի
քանի պարզ լծակ ու ճախարակ

15
00:00:46.580 --> 00:00:48.220
և բազմաթիվ աշխատողներ:

16
00:00:48.220 --> 00:00:51.114
Եվ ահա, 2000 տարի անց
կամուրջը դեռևս կանգուն է:

17
00:00:51.128 --> 00:00:53.527
Սա Տակոմա Ներոուս կամուրջն է:

18
00:00:53.527 --> 00:00:56.195
Այն կառուցվել է 1940 թ․
Վաշինգտոն նահանգում՝

19
00:00:56.195 --> 00:00:59.616
հնարավոր գերժամանակակից գործիքների
ու տեխնիկայի օգտագործմամբ:

20
00:00:59.616 --> 00:01:03.211
Չնայած նրան, որ օգտագործվել էր
բարձր ամրության պողպատ, երկաթաբետոն

21
00:01:03.211 --> 00:01:06.375
և կռունկներ, կառուցվելուց հետո մեկ
տարի էլ չանցած՝ կամուրջը փլուզվեց:

22
00:01:06.375 --> 00:01:08.974
Այսպիսով, ակնհայտ է, որ այս 2
տարբեր կամուրջների հաջողությունը

23
00:01:08.974 --> 00:01:11.631
կամ ձախողումը ռեսուրսներով
չի բացատրվում:

24
00:01:11.631 --> 00:01:14.012
Իսկ ինչո՞վ է բացատրվում: Խթաններով:
Նախքան իրենց կառուցած կամուրջներն

25
00:01:14.012 --> 00:01:17.538
օգտագործելը հռոմեացիները
մշտապես փորձարկում էին դրանք:

26
00:01:17.538 --> 00:01:20.697
Նրանք այս հսկայական սայլակառքը
կբարձեին ծանր քարերով

27
00:01:20.697 --> 00:01:22.364
և կամրջի վրայով կանցկացնեին:

28
00:01:22.364 --> 00:01:24.895
Եվ եթե կամուրջն այդ
ծանր բեռի տակ չփլուզվեր,

29
00:01:24.895 --> 00:01:26.212
ուրեմն այն անվտանգ էր
շահագործման համար:

30
00:01:26.212 --> 00:01:27.995
Ահա՝ ինչումն է բանը:

31
00:01:27.995 --> 00:01:30.980
Հռոմեացիները կամուրջը
նախագծողին ստիպում էին,

32
00:01:30.980 --> 00:01:33.306
որ այդ առաջին սայլը ինքն
անցկացնի կամրջի վրայով:

33
00:01:33.306 --> 00:01:35.812
Այսինքն, նա խիստ
անձնական խթան ուներ

34
00:01:35.812 --> 00:01:38.124
հնարավորինս ավելի ամուր
կամուրջ կառուցելու համար:

35
00:01:38.124 --> 00:01:40.252
Եվ այդ է պատճառը, որ
հռոմեական որոշ կամուրջներ

36
00:01:40.252 --> 00:01:42.442
2000 տարի անց դեռևս կանգուն են,

37
00:01:42.442 --> 00:01:45.032
իսկ ժամանակակից կամուրջներից
որոշները փլուզվում են:

38
00:01:45.032 --> 00:01:48.228
Մեր երկրորդ պատմությունը
վերաբերում է Կորեական թերակղզուն,

39
00:01:48.228 --> 00:01:50.927
որը բաժանված է Հյուսիսային
Կորեայի և Հարավային Կորեայի:

40
00:01:50.927 --> 00:01:53.131
Ահա գիշերով արված
արբանյակային պատկեր:

41
00:01:53.131 --> 00:01:56.215
Հարավային Կորեան ամբողջովին
լուսավորված է, ինչպես հարևան Չինաստանը,

42
00:01:56.229 --> 00:01:58.811
քանի որ բարգավաճող, զարգացած
տնտեսություն ունի:

43
00:01:58.811 --> 00:02:02.855
Երևում է նաև Հյուսիսային Կորեան,
որն ունի նույն բնակչությունը,

44
00:02:02.855 --> 00:02:05.609
սակայն ծայրահեղ թերզարգացած վիճակում է:

45
00:02:05.609 --> 00:02:07.609
Ինչո՞վ է բացատրվում այս տարբերությունը:

46
00:02:07.609 --> 00:02:09.993
Այս երկու երկրները
նույն աշխարհագրությունը,

47
00:02:09.993 --> 00:02:13.539
նույն կլիման և նույն ռեսուրսներն
ունեն: Այնպես որ, պատճառն այլ է:

48
00:02:13.539 --> 00:02:17.826
Մինչև 1945 թվականը Հյուսիսային և
Հարավային Կորեաները նույն երկիրն էին:

49
00:02:17.826 --> 00:02:20.214
Նրանք նույն պատմությունն
ունեն, նույն լեզուն,

50
00:02:20.214 --> 00:02:23.317
նույն կրոնը, նույն մշակույթը:
Այսինքն, պատճառն այլ է: Տարբերությունը

51
00:02:23.353 --> 00:02:27.360
կայանում է նրանում, որ Հարավային Կորեան
շուկայական տնտեսություն ունի,

52
00:02:27.360 --> 00:02:30.311
և 1970-ականներից սկսած՝ այն
ժողովրդավարական պետություն է:

53
00:02:30.311 --> 00:02:32.229
Իսկ Հյուսիսային Կորեան
աշխարհում մնացած

54
00:02:32.229 --> 00:02:35.597
ամենավերջին կոմունիստական
դիկտատուրաներից մեկն է:

55
00:02:35.597 --> 00:02:38.283
Տարբերությունը կրկին խթաններն են:
Շուկայական ժողովրդավարությունը

56
00:02:38.283 --> 00:02:42.517
նորարարության և ներդրումների
համար խթաններ է ստեղծում,

57
00:02:42.517 --> 00:02:45.037
որոնք կոմունիստական
դիկտատուրայում առկա չեն,

58
00:02:45.037 --> 00:02:48.754
և հենց խթաններով է բացատրվում, որ
աղքատ ռեսուրսներ ունեցող Ճապոնիան

59
00:02:48.754 --> 00:02:52.878
իրականում շատ հարուստ է, իսկ աֆրիկյան
երկրների մեծ մասը՝ շատ աղքատ:

60
00:02:52.878 --> 00:02:55.584
Ճապոնիան ժողովրդավարական երկիր է,
այնտեղ գործում է օրենքի գերակայությունը,

61
00:02:55.584 --> 00:02:56.989
պաշտպանվում են սեփականության

62
00:02:56.989 --> 00:03:00.919
իրավունքները, և այդ ամենը խթաններ է
ստեղծում տնտեսական աճի համար:

63
00:03:00.919 --> 00:03:03.643
Իսկ մի շարք զարգացող երկրներում
տարբեր պատմական պատճառներով

64
00:03:03.643 --> 00:03:06.959
այդ հաստատությունները
բացակայում են, որը նշանակում է,

65
00:03:06.959 --> 00:03:09.756
որ այդ երկրների քաղաքացիների`
ներդրումներ կատարելու

66
00:03:09.756 --> 00:03:11.244
և նորարարությամբ զբաղվելու
խթանն ավելի փոքր է:

67
00:03:11.244 --> 00:03:13.666
Խթանների ազդեցությունն
այնքան ուժեղ է,

68
00:03:13.666 --> 00:03:16.394
որ այն կարելի է տիեզերքից տեսնել:

69
00:03:16.394 --> 00:03:18.801
Ո՞վ է այդ Econ Guy կոչվող տղան:

70
00:03:18.801 --> 00:03:21.776
Ես Պատրիկ Ուոլշն եմ: Ես
Բիրլինգթոնի (Վերմոնտ) մոտ գտնվող

71
00:03:21.776 --> 00:03:24.320
Սուրբ Միքայելի քոլեջի
տնտեսության ամբիոնի դոցենտ եմ:

